TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+32.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ավտովթար Արցախում, տուժել է ԱԺ պատգամավոր Կարեն ԲԵքարյանը

09:05 11.12.2017

Երեկ 15:37-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:

Բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի 35 CL 393 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 026 HH 11 համարանիշի ավտոմեքենաները:

̰
Հրազդանի ոստիկանները թարմ հետքերով գողություն են բացահայտել

15:14 09.12.2017

Թարմ հետքերով գողություն է բացահայտվել:

̰
Արցախում մեքենան գլորվել է ձորը

12:59 09.12.2017

Դեպքի հետևանքով վարորդը և ուղևոր` նույն քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Դ.Շ-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

̰
Մեքենան ձորն է գլորվել

10:57 09.12.2017

Երեկ երեկոյան 21:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Որոտան գետի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ձորը: Դեպքի վայր մեկնածը փրկարարները հայտնել են, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Volkswagen Caddy» մակնիշի 564 OS 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել դեպի ձորը:

̰
Կալիֆորնիայի հրդեհը տնտեսությանը մեծ վնաս է հասցրել

09:08 09.12.2017

Կալիֆորնիայի հարավային հատվածում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել են մի քանի հրշեջներ, ոչնչացել է շուրջ 500 շենք: Հրդեհների հետևանքով ոչնչացել է նաև ավոկադոյի բերքի մեծ մասը: Միացյալ Նահանգներում ավոկադոյի 90%-ն աճեցնում են Կալիֆորնիայում: Սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը միլիոնավոր դոլարների վնաս կկրի: Հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 200 […]

̰
Խոշոր չափի գողություն ռեստորանային համալիրից

18:35 08.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գտնվող ռեստորանային համալիրներից մեկից խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը:

̰
Թունավորում շմոլ գազից

11:18 08.12.2017

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն:

̰
Ավտովթար Վանաձորում

11:01 08.12.2017

Այս գիշեր՝ ժամը 03:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնած փրկարարները հայտնել են, որ «Ford Focus» մակնիշի 35 GZ 716 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրական սյանը:

̰
Գազամատակարարման դադար ավտովթարի պատճառով

18:45 07.12.2017

Երեկ գիշերը ժամը 1:20 րոպեին «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման Թումանյանի տարածքային տեղամասում գազի վթարային ծառայության կողմից տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան թաղամասի հարևանությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են նաև գազատար խողովակները: Անջատվել է Բաղրամյան և Սանահին կայարան թաղամասերի գազամատակարարումը:

̰
Ճապոնիայում անհայտ անձը դանակահարել է անցորդներին

17:54 07.12.2017

Տոկիոյի նավահանգստային հատվածում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը:

̰
Հայ-ադրբեջանական չեզոք գոտում երկու անասուն է պայթել

14:48 07.12.2017

Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի 30 խոշոր եղջերավոր անասունները երեկ երեկոյան հատել են հայ-ադրբեջանական սահմանն ու անցել չեզոք գոտի:

̰
Մարդատար մեքենան արգելափակվել է բեռնատարի տակ

11:33 07.12.2017

Լուսադեմին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատ:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 6-ից 7-ը)

11:25 07.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 1-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

̰
Ավարտվել է լրագրողի աշխատանքը խոչնդոտելու գործի քննությունը

15:41 06.12.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:

̰
Նոր մանրամասներ Երևանում կատարված սպանությունից

14:35 06.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Արշակ Գալստյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ կատարված սպանությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը, դերակատարության աստիճանը պարզելու ուղղությամբ։

̰
Սպանել է, հետո այրել մեքենան

13:34 06.12.2017

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա:

̰
Էջմիածնում դաժան սպանության հետքերով

18:44 05.12.2017

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մաթևոսյանը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Մաթևոսյանը, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Սլավիկ Մաթևոսյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

̰
Դանակով սպանել է, հետո կացնով անդամահատել դաստակները. սպանություն Էջմիածնում

14:25 05.12.2017

Այսօր՝ ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:

̰
Անզգուշությամբ հրդեհել է Քարաձորի անտառը. դատախազություն

14:07 05.12.2017

Բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 13-ին Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ տեղեկատվություն տրամադրելու 2017թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ նախապատրաստված նյութերի վերաբերյալ:

̰
Գողություն են արել ու վթարվել. կա զոհ

11:22 05.12.2017

Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են:

̰
Օպերատիվ վիճակը հանրապետությունում

10:51 05.12.2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը։
Բացահայտվել է խարդախության 11, գողության 4, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք:

̰
Հրդեհի հետևանքով անասուներ են սատկել

09:30 05.12.2017

Երեկ երեկոյան՝ 21:28-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Շիրակի մարզի Շիրակ գյուղում գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:

̰
Պարզվում են Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները

16:11 04.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով:

̰
Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ

13:09 04.12.2017

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով: Այս մասին տեղեկանում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

̰
Թունավորում շմոլ գազից

12:11 04.12.2017

Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1990 թ. ծնված Նաիրա Մ.-ն, 1972 թ. ծնված Մայրանուշ Թ.-ն, 1993 թ. ծնված Արամայիս Ռ.-ն, 2007 թ. ծնված Մերի Ռ.-ն և 2005 թ. ծնված Էրիկ Ռ.-ն, որոնք հայտնել են, որ իրենց տունը գազ է լցվել:

̰
Ամբողջությամբ այրվել է «Opel» մեքենա

11:40 04.12.2017

Այսօր 10:11-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել` 11:25-ին:

̰
Կապանում չպայթած արկ է  հայտնաբերվել

11:17 04.12.2017

Դեկտեմբերի 3-ին` ժամը 12:12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել: Դեպքի վայր մեկնած փրկարրաները պարզել են, որ հայտնաբերվածը «ՄՄ-21»-ի չպայթած արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, ոստիկանության 2 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

̰
Երևանի «Մոսկվա» ակումբի մոտ հայերի և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

10:39 04.12.2017

Վրաստանի քաղաքացիները Երևանում ժամանակավորապես բնակվում են «Օպերա Սուիթ» հյուրանցային համալիրում:

̰
Այրվել է 700 հակ անասնակեր

10:30 04.12.2017

Երեկ կեսգիշերին մոտ հրդեհը բռնկվել է Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 27-րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր՝ Մ. Մ.) բակում: ԻՆչպես Ըստ ԱԻՆ տվյալների՝ այրվել է մոտ 700 հակ անասնակեր:

̰
BMW-ի 21-ամյա վարորդը մահացել է

09:35 04.12.2017

Դեկտեմբերի 4-ին, ժամը 03:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան բախվել է   Ճանապարհային ոստիկանության հենակետի պատին: Պարզվել է, որ BMW   ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով ուղևորը  մահացել է,  վարորդը հոսպիտալացվել է  Էրեբունի  ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: […]

̰
BACK_TO_TOP