TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վթար և խցանում Երևանի Կիևյան փողոցում

17:22 21.10.2017

Երևանի Կիևյան փողոցում քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել, որի պատճառով երկար խցանում է առաջացել՝ հասնելով մինչև համանուն կամուրջ:

̰
Ռաքքայի 80 տոկոսն ավերվել է

13:47 21.10.2017

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական մարմինը զեկույց է հրապարակել, որտեղ նշված է, որ Ռաքքայի բնակելի թաղամասերի և ենթակառուցվածքների 80%-ն ավերվել է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ օդուժի և Սիրիայի դեմոկրատական ուժերի իրականացրած համատեղ գործողությունների հետևանքով:

̰
Սիսիան-Երևան ճանապարհին մեքենա է ընկել ձորը. ուղևորները Արցախի քաղաքացիներ են

12:44 21.10.2017

Այսօր Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Daiatsu Storia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, հայտնում է ԱԻՆ-ը:

̰
Մյունխենում տղամարդը դանակահարել է անցորդներին

12:43 21.10.2017

Դեպքը տեղի է ունեցել Ռոզենհայմերպլաց թաղամասում: Թաղամասի բնակիչներին հորդորել են տանից դուրս չգալ: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, այնտեղ են հասել նաև շտապ օգնության մի քանի մեքենաներ:

̰
Վեդիում մեքենան բախվել է ծառին. կա զոհ

11:57 21.10.2017

Այս գիշեր Արարատի մարզի Վեդի քաղաքի օղակաձև շրջադարձի մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի 28 ՕՍ 967 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

̰
Երկու զոհ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

11:43 21.10.2017

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

̰
Ծեծկռտուք հայերի, վրացիների և տաջիկների միջև

11:38 21.10.2017

Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 5 մարդ՝ ՀՀ երկու քաղաքացի, Տաջիկստանի երկու քաղաքացի և Վրաստանի մեկ քաղաքացի: Փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում:

̰
Վթար կամրջի մոտ. վարորդը մահացել է, ուղևորները հեռացել են

11:24 21.10.2017

Այսօր վաղ առավոտյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակա նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել վթար: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից Opel մակնիշի 35 FR 729 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:

̰
Բեռնատարի մասնակցությամբ ավտովթարը Եգիպտոսում 16 մարդու կյանք է խլել

11:11 21.10.2017

Նախնական տվյալներով՝ մեծ բեռնատարը բախվել է 2 թեթև մարդատար ավտոմեքենաների և մարդկանց տեղափոխող մեկ այլ բեռնատարի: Դեպքի մանրամասները ճշտվում են:

̰
Վթարվել են Արցախի քաղաքացիներ

10:36 21.10.2017

«Daiatsu Storia» մակնիշի 34 VV 208 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1980 թ. ծնված Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1981 թ. ծնված Է. Խ.-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ:

̰
Առավոտյան մեքենա է այրվել

10:27 21.10.2017

Այսօր առավոտյան ժամը 05:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայրում աշխատող փրկարարները հայտնել են, որ ամբողջությամբ այրվում է «Mercedes E 500» մակնիշի TB-202-TB պետհամարանիշով ավտոմեքենան:

̰
Հրդեհ ոստիկանության գնդի մոտակայքում

17:29 20.10.2017

Այսօր 16.18 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի նրբանցքում՝ ոստիկանության գնդի շենքի մոտակայքում, այրվում է «1-04» ծառայության վթարային ծառայության ավտոմեքենա:

̰
Prado-ն բախվել է ճամփեզրին. կան տուժածներ

15:01 20.10.2017

Այսօր կեսօրին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի մոտակայքում, բախվել են «Mercedes E320» մակնիշի 91 AA 091 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) և «Toyota Prado» մակնիշի 777 OL 73 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Հ.) ավտոմեքենաները:

̰
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Արտաշատ մայրուղում

10:24 20.10.2017

Երեկ ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արտաշատ մայրուղում: Ժամը 23:20-ին Երևան-Երասխ հատվածի 11-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Kia Lotze» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին: Անհրաժեշտ է եղել նաև փրկարարների աջակցությունը: Սակայն մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը  «Kia Lotze» -ի վարորդը հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա […]

̰
Խարկովում մարդատարը մխրճվել է անցորդների խմբի մեջ

20:47 19.10.2017

Ողբերգական ավտոպատահար է տեղի ունեցել Խարկովում: Սումսկայա փողոցում բախվել են Lexus RX 350 և Volkswagen Touareg ավտոմեքենաները, որից հետո Lexus-ը շպրտվել է մայթ՝ վրաերթի ենթարկելով անցորդներին: Վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 6 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Lexus-ի կին վարորդին պահին բերման է ենթարկվել. նա Խարկովի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի է: Փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկներից մեկն արձանագրել է ավտոպատահարի պահը:

̰
Հայտնաբերվել է 74-ամյա տանտիրոջ դին

15:07 19.10.2017

Այսօր 13:08-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

̰
Հայտնվել է Խարկովի վթարի տեսանյութը

14:56 19.10.2017

Հայտնվել է Ուկրաինայի Խարկով քաղաքում տեղի ունեցած խոշոր վթարի տեսագրությունը: SHANTNEWS-ը այսօր առավոտյան հաղորդել էր, որ վթարի հետևանքով զոհվել էր 6 մարդ:

̰
Կասկածելի իր  «Սասունցի Դավիթ» կայարանում

13:05 19.10.2017

Այսօր՝ ժամը 11:42-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր:

̰
Վթարից «Chariot»-ի ուղևորը մահացել է

10:46 19.10.2017

ԱԻՆ լրատվականից փոխանցում են, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում գիշերը 00:28-ին տեղի է ունեցել ՃՏՊ: «Chariot» մակնիշի 35 LC 597 (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Թ.) և «Mercedes S» մակնիշի 50 CQ 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշերով ավտոմեքենաների բախման հետևանքով «Chariot» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1952 թ. ծնված Մ. Հ.-ը և «Mercedes S» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1979 թ. ծնված Կ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

̰
Խարկովում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 6 զոհ

09:18 19.10.2017

Lexus մակնիշի մեքենայով կատարված վրաերթի հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի, ևս 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

̰
Հրաձգություն ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում. կան տուժածներ

18:11 18.10.2017

ԱՄՆ Մերիլենդ նահանգում կրակոցներ են լսվել: Դեպքը տեղի է ունեցել Էջվուդ համայնքի Էմորթոն բիզնես զբոսայգում: Այս լուրը հաստատել է տեղի ոստիկանությունն իր թվիթերյան էջում: Նախնական տվյալներով՝ դեպքի հետևանքով 5 մարդ է տուժել: Համայնքի ոստիկանապետի խոսքով՝ հանցագործին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Իրավապահները հորդորել են քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայրին: CNN-ի փոխանցմամբ՝ որպես նախազգուշական միջոցառում` ոստիկանությունը փակել […]

̰
Ֆրանսիական գողություն՝ օրիգինալ ձևով

15:24 18.10.2017

Ֆրանսիայի ոստիկանությունը գողության մեղադրանքով 2 ռումինացու է ձերբակալել:

̰
Հրդեհների զոհերի թվի պատճառով Պորտուգալիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

12:16 18.10.2017

Պորտուգալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Կան նաև տասնյակ վիրավորներ: Պորտուգալիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել: Այս տարի հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ արդեն 350 հազար հա տարածք է ոչնչացել:    Պորտուգալիայի քաղաքական ընդդիմությունը անվստահություն է հայտնել իշխանություններին՝ մեղադրելով նրանց այն բանում, որ նրանք ի վիճակի չեն կանխել մարդկային կորուստները: Այս […]

̰
Մանրամասներ հայազգի գործարարի՝ Ուկրաինայում տեղի ունեցած սպանությունից

11:12 18.10.2017

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել երեկ Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում «Ապարան» կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի սպանությունից: Depo.Закарпатье-ն գրում է, որ սպանությունը կատարվել է հոկտեմբերի 16-ին՝ իր աշխատասենյակում՝ ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից: Ձեռնարկատիրոջը սպանել է նրա երկարամյա բիզնես գործընկեր և ընկեր Վարդան Թովմասյանը: Իրավապահները նրան ձերբակալել են հանցագործության վայրում:Թե ինչն է եղել սարսափելի սպանության պատճառը, դեռևս […]

̰
Լարսի ճանապարհի սահմանափակումները վերացվել են

15:45 17.10.2017

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի սահմանափակումները վերացվել են:Ավտոմոբիլային տրանսպորտը կարող է ազատ տեղաշարժվել Վրաստանը Ռուսաստանին կապող Ռազմավիրական ճանապարհով:Այդ ամսին ասված է Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների ու ենթակառուցվածքների նախարարության տարածած հայտարարության մեջ: Նախօրեին,եղանակի վատթարացման հետևանքով, Մցխեթա-Մթիանեթի-Լարս ավտոմայրուղու 71-106 կիլոմետրի հատվածում արգելվել էր կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը:Ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է:Այս պահի դրությամբ արգելված է ավտոմեքնաների կանգառը Դարիալի կիրճի 134-135-րդ կիլոմետրերին:

̰
Արևմտյան Վրաստանում անբարենպաստ եղանակը պահպանվում է

15:16 17.10.2017

Արևմտյան Վրաստանում հորդառատ անձրն ու մոլեգնող քամին նոր հիմնախնդիրներ ստեղծել առանց այդ էլ տուժած բնակչության համար:Բաթումիում քամին պոկել-տարել է Համալսարանի տանիքը: Դեռ երեկվանից Սեվ ծովում մոլեգնում է 5 բալանոց փոթորիկ, որը կմեղմանա վաղը:Առանձին շրջաններ շարունակում են մնալ առանց էլեկտրականության: Հանրապետության արևմտյան հատվածի ավտոճանապարհներին նոր սողանքներ ու փլուզումներ են արձանագրվել: Աղետի հետևանքերի վերացման համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ կլինի մի քանի մլն լարի:

̰
Իսպանիայում և Պորտուգալիայում մոլեգնում են անտառային հրդեհները

11:09 17.10.2017

Իսպանիայում և Պորտուգալիայում անտառայաին հրդեհները տասնյակ մարդկանց կյանք են խլել: Պորտուգալիայում զոհերի թիվը 31-ն է, վիրավորների թիվը հասել է 50-ի: Եվս 3 հոգի մահացել է Իսպանիայում: Կրակը մոլեգնել է հանգստյան օրերին: Կրակի մի քանի հարյուր օջախներից տասնյակներն առայժմ հանգցված չեն: Իշխանությունները կարծում են, որ հրդեհների պատճառները կարող են մի քանիսը լինել՝ հատուկ դիտավորությամբ այրելը, թեժ ամառն ու Օֆելյա մրրիկի պատճառով տարածաշրջանում մոլեգնող քամին, որն էլ տարածել է կրակը: Հարյուրավոր հրշեջներ են փորձում հանգցնել կրակը: Նրանց օգնում են տուժած շրջանների բնակիչները:

̰
Ուժեղ քամու հետևանքները

10:15 17.10.2017

Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում գրանցված ուժգին քամու հասցրած վնասներն են.

Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Թբիլիսիի կենտրոնում գազալցակայան է պայթել

15:05 16.10.2017

Պայթյունի պատճառներն անհայտ են:

̰
Մոսկվայի կենտրոնում հայի են սպանել

11:12 16.10.2017

Անհայտ անձինք Մոկսվայի կենտրոնում սպանել են ազգությամբ հայ մի տղամարդու: Այդ մասին հայտնել է lenta.ru լրատվամիջոցը: Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում 44-ամյա տղամարդը դուրս էր գալիս իր ավտոմեքենայից, երբ մարդասպանը նրա ուղղությամբ մի քանի գնդակ է արձակել: Աղբյուրի հաղորդմամբ՝ սա նման է պատվերով սպանության: Դեպքի վայրում աշխատում են […]

̰
BACK_TO_TOP