TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ստավրոպոլի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է որոտացել

09:15 20.12.2017

Ստավրոպոլի բարձրահարկ շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքում նռնակ է պայթեցվել: Պայթյունի մեջ կասկածվող տղամարդը չեզոքացվել է իրավապահների կողմից, քանի որ հրաժարվել է հանձնվել: Շենքի բնակիչների փոխանցմամբ, կասկածյալը պայթյունն իրականացրել է շենքի տասներորդ հարկում: Դեպքի հետևանքով շենքից շուրջ 100 մարդ է տարհանվել: Նրանք կմնան մոտակա դպրոցի շենքում, մինչև իրավապահները կավարտեն աշխատանքը:

̰
Հագուստի խանութում բջջային հեռախոս են գողացել

16:47 19.12.2017

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով 2017թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գործող հագուստի խանութից գաղտնի հափշտակել է քաղաքացու «Նոկիա լումիա» տեսակի բջջային հեռախոսը:

̰
Աճառյան փողոցի վթարի գործն ուղարկվել է դատարան

14:44 19.12.2017

Ավատվել է սեպտեմբերի 5-ին Աճառյան փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի գործով նախաքննությունը, հայտնում են հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով տեղի էր ունեցել վթար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:

̰
Անցած 11 ամսվա վթարներում աջ ղեկով մեքենաների մասնակցությանը կազմել է 9.5 տոկոս

14:40 19.12.2017

2018-ի ապրիլի 1-ից Կառավարությունը մտադիր է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը։ Միևնույն ժամանակ, գործադիրը հայտարարում է, որ չի արգելի արդեն իսկ ներմուծված աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումը:

̰
Վթարված ինքնաթիռի զոհերի թիվն ավելանում է

13:33 19.12.2017

Նարյան Մարի օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 4-ի, տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Արխանգելսկի շրջանի քննչական վարչությունը:

̰
Նոր մանրամասներ ՌԴ-ում վթարված ինքնաթիռից

13:22 19.12.2017

Նարյան Մարի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժածների մեջ նաև մեկ երեխա կա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

̰
Մոսկվայում վեց ուղևորներ տեղափոխող վերելակը ընկել է

13:02 19.12.2017

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք վնասվածք չի ստացել:

̰
ՌԴ-ում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել

12:33 19.12.2017

Այսօր, նոյեմբերի 19-ին, ՌԴ Նենեցական ինքնավար շրջանում ուղևորատար Aн-2 ինքնաթիռը կոշտ վայրէջքից հետո վթարվել է: 2 մարդ զոհվել է, 11-ը՝ հոսպիտալացվել, – հայտնում է TACC գործակալությունը՝ մեջբերելով շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Ցիբուլսկիին:

«Ինքնաթիռում 13 մարդ է եղել, 11-ը՝ ուղևոր, 2-ը անձնակազմի անդամ:», – տեղեկացրել է նա:

̰
Տանիքից ընկել է հարևանի բակ

12:07 19.12.2017

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 08:50-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի խճուղու տներից մեկի տանիքից քաղաքացի է ընկել: ԱԻՆ-ից հայտնում են, որ 1986 թ. ծնված Կ. Բ.-ն երկհարկանի տան տանիքից ընկել է թիվ 12 տան բակ, որն ունի մոտ 1.5 մ բարձրությաբ ցանկապատ:

Փրկարարները դուրս են բերել Կ. Բ.-ին, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ-ում:

̰
ԱՄՆ-ում երկաթուղային վթարի զոհերի թիվը կարող է աճել

11:45 19.12.2017

Վաշինգտոն նահանգում մարդատար գնացքի վթարի պատճառով 3 հոգի մահացել է, 100-ավոր մարդիկ վիրավոր են: Գնացքը դուրս է եկել ռելսերից, որից հետո երկու վագոններ ընկել են կամրջից՝ հայտնվելով ներքևով անցնող ավտոճանապարհի վրա: Վագոնների ընկնելու պատճառով 7 մեքենա է վնասվել, դրանցից երկուսը՝ բեռնատար: Փրկարարների տեղեկություններով զոհերի թիվը կարող է ավելանալ: Բանն այն է, որ վիրավորների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են, սակայն հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել Տակոմա և Օլիմպիա քաղաքների միջև ռելսերը փոխելուց հետո:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում

10:50 19.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`դեկտեմբերի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։

̰
Փնտրվում է գողացված քարտով գումար կանխիկացնելու փորձերի համար

18:02 18.12.2017

Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։

2017թ. նոյեմբերի 6-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 5-ին որդին կորցրել է իրենց բանկային քարտերը, վարորդական իրավունքի վկայականն ու նույնականացման քարտը: Նույն օրը՝ նոյեմբերի 5-ին, նշված բանկային քարտերից մեկով կատարվել են գումարի կանխիկացման փորձեր:

̰
Թունավորումներ շմոլ գազից

14:09 18.12.2017

Դեկտեմբերի 17-ին հանրապետությունում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրությունների դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Ջուղայի փողոցի 6 շենքի բնակարաններից մեկից «թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1961 թ. ծնված Մանվել Մ.-ին, 1968 թ. ծնված Արգինե Հ.-ին, 1971 թ. ծնված Տիգրան Հ.-ին և 1970 թ. ծնված Արմինե Հ.-ին, որոնք հայտնել են, որ թունավորվել են գազի արտահոսքից:

̰
Դեկտեմբերի 11-17-ը 911-ում ստացվել է 276 ահազանգ

14:02 18.12.2017

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 276 ահազանգ, որոնցից արտակարգ դեպքերին առնչվել է 125-ը:

̰
Հետախուզվում է բենզալցակայանի աշխատակցին կրակած անձը

12:43 18.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

̰
Ավտովթար Երևանում, կա 4 տուժած

12:19 18.12.2017

Դեկտեմբերի 18-ին, ժամը 01:19-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում բախվել են «Nissan Tiida» մակնիշի 35 ՕF 479 (վարորդ` 1989 թ. ծնված Հ. Ա.), «Toyota Camry» մակնիշի 20 GG 800 (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.), «Opel Astra» մակնիշի 35 GT 383 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ս. Թ.) և «Kia Sorento» մակնիշի 34 NL 938 (վարորդ՝ 1996 թ. ծնված Ս. Թ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 15-ից 18-ը)

10:31 18.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 15-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։

̰
Պտղնիի մոտ մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

10:17 18.12.2017

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել ԱԻՆ-ու, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Պտղնի գյուղի մոտ վթար հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ:

Պտղնի գյուղի բնակիչ, 26-ամյա Էդվարդ Նազարյանը «Toyota Caldina» մակնիշի 35 DC 206 պետհամարանիշով ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 20 մ գլորվել ձորը:

̰
Մեքենա ընկել է Հրազդան գետը

10:06 18.12.2017

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

̰
Հրազենով մարմնական վնասվածք են պատճառել բենզալցակայանի աշխատակցին

14:34 16.12.2017

եկտեմբերի 15-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Լ.Գաբրիելյանը՝ ծնված 1997թ.։

̰
Խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

13:09 16.12.2017

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.35-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու:

̰
Փնտրվում են անհետ կորած կանայք

12:25 16.12.2017

Որպես անհետ կորածներ՝ Հրազդանի ոստիկանները փնտրում են 49-ամյա Գոհար Ալեքսանյանին և 27-ամյա Աննա Ստեփանյանցին:

̰
Օդեսայում հայրը սպանել է որդուն՝ Պորոշենկոյին քննադատելու համար

11:32 16.12.2017

Վիճաբանության ընթացքում 51-ամյա հայրը վերցրել է դանակն ու հարվածել որդուն: Ստացած վնասվածքից երիտասարդը մահացել է:

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայում. կա 2 զոհ

11:07 16.12.2017

Ափամերձ շրջանների բնակիչները, վախենալով ցունամիից, խուճապահար սկսել են հեռանալ, և տրանսպորտային միջոցների մեծ քանակության պատճառով խցանումներ են առաջացել: Բնակիչները տուն են վերադարձել միայն հաջորդ օրը, երբ իշխանությունները նրանց հավաստիացրել են, որ վտանգ չկա:

̰
Թունավորում պահածոյացված մսից

17:46 15.12.2017

Դեկտեմբերի 15-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «տոքսիկոինֆեկցիայի կասկածանք» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1993 թ. ծնված Լիլիթ Դ.-ն, 1976 թ. ծնված Սուսաննա Ղ.-ն, 1952 թ. ծնված Նազիկ Ղ.-ն, 2015 թ. ծնված Ռուբեն Թ.-ն, 1971 թ. ծնված Նորայր Թ.-ն և 1992 թ. ծնված Արթուր Թ.-ն:

̰
Ավազակությամբ զուգորդված սպանության գործն ուղարկվել է դատարան

15:22 15.12.2017

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թլիկ գյուղի մոտ Երևանի բնակիչ, 1997թ. ծնված Կառլեն Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչին:

̰
Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացրել

14:03 15.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղայինի մեջ հափշտակել է ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով գումարէ կանխիկացվել:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 14-ից 15-ը)

13:36 15.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։

̰
Кaмаз-ը կախվել է ձորի պռնկին

09:27 15.12.2017

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 03.30-ի սահմաններում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ, 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Դիլիջանի ոլորանում իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ավտոմեքենայով կախվել ձորի պռնկին։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

̰
Քաղաքացին մնացել էր կամրջի տակ

09:19 15.12.2017

Այս գիշեր՝ ժամը 03.00 ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում՝ կամրջի տակ, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1994 թ. ծնված Ա. Չ.-ին, ով հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

̰
BACK_TO_TOP