20:20 25.04.2018
Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները: Դրանից հետո նշված խցերում գտնված կալանավորված այլ անձանց հետ փորձել են դուրս գալ մասնաշենքից և կալանավորվածներին պահելու վայրից դիմել փախուստի, սակայն նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի ծառայությունից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Դատախազությունն արձանագրում է, որ հանրապետությունում ձևավորված լարված իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցածին իրավիճակի, հատկապես հանցավոր հակումներ ունեցող անձանց ակտիվացման համար՝ էապես վտանգելով հասարակական անվտանգությունը՝ իր ազդեցությունն ունենալով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա:
Հավատարիմ լինելով իր գործունեության ապաքաղաքականացվածությանը՝ ՀՀ դատախազությունը շարունակում է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև մյուս սահմանադրական գործառույթների շրջանակներում ապահովել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, հասարակական անվտանգության ապահովման հանրային շահի պաշտպանությունը:
Ստեղծված իրավիճակի ուղղակի կամ անուղղակի օգտագործմամբ հանցավոր նպատակներ հետապնդող բոլոր անձանց զգուշացնում ենք, որ գործադրվելու են քրեաիրավական անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ինչպես հանցագործությունների կանխման, այնպես էլ քրեական պատասխանատվության անխուսափելիության անշեղ ապահովման համար»:
12:35 29.07.2025
Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներՀուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
12:22 29.07.2025
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվելՀուլիսի 29-ին չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները: ...
12:10 29.07.2025
Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ըԿանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին: Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները […] ...
11:55 29.07.2025
UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե ՌիդերըԱբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի: ...
11:44 29.07.2025
Նիդեռլանդներն արգելել է իսրայելցի երկու նախարարների մուտքը երկիրԵրեքշաբթի երեկոյան Հաագայում հայտարարվեց, որ իսրայելցի երկու նախարարների արգելվել է մուտք գործել Նիդեռլանդներ։ «Կառավարությունը որոշել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին հայտարարել անցանկալի անձ և ակնկալում է նրանց անունները ավելացնել Շենգենյան գրանցման համակարգում անցանկալի օտարերկրացիների ցուցակում», – The Jerusalem Post-ը մեջբերում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի խոսքերը։ Նա հավելել […] ...