13:34 26.12.2017
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նա իր եղբորը խնդրել է`12.000.000 միլիոն դրամ բերել իրեն, սակայն Դավիթ-Բեկի փողոցում, եղբոր մեքենան դիմացից ու հետևից շրջափակել են և հափշտակել ամբողջ գումարը, ապա ծեծի են ենթարկել եղբորը և ջարդուփշուր արել ավտոմեքենան: Նույն օրը, ժամը 23.00-ին, քաղաքացու եղբայրը՝ 1977 թ. ծնված Գ. Բ.-ն, հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, տվել բացատրություն, որ իրենից գումար չեն հափշտակել, որևէ մեկը ծեծի չի ենթարկել, այլ 12.000.000 դրամը հոկտեմբերից բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է կատարել և տանուլ է տվել: Իսկ այս պատմությունը հորինել է, ընտանիքի անդամներից իրականությունը թաքցնելու համար:
09:49 26.12.2017
Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Տուժածները երկու կանայք են, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: 1971 թվականին ծնված Հռիփսիկ Ղազարյանի մոտ առկա է որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք: Նա վիրահատվել է: Մյուս տուժածը՝ 1980 թվականին ծնված Գայանե Ծառուկյանը վնասվածքներ է ստացել որովայնի և կրծքավանդակի հատվածում: Երկուսի վիճակն էլ այս պահի դրությամբ, ըստ «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, միջին ծանրության է: Տուժածները արդեն վիրաբուժական բաժանմունքում են: Հռիփսիկը և Գայանեն պատմել են, որ իրենց վնասվածքներ է հասցրել կոշկակարը, ում մոտ նրանք կոշիկ են պատվիրել: Այս տեղեկությունը հաստատել է նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ գործով ձերբակալված կասկածյալը կոշկակար է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ այն է երկու անձանց մարմնական ծանր վնասվածք հասցնելը: Քննչական գործողություններ են տարվում դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ:
17:46 25.12.2017
Մոսկվայի Славянский бульвар մետրոյի կայարանի գետնանցում մխրճված ավտոբուսի վարորդը պատմել է, որ մեքենան ինքն իրեն սկսել է շարժվել: Վարորդը պնդում է, թե փորձել է կանգնեցնել ավտոբուսը, սակայն արգելակները չեն աշխատել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ոչ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար: Վերջին տվյալներով, դեպքի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 11 մարդ, որոնցից 9-ը […]
16:07 25.12.2017
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Մոսկվայում: Ավտոբուսը, մարդկանց վրաերթի ենթարկելով, մտել է Славянский бульвар մետրոյի կայարանի գետնանցում: Տարբեր աղբյուրների համաձայն՝ վթարի հետևանքով զոհվել է 4-5 մարդ, 15 մարդ վնասվածքներ են ստացել: Վարորդը ձերբակալված է:
13:53 25.12.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 20-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։
13:38 25.12.2017
Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS լրատվականը՝ այսօր առավոտյան՝ ժամը 10:32-ին, փրկարարներն ահազանգ են ստացել ոստիկանությունից, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի […]
13:32 25.12.2017
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակի տոնածառի տակից հայտնաբերված արկղում եղել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ԱԻՆ լրատվականից: Հիշեցնենք` այսօր Պոլիտեխնիկական համալսարանի տոնածառի տակ հայտնաբերվել է կասկածելի արկղ, որի վրա գրված է համալսարանի ռեկտորի անունը:
11:47 25.12.2017
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 258 դեպք, որից 115-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 113 կենցաղային կանչ, 50 հրդեհ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 72 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 5 քաղաքացի
11:19 25.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
09:24 25.12.2017
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Եվս 2 հոգի վնասվածքներ են ստացել: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը Անվտանգության ազգային դիրեկտորատի շենքի մոտ: Զոհերի շարքում կանայք են, ովքեր գտնվում էին դեպքի վայրի մոտով անցնող մեքենայում: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
15:41 23.12.2017
Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 1984 թ. ծնված Դ. Ս.-ն զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմամբ և իրացմամբ, իսկ թմրամիջոցը ձեռք է բերում 1975 թ. ծնված Է. Ղ.-ից:
14:32 23.12.2017
Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որում փողոցը հատող տղամարդը, որը կոշիկի միջատակերի շրջիկ վաճառող է, կասկածվում է երեկ Նոր Նորքի շուկայում կատարված սպանության մեջ:
11:51 23.12.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
17:07 22.12.2017
Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հիիշեցնենք, ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի շուկայից ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։
13:11 22.12.2017
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ:
11:43 22.12.2017
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի շուկայից ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանվածը վաճառող է, 60 տարեկան:
09:35 22.12.2017
Դեկտեմբերի 20-ին, Արցախի Ծաղկաշեն գյուղի բնակիչ` 2003թ. ծնված Ն.Մ-ն ընդունվել է Մարտակերտի զինհոսպիտալ՝ աջ ձեռնաթաթի մատների պատռված վերքերով:
14:58 21.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:19-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
13:04 21.12.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
11:10 21.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 7:25-ին Երևանի Արշակունյաց պողոտայում թիվ 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով: Հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն է: Մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:
16:12 20.12.2017
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հիվանդանոցիցհաղորդում է ստացվել, որ «ծոծրակի բազմաթիվ պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2001 թ. ծնված Ստեփան Բոյախչյան և հայտնել, որ վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով:
11:35 20.12.2017
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 07.20-ի սահամներում խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում բախվել են 53 մեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shantnews-ի թղթակիցը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Մասիսի և Արտաշատի բժշկական կենտրոններ։