Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:00 04.08.2018

Օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գ. Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում` մոտ 700 քմ, Մահարու փողոցի վերջնամասում` մոտ 500 քմ, Չարենցի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Մուշավանի ամառանոցներում՝ մոտ 3 հա, Չեխովի փողոցում՝ «Միկա» մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 900 քմ, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Բերդավան բնակավայրի «Ղարաբուլաղ» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում՝ 7000 քմ, Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի թիվ 21 տան հարակից տարածքում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Նալբանդյան փողոցում՝ 4500 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 200 քմ, Ակունք գյուղի Պողոս Պետրոս եկեղեցու մոտակայքում հնձած գարու արտ (մոտ 5 հա) և կոտակված ծղոտ (մոտ 40 հատ), Գեղարքունիքի  մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում՝ 15 000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 800 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասի թիվ 20/1 հասցեի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Սյունիքի մարզի Վաղատնի գյուղի մոտակայքում՝ մոտ 4000 քմ մրգատու այգի, մոտ 3 հա հնձած ցորենի դաշտ, մոտ 1 հա չհնձած գարի և մոտ 6 հա, Երասխ-Երևան ավտոճանապարհին` Բուրաստան գյուղի մոտակայքում՝ 300 քմ, Օձուն-Այգեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP