18:01 02.12.2017
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 512-ի, վիրավորներինը՝ 295-ի: Այս մասին հայտնել է Guardian պարբերականը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 358 զոհի մասին:
14:58 02.12.2017
Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, իր տան պատշգամբում հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ, 1947թ. ծնված Պետիկ Աբրահամյանի դին՝ մարմնական վնասվածքներով։
Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան պատճառը, մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
13:38 02.12.2017
Լուսադեմին՝ 07:12-ին Երևան քաղաքի Սարկավագի 48 հասցեում՝ «Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի» շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարահատրանսպորտային պատահար:
13:38 02.12.2017
Ռոստոմի փողոցի թիվ 26 շենքում շինարարական աշխատանքների ժամանակ ընկած քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shantnews-ի թղթակիցը, տուժածը 22-ամյա Քաջիկ Ավետիսյանն է, ով նշված շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս վայր է ընկել 6-րդ հարկից:
14:43 01.12.2017
Երևանի Խորենացի 30 հասցեի բարձրահարկ շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել։ Դեպքը եղել է առաջին հարկում։ Հորանի խորությունը մոտ մեկ մետր է, և այնտեղ ընկած կինը միայն կողոսկրերի կոտրվածքներ է ստացել։ Կնոջը բուժօգնություն են ցուցաբերել Էրեբունի բժշկական կենտրոնում,
11:20 01.12.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։
10:25 01.12.2017
Այսօր 09:18-ին Երևան քաղաքի Խորենիացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, 1954 թ. ծնված Ա. Ե.-ն շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը:
Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ե-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
10:03 01.12.2017
Երեկ երեկոյան՝ 22-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին մեղայականով ներկայացել է Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Օնիկ Մկրտչյանը: Նա կասկածվում է Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 69 տան բնակիչ՝ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանելու մեջ։
18:46 30.11.2017
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր «Նոր Զովք» սուպերմարկետում գրանցված պայթյունից: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը գրում է.
«Նոյեմբերի 30-ին,ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է՝ Ծարավ աղբյուր փողոցի թիվ 55/15 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում: Պահեստի սենյակում էլ. տաքացուցիչի մոտ դրված է հեղուկացիր ներկի տարան պայթել է, ինչի հետևանքով կոտրվել են սենյակի ապակիները (մոտ 3 քմ): Աշխատակիցներ` 1990 թ. ծնված Ա. Գ.-ի և 1993 թ. ծնված Ս. Մ.-ի մազերը, 1990 թ. ծնված Շ. Մ.-ի մազերը և ոտքը մասամբ այրվել են: Շտապօգնության աշխատակիցները Շ. Մ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Ավելի վաղ Shantnews-ը տեսանյութ էր հրապարակել պատահարի վայրից:
17:42 30.11.2017
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Ռիվերսայդ քաղաքի ոստիկանները ահազանգն են ստացել այն մասին, որ թաղամասերից մեկում ընտանեկան բռնություն է գրանցվել: Նրանք մեկնել են ահազանգի հետքերով: Բռնություն գործադրած տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են մեքենայում: Քրիստոֆեր Մաքքլինտոնը դիմադրություն է ցույց տվել, և ոստիկանները ստիպված դիմել են ֆիզիկական ուժի և այլ միջոցների: Նրանցից մեկը փորձել է էլեկտրաշոկերի միջոցով հանդարտեցնել 22-ամյա Մաքքլինտոնին, սակայն պատահաբար էլեկտրական լիցքը բաժին է հասել գործընկերոջը: Էլեկտրական հարվածից նա ուշագնաց է եղել. ոստիկանին հոսպիտալացրել են: Բժիշկներն ասում են, որ լուրջ բան չկա և շուտով նա դուրս կգրվի:
17:01 30.11.2017
Ծարավ Աղբյուրի փողոցում պայթյունը տեղի է ունեցել «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում: Shantnews-ի նկարահանող խմբին ներսում նկարահանումներն արգելել են, հիմնավորելով, որ մասնավոր տարածք է: Պայթյունի պատճառների մասին մանրամասներ տեղում աշխատող ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են հայտնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է աշխատակցի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Պարզվել է, որ պահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման:
15:54 30.11.2017
Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է աշխատակցի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Պարզվել է, որ պահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման:
15:35 30.11.2017
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ սպանվածը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել և նրան ավելի շատ ճանաչում են «Կճո» մականվամբ:
15:17 30.11.2017
Պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի դատարանի դահլիճում: Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը: Այսօր կեսօրին մոտ, սպանության գործով դատական նիստի ժամանակ, դահլիճում գտնվող մի տղամարդ գրպանից հանել է երկու նռնակ ու պայթեցրել: Պայթյունների հետևանքով մեկ մարդ մահացել է, 7 վիրավոր կա, որոնցից երեքը մեղադրայալներն են: Տեղի ունեցածի հանգամանքները քննվում են:
10:55 30.11.2017
Երեկ երեկոյան՝ 21:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այրվում է ավտոբուս: Մոտ մեկ ժամ տևած հրդեհից ամբողջությամբ այրվել է «ПАЗ» մակնիշի 223 SU 42 պետհամարանիշով ավտոմեքենան և ջերմահարվել են «ЗИЛ» մակնիշի 42 LL 770 պետհամարանիշով ավտոմեքենայի դիմացի վթարային լուսարձակները:
10:33 30.11.2017
Նոյեմբերի 29-ին 19:30-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի պղնձամոլիբդենային գործարանի չգործող պահեստային հատվածում:
10:50 29.11.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
10:38 29.11.2017
Երեկ 14:24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լուսակունք-Վարդենիս ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում են ծառեր:
Հրդեհը բռնկվել է Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում: Այրվել են չիչխանի թփեր և խոտածածկույթ (մոտ 3500 քմ):
10:18 29.11.2017
յս գիշեր սպանություն է տեղի ունեցել Ալավերդիում: Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել:
Նոյեմբերի 29-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում թափածակող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և «ձախ ազդրի և նստատեղի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1987 թ. ծնված Հայկ Սիրադեղյանի դիակը:
20:27 28.11.2017
Այսօր երեկոյան ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձն ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Այս մասին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների միջոցով:
19:13 28.11.2017
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ստորգետնյա հանքախորշում փլուզումից տուժածը ոտքի կոտրվածքներ ունի: 49-ամյա Գագիկ Վարդևանյանին պատահարից հետո տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
16:14 28.11.2017
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում գումարվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
14:40 28.11.2017
Ռուսական Լաբինսկ քաղաքում 26-ամյա երիտասարդը մահացել է սեփական ավտոմեքենայում պայթուցիկ նռնակի հետ անփույթ վարվելու հետևանքով:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, տղամարդը նստած է եղել իր մեքենայում և նռնակով սելֆիներ է արել, որոնք ուղարկել է իր ընկերներին և հրապարակել սոցցանցում: Այնուհետ պայթուցիկն ինչ-որ պահի պայթել է հենց 26-ամյա երիտասարդի ձեռքերի մեջ: