TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+32.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Շնաձուկը հարձակվել է 25-ամյա հայ երիտասարադի վրա

12:13 28.11.2017

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում սպիտակ մեծ շնածուկը հարձակվել է 25-ամյա հայ երիտասարդի վրա, հայտնում է Huffington Post-ը:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում (նոյեմբերի 27-ից 28-ը)

11:22 28.11.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել են 11-ը։
Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, յուրացման 2, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:

̰
Երևանում հակատանկային ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

19:39 27.11.2017

Այսօր՝ ժամը 14:58-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Միաժամանակ Էրեբունու ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Դեպքի վայրում հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ: Դեպքի հետքերով գնացել […]

̰
Երևանում հակատանկային արկ է պայթել

16:10 27.11.2017

Այսօր 14:58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ: Նշված հասցեով մեկնել են քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Դեպքի վայրում հայտնաբերվել է հակատանկային արկի բեկորներ (մոտ 4-5 հատ):

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում (նոյեմբերի 24-ից 27-ը)

11:19 27.11.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել են 28-ը։

̰
Արգենտինան հայտնել է «Սան-Խուան» սուզանավի պայթյունի հավանական պատճառը

11:15 27.11.2017

Արգենտինական կորած «Սան-Խուան» սուզանավի պայթյունի պատճառ կարող էր լինել ջրածնի բարձր կոնցենտրացիան: Այս մասին հայտարարել է Արգենտինայի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկե Բալբին:

̰
Ձերբակալվել է Երևանում 4 անձի դանակահարողը

10:41 27.11.2017

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքների շնորհիվ, երեկ՝ ժամը 17.30-ին բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Վիգեն Ա.-ն և տվել խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 2.30-ին, իրենց շենքի բակում վիճաբանության ժամանակ դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 4 հոգու: Վիգեն Ա.-ն ձերբակալված է:

̰
Երևանում դանակահարվել են 4 հոգի

10:01 27.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

Երեկ՝ ժամը 02:30-ին, «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ. ծնված Ն.Պետրոսյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Հ.Սարգսյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով, 1992 թ. ծնված Հ.Մարտիրոսյանը` ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով, 1993 թ. ծնված Ա.Ավագյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վերքով: Տուժած անձանց թվում կան ոստիկանության աշխատակիցներ: Այս մասին հայտնում են քնչական կոմիտեից:

̰
2 զոհ և 2 վիրավոր. ավտովթար Գեղարքունիքում

09:32 27.11.2017

Երեկ՝ ժամը 22:02-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 14-րդ կմ-ին բախվել են Mercedes E 320 մակնիշի 41 NX 001 (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Կ.) և Nissan Qashqai մակնիշի 19 OO 048 (վարորդ` 1960 թ. ծնված Ա. Կ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

̰
Բալիում սպասում են հրաբխի ժայթքմանը

09:18 27.11.2017

Բալիում գտնվող Ագունգ հրաբխի վտանգավորության աստիճանը հասել է ամենաբարձր՝ չորրորդ մակարդակի: Հրաբխի ժայթքման վերահաս վտանգն Ինդոնեզիայի իշխանություններին ստիպել է չեղարկել բոլոր թռիչքները: Հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են կղզում՝ սպասելով օդանավակայանի վերագործարկմանը: Ագունգ լեռով հոսում են մանր քարեր և բեկորներ: Հրաբխի աճող ակտիվության պատճառով արդեն ավելի քան 140 հազար մարդ է տարհանվել:

̰
Բաթումիում զոհվածները շնչահեղձ են եղել

18:44 25.11.2017

«Ութ տղամարդու գտել են վերելակում: Բուժանձնակազմն ասել է, որ նրանցից որևէ մեկի վրա այրվածքներ չեն եղել, նրանք շնչահեղձ են եղել ծխից: Հրդեհի հետևանքով էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր, ինչի հետևանքով նրանք մնացել են վերելակում, չեն կարողացել դուրս գալ»,-ասել են զոհվածների հարազատները:

̰
Վթարվել է  485 համարի ավտոբուսը. կան տուժածներ

18:16 25.11.2017

ԱԻՆ-ում 18:15-ի ահազանգ է ստացվել, որ որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարահատրանսպորտային պատահար. բախվել են 485 համարի երթուղային ավտոբուսը և «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ:

̰
Եգիպտոսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 305-ի

16:13 25.11.2017

Սինայի թերակղզու հյուսիսում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունը համարվում է Եգիպտոսի պատմության մեջ ամենաարյունալին:

̰
Զինծառայողը մահացել է ինֆարկտից. ՔԿ

13:49 25.11.2017

Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին:

̰
Հրդեհ ֆերմայում

13:22 25.11.2017

Այսօր ժ. 11:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասում գտնվող գործարանի տարածքում տնակներ են այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

̰
Վանաձորում զինծառայող է մահացել

11:33 25.11.2017

Երեկ` նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է մահացել: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Պայմանագրային շարքային զինծառայող է եղել։ Նախնական տվյալով, սրտի կաթված է ստացել»,- նշեց Հովհաննիսյանը

̰
Վթար Վանաձորում

10:43 25.11.2017

Երեկ 22:02-ին Վանաձորի Բաղրամյան պողոտայում բախվել են «Opel Astra» մակնիշի 08 DD 003 և «Porsche Cayenne» մակնիշի 99 DO 008 պետհամարանիշերով ավտոմեքենաներ: «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1995 թ. ծնված Ռ. Ա.-ը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

̰
Փարիզի կենտրոնական փողոցներում զբոսնող վագրին սպանել են

10:34 25.11.2017

Երեկ երեկոյան վագրը փախել է Փարիզի կրկեսներից մեկից և հայտնվել քաղաքի կենտրոնական փողոցներում: Կենդանին մեծ խուճապ է առաջացրել փողոցում, այնուհետև մտել է երկաթգծային կայարան: Կայարանի աշխատակիցները հայտարարել են, որ տարածքում վագր կա, և մարդկանց խնդրել են հեռանալ:

̰
Հրդեհ Բաթումիի հյուրանոցներից մեկում. կա 11 զոհ

09:54 25.11.2017

Բաթումիի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, 21 մարդ՝ վիրավորվել: Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ զոհերից 10-ը եղել են Վրաստանի քաղաքացիներ, 1-ը՝ Իրանի: Իսկ վիրավորների թվում կան Թուրքիայի, Իսրայելի և Վրաստանի քաղաքացիներ:

̰
Եգիպտոսը վրեժ է լուծում ահաբեկիչներից

09:45 25.11.2017

Եգիպտոսի ռազմաօդային ուժերը մի քանի ավիահարվածներ են հասցրել Սինայի թերակղզու վրա գտնվող ահաբեկչական հենակետերի ուղղությամբ՝ ի պատասխան թերակղզում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման: Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների մի քանի ավտոմեքենա, ինչպես նաև պայթեցնել զենքով և զինամթերքով լի նրանց ապաստարանները:

̰
Գողացել էր «Սամսունգ» հեռախոս

16:25 24.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դանակի գործադրման սպառնալիքով քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:

̰
Ռումբի պայթյուն և կրակոցներ Եգիպտոսում. կա առնվազն 50 զոհ

15:42 24.11.2017

Եգիպտոսում գտնվող Սինայի թերակղզում ռումբ է պայթել Րաուդա բնակավայրի մզկիթում:

̰
Գողություն  8 համարի ավտոբուսում

12:51 24.11.2017

Երեկ՝ ժամը 16.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1982թ. ծնված Աննա Մ.-ն և հայտնել, որ նույն օրը թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ, 50 եվրո, 4.000 դրամ և իր սոց.քարտը, իսկ բանկոմատից կանխիկացրել են 53.000 դրամ` պատճառելով 90.000 դրամի վնաս:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում (նոյեմբերի 23-ից 24-ը)

11:17 24.11.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել են 2-ը։
Բացահայտվել է խարդախության 8, գողության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

̰
Արգելափակվել էր մերկասառույցի պատճառով

10:19 24.11.2017

Երեկ երեկոյան մերկասառույցի պատճառով Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում արգելափակվել է «Ford tranzit» մակնիշի 17 uu 894 պետհամարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայր մեկնած փրկարարները մեքենան դուրս են բերել արգելափակումից:

̰
Վանաձորում գնացքը վրաերթի է ենթարկել տղամարդու

13:30 23.11.2017

Այսօր՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում բեռնատար գնացքը Վանաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Սուրենյանցին:

̰
Հրդեհ ռեստորանում

12:59 23.11.2017

Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մայմեխի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող ռեստորանային համալիրում: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, ամբողջությամբ այրվել է համալիրի հյուրասենյակներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ):

̰
Այրվել է 200 անվադող

09:50 23.11.2017

Այս գիշեր 03:40-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավտոտեխսպասարկման կետում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնագործների փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 35 քմ և մոտ 200 հատ օգտագործված անվադող:

̰
Նորածնին սպանելու մեղադրանքով ձերբակալվել է  երեխայի տատը

16:41 22.11.2017

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է նորածնի մահվան պատճառը. ըստ փորձագետի՝ պտուղը եղել է կենդանածին, իսկ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:

̰
Վանաձորում դադարեցվել է ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը

15:54 22.11.2017

32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը:

̰
BACK_TO_TOP