09:51 23.04.2018
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն ընտրողների գրանցման կենտրոնում, որի հետևանքով առնվազն 57 մարդ է զոհվել, շուրջ 120 մարդ՝ վիրավորվել: Զոհերի թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, ովքեր եկել էին իրենց ընտրաթերթիկը ստանալու:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ «Թալիբան» և ԻՊ խմբավորումները սպանում են խաղաղ բնակիչներին, որպեսզի մարդկանց տրամադրեն կառավարության դեմ և երկրում քաոս առաջացնեն:
BBC-ի գնահատմամբ՝ Աֆղանստանի կառավարությունը լիովին վերահսկում է երկրի տարածքի միայն 30%-ը, մինչդեռ մնացած շրջանները գտնվում են «Թալիբանի» և ԻՊ-ի հարձակման սպառնալիքի տակ:
12:35 29.07.2025
Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներՀուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
12:22 29.07.2025
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվելՀուլիսի 29-ին չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները: ...
12:10 29.07.2025
Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ըԿանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին: Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները […] ...
11:55 29.07.2025
UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե ՌիդերըԱբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի: ...
11:44 29.07.2025
Նիդեռլանդներն արգելել է իսրայելցի երկու նախարարների մուտքը երկիրԵրեքշաբթի երեկոյան Հաագայում հայտարարվեց, որ իսրայելցի երկու նախարարների արգելվել է մուտք գործել Նիդեռլանդներ։ «Կառավարությունը որոշել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին հայտարարել անցանկալի անձ և ակնկալում է նրանց անունները ավելացնել Շենգենյան գրանցման համակարգում անցանկալի օտարերկրացիների ցուցակում», – The Jerusalem Post-ը մեջբերում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի խոսքերը։ Նա հավելել […] ...