Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:25 03.09.2018

Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի «Արաբկիր» զբոսայգու մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 7000 քմ և 6 ծառ, Ներքին Շենգավիթ 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ալմա-Աթայի փողոցի թիվ 12/4 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Դավթաշեն 1-ին թաղամասում՝ մոտ 150 քմ, «Արաբկիր» այգուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի դաշտերում՝ 4 հա, Վանատուր թաղամասի նորակառույց տների մոտակայքում՝ մոտ 10 հա, Միկրոշրջան թաղամասի թիվ 222 շենքի մոտակայքում՝ մոտ 1.2 հա, Աբովյան քաղաքի հակատուբերկուլյոզային դիսպանսերի հետնամասում՝ 1000 քմ, 2-րդ միկրոշրջանի լճի մոտակայքում` մոտ 400 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 7 դեկորատիվ ծառ, Ռոսիա փողոցում գտնվող մանկապարտեզի մոտակայքում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 13 դեկորատիվ ծառ, «Էլառի» կոչվող գերեզմանատանը՝ 3000 քմ, Եղվարդ քաղաքի նորակառույց եկեղեցու մոտակայքում՝ մոտ 5000 քմ ցորենի հնձած արտ, Քաղսի գյուղի մոտակա դաշտում՝ 3 հա, Բուժական գյուղի հանդամասում` մոտ 4 հա և մոտ 25 թփուտ, Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 4000 քմ, Չարենցավան քաղաքի Կարենիս գյուղի «Օզանլար» կոչվող դաշտում՝ 8 հա, Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 240 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 15 խմ կուտակած անասնակեր, Աշտարակ-Նոր Հաճն ավտոճանապարհի մոտակայքում՝ 3 հա, Արագածոտնի մարզի Օշական գյուղի Դպրոցականներ փողոցի 3-րդ նրբանցքի միջնամասում՝ 1000 քմ, Պռոշյանի անվան դպրոցի մոտակայքում` մոտ 500 քմ խոտածածկույթ և 1 դեկորատիվ ծառ, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ 250 հակ անասնակեր և 8 հա խոտածածկույթ, Արարատի մարզի Նիզամի գյուղի 1-ին փողոցի վերջնամասում՝ 1 հա և 1 ուռենի՝ մասամբ, Տավուշի մարզի Կոթի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 2 եղևնի և մոտ 1 հա խոտածածկ տարածք, Խաշթառակ գյուղի վերջնամասում՝ մոտ 1 հա, Բերդավան գյուղի հուշարձանների մոտ՝ մոտ 2 հա, Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի «Քյալա Ղազա» հանդամասում՝ մոտ 12 հա խոտածածկույթ և մոտ 3.5 հա հնձած գարու արտ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակա սարալանջում` մոտ 1 հա, Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցի տներից մեկին հարակից տարածքում՝ մոտ 2300 հակ անասնակեր, Փարաքար գյուղի Սևանի փողոցում` մոտ 200 քմ։

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

17:07 24.06.2025

Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ […] ...

Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

16:57 24.06.2025

Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդուն

16:46 24.06.2025

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդուն

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներին

16:36 24.06.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […] ...

Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:26 24.06.2025

Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Հունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը

16:17 24.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն-քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը […] ...

BACK_TO_TOP