15:35 22.11.2017
Այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shanmshyan.com կայքը, վթարի հետևանքով 10 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
14:10 22.11.2017
Այսօր՝ 13.02 ԱԻՆ-ում ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ ավտոմեքենա է շրջվել:
11:29 22.11.2017
Քննչական կոմիտեի Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը:
15:04 21.11.2017
Երևանի Բաղրամյան պողոտայում մեքենա է այրվել: Մերսեդես E320 մակնիշի մեքենայից, որի մեջ եղել են վարորդն ու մեկ ուղևոր, ընթացքի ժամանակ ծուխ է նկատվել: Կանգնել են, դուրս եկել մեքենայից և երբ վարորդը բացել է մեքենայի կապոտը՝ բռնկված կրակը տարածվել է:
Մերսեդեսը գրեթե ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար, գազաբալոնը չի պայթել: Այրվող մեքենայի կրակից վնասվել է նաև առջևում կայանած Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասը, նաև այրվել են մոտակա ծառի ճյուղերը: Հրդեհի հետևանքով որևէ մեկը վնասվածքներ չի ստացել:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող փրկարարները նշեցին, որ ըստ նախնական վարկածի, կրակի բռնկման պատճառ կարող է լինել շարժիչը և տաքացած էլեկտրալարերը:
09:42 20.11.2017
Այս գիշեր 04:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Պարզվել է, որ Իտալական թաղամասի սկզբնամասում «BMW-5» մակնիշի 96 AO 096 (վարորդ՝ Ա. Պ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
09:37 20.11.2017
Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի 24-ամյա բնակիչը, տեղեկացնում են քննչական կոմիտեից:
Նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1981 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:
11:31 18.11.2017
Նոյեմբերի 18-ին, ժամը 03:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Կարին» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Վայք հատվածի 143-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի 35 ML 110 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
11:22 18.11.2017
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 21:30-ին ավտովթար է տեղի կունեցել Ապարան-Քուչակ ավտոճանապարհին: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապաարհի 7-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 26 OS 607 պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. Մ. Մ.) և «Honda CR-V» մակնիշի 31 SO 753 պետհամարանիշով (վարորդ՝ 1959 թ. Գ. Պ.) ավտոմեքենաները: ԱԻՆ-ից տեղեկացնումեն, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Մ. Մ.-ը և ուղևոր՝ 1986 թ. Ա. Զ.-ը, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Պ.-ը, ուղևորներ՝ 1955 թ. ծնված Ա. Մ-.ը և Ս. Փ.-նը (ծնվ.1955թ) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
10:37 18.11.2017
Լուսադեմին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Պարզվել է, որ գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):
17:17 17.11.2017
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ականատեսները նկարահանել են մի պատահար, որը տեղի է ունեցել Դոնի Ռոստովում:
16:55 17.11.2017
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15.30-ին, «Սկանյա» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1937թ. ծնված Հենրիկ Խաչատրյանին:
14:29 17.11.2017
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների բախման հեևանքով հիվանդանոցում հայտնված վարորդներից մեկը` 1968 թ. ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել է:
11:42 17.11.2017
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
11:31 17.11.2017
Այսօր լուսադեմին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք: Պարզվել է, որ այրվում են 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող հացատունը, կից խորդանոցը (մոտ 60 քմ) և ներսում կուտակած աթար (մոտ 6 խմ):
11:33 15.11.2017
Երեկ հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի և մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Դ. Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դ. Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.30-ին: Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում նրան դանակահերլ է 2002 թ. ծնված Ն. Դ.-ն:
Երեկոյան 19.30-ին Ն. Դ.-ն ներկայացել է բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:
09:18 15.11.2017
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է գտնել երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման բոլոր պատասխանատուներին: Երկրաշարժից ամենաշատը տուժած Սարփոլ-ե Զահաբ քաղաք այցի ժամանակ նա նշել է, որ պետության կողմից կառուցված շենքերը փլուզվել են, մինչդեռ մասնավոր ընկերությունների կառուցած շենքերը կանգուն են մնացել: Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր շենքերի կառուցման ժամանակ չեն պահպանել […]
09:06 15.11.2017
Արտակարգ պատահար Միացյալ Նահանգներում: Կալիֆորնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 7-ը, այդ թվում՝ երեխաներ: Անհայտ անձը կրակ է բացել իր տան մոտ, այնուհետև մտել տարրական դպրոց և կրակել այնտեղ: Ըստ ականատեսների՝ կասկածյալը 50 տարեկան տղամարդ էր: Նախնական տվյալներով՝ նա սպանվել է: Նրա մոտ հայտնաբերվել է կիսաավտոմատ զենք և […]
09:01 15.11.2017
Խաբարովսկի երկրամասում փոքր ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Դեպքի հետևանքով 8 մարդ է զոհվել: Ինքնաթիռը Խաբարովսկից մեկնելիս է եղել Նելկան բնակավայր: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ օդանավում եղել են անձնակազմի 2 անդամները և 7 ուղևորներ: Ողջ է մնացել միայն չորսամյա մի երեխա: Արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ ինքնաթիռը կորել է ռադարներից և ընկել նշանակության վայրից 2 կմ հեռավորության վրա:
19:03 14.11.2017
Նոյեմբերի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահն ու հայտնել, որ ժամը 3-ի սահմաններում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանը «Նորք ինֆեկցիոն» բժշկական կենտրոնից դիմել է փախուստի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն վարչության քրեական հետախուզության, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում, փախուստից մի քանի ժամ անց Թելման Ալավերդյանը հայտնաբերվեց Արարատի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Ալավերդյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
16:40 14.11.2017
Օրեր առաջ օդանավից ընկած ուղեկցորդուհուն վիրահատել են և նա հիվանդանոցից դուրս կգրվի մեկ շաբաթ հետո հայտնում է Vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Չինաստանում վայրէջքից հետո օդանավից ուղեկցորդուհի էր դուրս ընկել՝ ստանալով կրծքավանդակի ոսկորներից մեկի կոտրվածք: Միջադեպը տեղի էր ունեցել Չժենչժոու քաղաքի «Սինչժեն» միջազգային օդանավակայանում: Xiamen Airlines ավիաընկերության «Բոինգ-737» օդանավը, որը Ֆուչժոուից Լանչժոու չվերթ էր կատարում, այստեղ միջանկյալ վայրէջք էր կատարել:
Օդանավ լրացուցիչ սնունդ բեռնելիս վերամբարձ պլատֆորմի վրա գտնվող ուղեկցորդուհին պատահաբար ընկել էր դրա և օդանավի պոչամասի դռան միջև եղած ճեղքի մեջ: Նրան շտապ հիվանդանոց էին տեղափոխել և վիրահատել:
16:11 14.11.2017
Այսօր Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են տան երկու ննջասենյակները և նախասրահը՝ գույքով (մոտ 85 քմ): Այս մասին տեղեկացնում են ԱԻն լարտավական ծառայությունից:
13:51 14.11.2017
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1987թ. ծնված Թելման Ալավերդյանը փախել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, հայտնում են Քննչական կոմիտեից:
Թելման Ալավերդյանն առողջական խնդիրների պատճառով 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։