TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Դատապարտյալը փախել է հիվանդանոցի զուգարանից

13:51 14.11.2017

ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1987թ. ծնված Թելման Ալավերդյանը փախել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, հայտնում են Քննչական կոմիտեից:

Թելման Ալավերդյանն առողջական խնդիրների պատճառով 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում (նոյեմբերի 13-ից 14-ը)

11:52 14.11.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։

̰
Մեքենան ձորն է գլորվել

09:16 14.11.2017

Կեսգիշերին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 34 NU 358 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1948 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը:

̰
Նորվեգիայում հնարավոր է եղել կանխել ողբերգությունը

18:29 13.11.2017

Նորվեգիայում երեխան անսպասելիորեն հայտնվել է բեռնատարի առաջ, սակայն վարորդը զարմանալիորեն արագ է արձագանքել, և հնարավոր է եղել կանխել ողբերգությունը:

̰
Երևանում առաջին դասարանցուն բռնությա՞ն են ենթարկել. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

17:39 13.11.2017

Հարցի առնչությամբ ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրապարակմանը ծանոթ են և նյութեր են նախապատրաստում:

̰
Իրանում և Իրաքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 348-ի

14:43 13.11.2017

Քերմանշահ նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել:

̰
Ոստիկանությունը փնտրում է հոշոտված կնոջը ճանաչողներին

13:12 13.11.2017

Նոյեմբերի 11-ին Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված: Կնոջ հագին եղել է լուսանկարներում պատկերված հագուստը: Ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

̰
Ճշտվում է Հովք գյուղի մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը. քննչական կոմիտե

12:36 13.11.2017

Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հագուստներ և այլ իրեր:

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին և Իրաքին օգնություն է առաջարկել

11:45 13.11.2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը օգնություն է առաջարկել երկու երկրների սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Գուտերիշը նաև ցավակցություն է հայտնել Իրաքում և Իրանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի:

̰
Իրանի և Իրաքի սահմանին գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի

11:37 13.11.2017

Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի: Այս մասին հայտնել է PressTV-ն: Իրանի Աղետների կառավարման պետական կազմակերպության տվյալներով՝ Իրանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 328 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 2500-ը: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարները դեռ փլատակների տակից հանում են մարդկանց: Զոհերի մեծ մասը Քերմանշահ […]

̰
Իրանի և Իրաքի սահմանին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը

10:17 13.11.2017

Իրանի և Իրաքի սահմանին նոյեմբերի 12-ի երեկոյան գրանցված երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել: Իրանական Tasnim լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իրանում զոհերի թիվը հասել է 207-ի, վիրավորների թիվը` 1700-ի: Բաղդադի կառավարությունը Իրաքում երկրաշարժի զոհերի մասին անմիջապես չի հաղորդել: Առայժմ նշվում է 6 զոհի մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր SHANTNEWS-ը՝ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան:  ԱՄՆ […]

̰
Արգելափակվել էր ցեխակույտում

09:43 13.11.2017

Այսօր լուսադեմին «Mercedes» «Mercedes C180» մակնիշի 35 AU 546 պետհամարանիշով ավտոմեքենան Հ-67 ավտոճանապարհի Ալվար-Ամասիա հատվածի 7-րդ կմ-ին արգելափակվել է ցեխակույտում: Դեպքի ցայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել այն: Այս մասի հայտնում է ԱԻՆ կայքը:

̰
Վթար Ծովինար գյուղի մոտ

09:29 13.11.2017

Երեկ գիշեր ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 15 LO 352 (վարորդ` 1998 թ. ծնված Պ. Մ.) և «ԿամԱԶ» մակնիշի 16 SU 766 (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

̰
Հայտնաբերվել է կնոջ հոշոտված դի

09:22 13.11.2017

Նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս, որը նմանեցնում են ձեռքի:

̰
Հզոր երկրաշարժ Իրանի և Իրաքի սահմանին. կա 160-ից ավելի զոհ

08:55 13.11.2017

Իրանի և Իրաքի սահմանին հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7.3 բալ: Երկրաշարժի հետևանքով Իրանում զոհվել է շուրջ 160 մարդ, իսկ Իրաքում՝ 6: Զոհերի թիվը շարունակում է աճել: Իրանում ավերվել է ավելի քան 8 գյուղ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Մարդիկ զրկվել են էլեկտրականությունից և հաղորդակցությունից: Իսկ սողանքները դժվարացնում են փրկարարների […]

̰
4.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Թուրքիայում

15:40 11.11.2017

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մանիսա նահանգում Անկարայի ժամանակով 11։56–ին (Երևանի ժամանակով՝ 13:56) երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։

̰
Բացահայտվել են  բնակարանային գողություններ

14:41 11.11.2017

Բացահայտվել են Արմավիրի գյուղերում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված բնակարանային գողությունները:

̰
Կռիվ Ախալցխայի թուրքական բարում

13:47 11.11.2017

Նոյեմբերի 9-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ երիտասարդները մտել են թուրքական ռեստորան: Նրանք սկսել են վիրավորել բարի այցելուներին` ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներին, կռիվ է բացվել, որի ընթացքում Թուրքիայի մի քաղաքացի ստացել է գլխի վնասվածք:

̰
Իրանում ինքնաթիռի վթարից օդաչուն զոհվել է

13:35 11.11.2017

Իրանի ռազմաօդային ուժերի «Սու-22» կործանիչը հարավային Ֆարս նահանգում զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել: Ըստ իրանական Fars News գործակալության՝ վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան 8-ին:

̰
Ծեծկռտուք և կրակոցներ Մխչյան գյուղի մոտ

12:47 11.11.2017

Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:

̰
Վթար Վանաձորում. կան տուժածներ

11:20 11.11.2017

Այսօր 09:50-ին Լոռու մարզի ԱԻՆ վարչությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքինախկին թիվ 3 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել վթար. բախվել են երկու ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Պարզվել է, որ Բաթումի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 34 RU 201 (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Կ.) և «Jeep Liberty» մակնիշի 077 NN 05 (1974 թ. ծնված Հ. Խ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

̰
Ցեխակույտի մեջ մեքենաներ են արգելափակվել

09:46 11.11.2017

Երեկ կեսօրին մոտ Երևան քաղաքի Նուբարաշենի գարեզմանատանը 2 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 35 LZ 809 (վարորդ Ա. Խ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 35 NT 961 (վարորդ Կ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, հայտնում է ԱԻՆ կայքը:

̰
Այրվել է ասֆալտապատող մեքենա

09:30 11.11.2017

Այսօր առավոտյան 05:11-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել են, որ այրվում է ասֆալտապատում իրականացնող «Wirtgen w200» ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:37-ին, մարվել՝ 06:09-ին: Ամբողջությամբ այրվել է մեքենայի սրահը:

̰
Ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ առանց առջևի շասսիի

09:14 11.11.2017

Ինքնաթիռը ստիպված մոտ երկու ժամ թռչել է Իռլանդական ծովի վերևում, որպեսզի վառելիք այրի, այնուհետև վայրէջք է կատարել: Տեղի ունեցածի հետևանքով 1 մարդ գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

̰
Վրաերթ մահվան ելքով

13:51 10.11.2017

Երեկ առավոտյան «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Սաթիկ Թովմասյանին, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Սաթենիկ Թովմասյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

̰
Բախվել է 3 բեռնատար

10:52 10.11.2017

Առավոտյան 09:58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտ տեղի է ունեցել վթար: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 23-րդ կմ-ին բախվել են «Skania» մակնիշի 051 DD 70 (վարորդ Ե. Հ.), «Skania» մակնիշի 054 DD 70 (վարորդ Է. Պ.) և «Skania» մակնիշի 038 DD 70 (վարորդ Ս. Գ.) պետհամարանիշերով բեռնատարները:

̰
Իժևսկում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 6-ի

10:17 10.11.2017

Իժևսկում բազմաբնակարան շենքի մուտքի ինը հարկերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Կա նաև 3 վիրավոր: Դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Շենքի բոլոր բնակիչները տարհանվել էին: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը եղել է կենցաղային գազի պայթյունը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: 2 մարդ դեռ անհետ կորած է համարվում: Համապատասխան մարմինները պետք է հատուկ տեխնիկայի միջոցով […]

̰
ՀՀ ԱԻՆ-ը և Արցախի Հանրապետության ԱԻ ծառայությունը չեզոքացնում են քարաթափման վտանգը

19:02 09.11.2017

Նոյեմբերի 8-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները մեկնել են Արցախի Հանրապետության Դրմբոն համայնք` քարաթափման վտանգ սպառնացող տեղանքում կանխարգելման և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Աշխատանքները կիրականացնեն ՀՀ ԱԻ նախարարության շուրջ 20 փրկարար՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների հետ:

Երթևեկությունը կանոնակարգում է տեղի ճանապարհային ոստիկնությունը:

Նշված տեղանքում նախկինում եղել են քարաթափումներ՝ ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի: ՀՀ ԱԻՆ և ԱՀ ԱԻ համատեղ ջանքերը հնարավորություն կտան խուսափել հետագա վտանգներից և պատահարներից:

̰
Երևանում մեքենա է այրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:10 09.11.2017

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտաս-փափազյան խաչմերուկի մոտ այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենա:

̰
Արգելափակվել են անձրևի պատճառով

11:01 09.11.2017

Այս գիշեր ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվել, որ անձրևաջրերի պատճառով Երևանի տարբեր փողոցներում մեքենաներ են արգելափակվել: Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը Գյուրջյան փողոցում արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 35 CX 442 պետհամարանիշով ավտոմեքենան:

̰
BACK_TO_TOP