TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ոստիկանությունը՝ Հրազդանի երկու բնակիչների սպանության մասին

19:14 07.11.2017

Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է:

̰
Վթար Դիլիջանի ոլորաններում

16:31 07.11.2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 LT 667 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «MAN» մակնիշի K387 UT 163 պետհամարանիշով բեռնատարին: «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:

̰
«Ճաճոյի Էդոյի» հարսն ամուսնուն սպանել է աֆեկտի վիճակում. ՔԿ

15:11 07.11.2017

ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող Տիգրան Մարտիրոսյանի սպանության գործով փորձագետները եզրակացրել են, որ մեղադրյալը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում հայտնաբերվել էր Տիգրան Մարտիրոսյանի դին հրազենային վնասվածքներով։ Նախնական տվյալներով վերջինս կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։

̰
Հրազդանի երկու բնակիչների սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 32-ամյա բնակչի. ՔԿ

11:49 07.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

̰
Ավտովթար հրդեհի բռնկումով

09:24 07.11.2017

Այս գիշեր Երևանի Աճառյան և Մ. Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի 34 AD 573 (վարորդ՝ 1962 թ. ծնված Յ. Մ.) և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 պետհամարանիշերով (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաներ:

̰
Արգելափակվել էր ցեխակույտում

12:42 06.11.2017

Արագածոտնի մարզի Տառերի պուրակից դեպի Բյուրականի անտառ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում «УAЗ Патриот» մակնիշի 60 VV 808 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում, հայտնում են ԱԻՆ-ից:

̰
Քրեական գործ զինծառողի մահվան և երկուսի վիրավորվելու գործով

10:01 06.11.2017

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։ Տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվալան վարչությունը:

̰
Վթար Արմավիրի մարզում. կան տուժածներ

09:09 06.11.2017

Երեկ երեկոյան 21:29-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «Lada Priora» մակնիշի 35 DN 673 պետհամարանիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Թ.) և թիվ 67 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 4893S պետհամարանիշի (վարորդ Գևորգ Կարապետյան) ավտոմեքենաները:

̰
Հրդեհ վագոն-տնակում

09:03 06.11.2017

Այս գիշեր ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աէրացիա փողոցի թիվ 1 տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 02:26-ին: Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (20 քմ) և գույքը:

̰
Հրաձգություն Տեխասում. կա 26 զոհ

08:47 06.11.2017

ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կա 26 զոհ, ավելի քան 20 վիրավոր: Զրահաբաճկոն հագած և կիսաավտոմատ զենքով զինված երիտասարդ տղամարդը կիրակնօրյա պատարագի ժամանակ մտել է Սադերլենդ-Սփրինգզ քաղաքի բապտիստական եկեղեցի և կրակ բացել: Հրաձգությունից հետո ոճրագործը մեքենայով հեռացել է, այնուհետև նրան գտել են մահացած: Ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդուն սպանել է զինված քաղաքացիներից մեկը: […]

̰
ՊԲ զորամասում հակատանկային նռնակ է պայթել. կան զոհ և վիրավորներ

16:08 04.11.2017

Այսօր ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ. հայտնում են Արցախի պաշտպանության բանակից:

̰
Կիևում երթուղայինը կանգառում վրաերթի է ենթարկել մարդկանց

15:56 04.11.2017

Տրոլեյբուսը կանգնել է հանրային տրանսպորտի կանգառի երկրորդ գծում և ուղևորների իջեցրել: Մարդիկ արդեն սկսել են իջնել տրոլեյբուսից, երբ կանգառի առաջին գիծ է մտել երթուղային տաքսին և վրաերթի է ենթարկել մարդկանց: Դեպքի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 1 մարդ:

̰
Մեկ զոհ և մեկ վիրավոր. վթար Գյումրիում

11:11 04.11.2017

Այս առավոտյան Գյումրիի մաքսատան դիմաց «Mercedes-Benz E» մակնիշի 18 xx 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Ռախմանովիչ) բախվել է կայանած «DAF» մակնիշի DL-504-LD (վարորդ՝ Զեդուբուկի Պեռուլովակից Վրաստանի Հանրապետության քաղաքացի) պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին:

̰
Քաղաքացի է կորել

12:40 03.11.2017

Երեկ գիշեր ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Տեղեկություն է ստացվել նաև, որ քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:

̰
Շմոլ գազից թունավորում Ծիլքար գյուղում

12:48 02.11.2017

Լուսադեմին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ծիլքար գյուղի բնակիչներ, 1992թ. ծնված Ջուլիետա Պ.-ն, 1963թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 1983թ. ծնված Ռոման Ա.-ն:

̰
Խոշոր հրդեհ Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում

11:11 02.11.2017

Նախօրեին հրեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում:

̰
Փոխհրաձգություն Կոլորադոյում, կան մեծ թվով վիրավորներ

10:55 02.11.2017

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Տորնտոն քաղաքում հնչել են կրակոցներ` Walmart ցանցի խանութներից մեկի մոտ: Փոխհրաձգության հետևանքվ կան մեծ թվով վիրավորներ, 3 մարդ զոհվել է:

̰
Ռուսաստանում տղամարդը կացնահարել է 4 հոգու

15:52 01.11.2017

Վիճաբանության պահին տղամարդը կացնահարել ու սպանել է տան տիրուհուն ու նրա 3 հյուրերին: Նազելի

̰
Ձյան պատճառով բեռնատար է արգելափակվել

10:44 01.11.2017

Այսօր լուսաբացին տեղացած ձյան պատճառով Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում արգելափակվել է բեռնատար ավտոմեքենա, հայտնում է ԱԻՆ կայքը:

̰
Վթար «Արծվի» արձանի մոտ. ԱՄՆ քաղաքացին զոհվել է

09:30 01.11.2017

Երեկ երեկոյան 21:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է: Դեպքի վայր են մեկնած Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել են, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին Renault մակնիշի 35 LM 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի միջնամասի մետաղյա արգելապատնեշին:

̰
«Գր. Նարեկացի» ԲԿ-ում բժշկին ծեծել են

16:28 31.10.2017

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոր Արեշ փողոցի 22 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում: Shantnews-ին հիվանդանոցի ընդունարանից տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող ծննդկաններից մեկի ամուսինը՝ 31 ամյա Էդգար Յակուտյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ հարձակվել է 82 ամյա բժիշկ Գագիկ Պետրոսյանի վրա, գլխով հարվածել բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում գտնվողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։ Ծննդկանի ամուսինը կոտրել է նաև հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները։ Ընդունարանի աշխատակցի խոսքով՝ ծննդկանը կեսարյան հատումով է ծննդաբերել, քանի որ պտուղը խոշոր է եղել: Նրան պառկեցրել են բժշկական սեղանիկի վրա: Երեխայի հայրը հետաքրքրվել է, թե ինչու են իր երեխային այդտեղ պառկացրել, արդյոք վատ է վիճակը: Նման այլ հարցադրումներ անելուց հետո, ըստ բժշկական կենտրոնի ներկայացուցչի, առանց որևէ հիմնավոր պատճառի ծեծել է բժշկին:

Էդգար Յակուտյանը հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է և բերման է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին։

̰
Վրաերթ Սիսիանում

15:39 31.10.2017

Երեկ երեկոյան՝ 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

̰
Մանկապարտեզի պատանդառուն ձերբակալվեց. Քննչական կոմիտե

14:22 31.10.2017

րմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող, հայտնում են քննչական կոմիտեից:

̰
Քրեական գործ՝ մանկապարտեզի սանին պատանդ վերցնելու  առթիվ

10:54 31.10.2017

Արմավիրում մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։

̰
Խոշոր հրդեհ Նավուրում

09:08 31.10.2017

Երեկ երեկոյան 18:00-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Հրշեջ-փրկարարները մոտ 3 կմ ճանապարհի երկայնքով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ ժամը 20:45-ից ճանապարհի անանցանելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, իրականացվել է հերթապահություն:

̰ ̰
Ոստիկանության հայտարարությունը Արմավիրի մանկապարտեզում պատանդառության դեպքի վերաբերյալ

19:46 30.10.2017

Ոստիկանության հայտարարությունը Արմավիրի մանկապարտեզում պատանդառության դեպքի վերաբերյալ

̰
Պատանդառուն վնասազերծված է, երեխային եւ վիրավորներին անվնաս դուրս են բերել մանկապարտեզից

19:30 30.10.2017

Քիչ առաջ Շանթնյուսի թղթակիցը հայտնեց, որ մանկապարտեզում պայթյուն է հնչել: Ըստ ոստիկանների, պատանդ վերցրած տղարամարդը վնասազերծված է, մանկապարտեզի տարածքից անվնաս դուրս են բերվել պատանդ վերցրած երեխային, ինչպես նաեւ մանկապարտեզի տնօրենին`պատանդառուի զոքանչին եւ նույն տղամարդու կնոջը, որոնք ունեին դանակի հարվածներից վնասվածքներ` կոկորդի եւ ձեռքի շրջանում: Տեսանյութը 1in.am-ի

̰
Ծառն ընկել էր ավտոմեքենաների վրա

19:11 30.10.2017

Այսօր եղանակը արտակարգ իրավիճակ է ստեղծել Լոռու մարզում: Հզոր քամին ծառեր է տապալել, տանիքի թիթեղներ պոկել: Արմավիրում ծառն ընկել էր ավտոմոքենաների վրա: 

̰
Արմավիրում պատանդ էին վերցրել մանկապարտեզի երեխաներին

18:11 30.10.2017

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ դանակով զինված մի տղամարդ է ներս մտել և պատանդ վերցրել աշխատակիցներին ու երեխաներին։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության […]

̰
BACK_TO_TOP