TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արմավիրում պատանդ էին վերցրել մանկապարտեզի երեխաներին

18:11 30.10.2017

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ դանակով զինված մի տղամարդ է ներս մտել և պատանդ վերցրել աշխատակիցներին ու երեխաներին։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության […]

̰
Ալավերդիում ծառը տապալվել է մեքնաների վրա

17:39 30.10.2017

Ուժեղ քամու հետեւանքով Ալավերդի քաղաքի Բաղրամյան 4 շենքին հարակից հսկայական բարդին ընկել է ու վնասել բակում կայանված երեք ավտոմեքենաները: Տարերքից վնասը զգալի է եղել Նորիկ Կիրակոսյանի ընտանիքի համար. վնասված մեքենաներից մեկը նրանն է, մյուս երկուսը՝ որդիներինը: Զգալի վնաս է կրել BMW մակնիշի մեքենաներից հատկապես մեկը, որը, ըստ Նորիկ Կիրակոսյանի, վերականգնման ենթակա չէ:

Ծառն ընկնելիս վնասվել է նաև շենքի տանիքը: Բնակելիին մոտ վտանգ ներկայացնող ծառերի էլի կան. բնակիչների խոսքով ամիսներ առաջ գրավոր դիմել են քաղաքապետարան՝ վտանգավոր ծառերի էտման համար, բայց բնակիչների դիմումին ընթացք չի տրվել:

Ծառեր են կոտրվել նաեւ քաղաքի այլ հատվածներում,քամին քշել է բազմաբնակարան շենքերի տանիքների թիթեղները: Վնասներ են կրել նաեւ մասնավոր հատվածի շինությունները՝ խանութներ, ավտոտնակներ:

Ուժեղ քամին քշել է նաեւ Աքորու միջնակարգ դպրոցի մանսաշենքերից մեկի տանիքի թիթեղների մի մասը, կոտրել պատուհանների ապակիները:

̰
Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակողների «հեղինակները» բացահայտվեցին

08:44 30.10.2017

Հայաստանի Հանրապետության ոստիկանության եվ Ազգային անվտանգության ծառայողները Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ`Վրաստանի տարածքում երեկ  հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երեվանի  Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին եվ 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները:

̰
Նորվեգիայի մոտ ռուսական ուղղաթիռ է ծովն ընկել

18:07 26.10.2017

Նորվեգիայի փրկարար ծառայությունը հաղորդել է, որ Շպիցբերգենի մոտ ռուսական ուղղաթիռ է ծովն ընկել: Ուղղաթիռում 8 մարդ կա, հաղորդում է Meduza-ն՝ հղում անելով նորվեգական փրկարար ծառայությանը:

̰
Ինդոնեզիայում պայթյունից 46 մարդ է զոհվել

17:39 26.10.2017

Ինդոնեզիայի Թանհերանգ քաղաքի հրավառության նյութերի գործարանում հրդեհ է բռնկվել, ինչին հաջորդել է հզոր պայթյուն: Արտակարգ պատահարի հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել: Տուժածների թիվը գերազանցում է 60-ը:

̰
Ուկրաինայի պայթյունի բացառիկ կադրերը

13:36 26.10.2017

Ուկրաինայում գիշերը տեղացած պայթյունի առաջին կադրերն են հայտնվել:

̰
Թունավորումներ գազից

12:29 26.10.2017

Երեկ առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչներ, 1977 թ. ծնված Արևիկ Վ.-ն, 1999 թ. ծնված Լիլիթ Վ.-ն և 2002 թ. ծնված Վարդուհի Վ.-ն: Պարզվել է, որ նրանք իրենց տանը թունավորվել են շմոլ գազից:

̰
Հնդկուհուն բռնաբարել են անցորդների աչքի առաջ

11:10 26.10.2017

Հնդկաստանի Վաշակհապատան քաղաքում հարբած տղամարդը փողոցում բռնաբարել է անծանոթ կնոջը: Անցորդները, տեսնելով կատարվող հանցանքը, փոխանակ օգնության հասնեն, հեռախոսներով նկարել են:

̰
Մխչյան գյուղի մոտ վթարից մարդ է մահացել

10:02 26.10.2017

Այս գիշեր 01:02-ին Արարատի մարզի Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում «ВАЗ 21010» մակնիշի 35 CQ 307 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ք. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին, ինչի հետևանքով Ք. Թ.-ը տեղում մահացել է:

̰
Վանաձորում երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի

14:46 25.10.2017

Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի։

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ապացույցներ ձեռք բերվել, որ երիտասարդին դանակի գործադրմամբ հարվածներ են հասցրել 20 և 23-ամյա երիտասարդներ: Նրանց ինքնությունը պարզվել է: Երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

̰
Խոշոր ավտովթար. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց

14:11 25.10.2017

Այսօր առավոտյան խոշոր ավտավթար է տեղի ունեցել Երեւանի Դավիթ Բեկի փողոցում:

̰
Խոշոր ավտովթար Լոռիում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

12:49 25.10.2017

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

̰
Այրվել են տորֆի դաշտեր

12:22 25.10.2017

Երեկ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ այրվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Տորֆավան համայնքին հարակից տորֆի դաշտերը:

Դեպքի վայր է մեկնած փրկարարները գյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա մարել է տորֆի 12 օջախ (յուրաքանչյուրը 3-4 քմ):

̰
Բախվել են «Ֆոլքսվագենը». «Լադա»-ն ու «Սանիթեք»-ի բեռնատարը. կան վիրավորներ

10:32 25.10.2017

Այօսր առավոտյան ժամը 9 ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները եւ «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։

̰
ԱՄՆ ռազմաբազայում նյարդայնացած կինը կրակ է բացել

16:03 24.10.2017

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ռազմաբազայի տարածքում քաղաքացիական հագուստով կինը կրակել է զինծառայող տղամարդու վրա, որը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նրա ամուսինն է:

̰
Բեռնատարը կախվել է դեպի ձորը

10:06 24.10.2017

Երեկ երեկոյան 23:52-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը, հայտնում է ԱԻՆ կայքը:

̰
Ռումինացին ընկել է էլեկտրական աշտարակից

09:14 24.10.2017

Երեկ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից: Պարզվել է, որ մոտ 10 մ բարձրությամբ աշտարակից ընկած տղամարդը Ռումինիայի քաղաքացի Իվան Դանութը՝ ծնված 1995 թ:

̰
Ռուսական ռազմաբազայի ծառայողը պատահաբար կրակել է ծառայակցի վրա, հետո՝ ինքնասպան եղել

09:03 24.10.2017

Ալագյազի զորավարժարանում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայնտում են, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը, զենքը հանձնելու ժամանակ խախտելով անվտանգության կանոնները, ինքնաձիգից պատահաբար կրակել է ծառայակցի վրա և մահացու հրազենային վնասվածք հասցրել: Տեղի ունեցածից հետո զինծառայողն ինքնասպանություն է գործել:

̰
Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին, բախվել են Nissan-ն ու 06-ը, կա զոհ

20:53 23.10.2017

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները:

̰
Նոր մանրամասներ «Էխո Մոսկվի» ռ/կ-ի հաղորդավարուհու դանակահարության գործով

18:18 23.10.2017

Քնչական վարչությունը քրեական գործ է հարուցել Эхо Москвы ռադիոկայանի լրագրող Տատյանա Ֆելգենհաուերին վնասվածքներ հասցնող 49-ամյա  Բորիս Հերցի դեմ: Տղամարդը գտնվել է հոգեկան ոչ կայուն վիճակում և դատելով նրա սոցիալական ցանցերուրում կատարած գրառումներից նա անընդհատ նշել է թե իբր Տատյանան նրան հետևել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում: Տղամարդուն […]

̰
Փլուզում Շամլուխի հանքավայրում. կա զոհ

15:32 23.10.2017

Սա այս տարվա մեջ մահվան երկրորդ դեպքն է Շամլուխի հանքավայրում:

̰
Փնտրում են վառված շենքի սեփականատիրոջը

15:23 23.10.2017

Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը SHANTNEWS-ի թղթակցին հայտնել է, որ իրենք այժմ փնտրում են շենքի սեփականատեր ընկերության ներկայացուցիչներին: Մինչև այդ, տեղական ինքնակառավարման մարմինները կփորձեն պայմաններ ստեղծել անօթևան մնացած ընտանքիներին բնակարանով ապահովելու համար:

̰
Նորապատի բնակիչները մեղադրում են հրշեջներին. ԱԻՆ պատասխանը

15:11 23.10.2017

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում հոկտեմբերի 23-ի գիշերը տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով անօթևան մնացած 11 ընտանիքները մեղադրում են ԱԻՆ փրկարար ծառայությանը՝ նշելով, որ հրշեջները ուշ են ժամանել դեպքի վայր, այն ժամանակ, երբ կրակն ընդգրկել է ամբողջ շենքը:

̰
Հրդեհված շենքի բնակիչները փակել էին ճանապարհը

14:45 23.10.2017

Արմավիրի մարզի Նորապատ գյուղում այրված շենքի բնակիչները փակել էին դեպի Արմավիր մտնող միջպետական ճանապարհը` պահանջելով, իրենց հետ հանդիպի վարչապետը և լուծի ապաստան տրամադրելու խնդիրը: Րոպեներ առաջ ճանապարհը բացվեց` տուժած բնակիչներին խոստում տրվեց մինչև վաղը ժամը 10.00-ն ապահովել կացարանով:  

̰
Հոնգկոնգում տղամարդը մետրոյի աշխատակցուհուն հրել է ռելսերի վրա

14:33 23.10.2017

Հոնգկոնգում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է տղամարդն առանց որևէ պատճառի մետրոյի աշխատակցուհուն հրում ռելսերի վրա:

̰
19-ամյա տղան ՈՒԱԶ-ով ընկել է ձորը

11:28 23.10.2017

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

̰
Նորապատի հրդեհի մեջ բնակիչները դիտավորություն են տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

11:22 23.10.2017

SHANTNEWS-ի թղթակիցը տեղում լսել է տուժաշ բնակիչների խոսակցությունը, ըստ որի, երկհարկանի շենքի հրդեհը եղել է դիտավորություն, քանի որ այն սեփականաշնորհել են, և բնակիչներին հանելու համար կազմակերպել են հրդեհը:

̰
Շվեյցարիայում երիտասարդը կացնով հարձակվել է անցորդների վրա

08:30 23.10.2017

Շվեյցարիայի Ֆլումս կոմունայում դեռահասը կացնով հարձակվել է անցորդների վրա: Դեպքի հետևանքով մի քանի մարդ է տուժել: 17-ամյա լատվիացին մարդկանց վրա է հարձակվել քաղաքային հրապարակներից մեկում: Դրանից հետո նա գողացված ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել, սակայն վթարի է ենթարկվել: Նա դուրս է եկել մեքենայից և բենզալցակայանում կրկին հարձակվել է անցորդների վրա: Ոստիկանությունը վիրավորել է նրան և […]

̰
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում

08:22 23.10.2017

Երեկ երեկոյան  խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում են մի քանի ընտանիքներ. խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եվ արտակարգ իրավիճակների արձագանքման եվ օպերատիվ […]

̰
Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալված է

18:40 21.10.2017

Նրա գործողությունների շարժառիթներն առայժմ հայտնի չեն:

̰
BACK_TO_TOP