10:12 16.10.2017
Ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ Ка-52 («Ալիգատոր») ուղղաթիռը պատահաբար կրակել է հանդիսատեսի ուղղությամբ: Իսկ ուղղաթիռի վայրէջքից հետո, հաջորդ չնախատեսված կրակի հետևանքով մասամբ քանդվել է օդանավակայանի պահեստային շինությունը: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին՝ ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների երրորդ օրը: Այս տեղեկությունը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է աղբյուրը: Վերելքի ընթացքում Ка-52 ուղղաթիռը չծրագրված կրակ էր բացել հանդիսատեսի […]
17:11 14.10.2017
Կոտ Դիվուարի ափերին ընկել է Ուկրաինական բեռնատար ինքնաթիռ, որի ուղեբեռ էր տեղափոխում ֆրանսիական բանակի համար:
15:52 14.10.2017
Անհայտ անձը կամ անձինք Սարյան փողոցի 35 հասցեում գտնվող «Իզի Փեյ» ընկերությանը պատկանող վճարային տերմինալը կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար։ Տարել են մոտ 375.000 դրամ։
11:18 14.10.2017
Մոսկվացի աղջիկը սիրում է տաքսիներ գողանալ: Նա մի քանի անգամ դատապարտվել է այդ մեղադրանքով, սակայն միշտ գողացված մեքենաները եղել են անվնաս և կամովին վերադարձվել են տերերին:
10:33 14.10.2017
«Երևում է՝ տեղացիների դուրը չեկավ և որոշեցին ցույց տալ, որ այդտեղ իրենք են ուժը և իրավիճակի տերը», – ասել է Վահե Դարբինյանը՝ նշելով, որ երեկոյան 8:40-ի սահմաններում մոտ 40 հոգի «Վիլիսներով» գնացել, շրջապատել են Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից, ծեծել ու վառել են հենակետը։
09:23 14.10.2017
Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը Սան Դիոնիսիո դել Մար քաղաքի հարավ-արեւմուտքից 9 կմ հեռավորության վրա է: Հիպոկենտրոնը գտնվել է 59,5 կմ խորության վրա:
10:57 13.10.2017
Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ը, ով անասունների հետ դաշտից չի վերադարձել: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ:
21:09 12.10.2017
ԱԻՆ-ը այսօր ժամը 20.35-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում տուն է այրվում: Ահազանգողը նաև հայտնել է, որ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին: Պարզվել է, որ հրդեհի պատճառով 4-ամյա երեխա է մահացել: Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
20:08 12.10.2017
Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայում 12 տրասնպորտային միջոցներ շղթայաբար իրար են բախվել: «Վենեցիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ մեկը մյուսին են հարվածել Mercedes մակնիշի հինգ, Volkswagen մակնիշի երկու, մեկական Renault, Mitsubishi,Opel, Nissan և
10:30 12.10.2017
Գիտնականների հայտարարության մեջ նշվում է, որ բացառիկ թվով երկնային մարմիններ կարող են մոտենալ Երկրին շատ փոքր տարածության վրա եվ ամեն անգամ մոլորակի բնակչության մի զգալի հատվածը խուճապի մեջ է հայտնվում:
10:09 12.10.2017
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կիրակի օրվանից տարածվող անտառային հրդեհների հետևանքները The Daily Mail-ը պարբերականը ներկայացրել է երկնքից արված լուսանկարների շարքով:
10:05 11.10.2017
Հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ մասին հաղորդում է shamshyan.com-ը: Կա 10 վիրավոր: Ժամը 23:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Ford Transit մակնիշի 24 OS 736 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել КамАЗ մակնիշի 54 ԼՕ 444 համարանիշի ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով վիրավորները տեղափոխվել […]
09:01 11.10.2017
Կալիֆորնիայում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-ի: Շուրջ 200 մարդիկ անհետ կորած են համարվում: Կիրակի օրը բռնկված հրդեհի հետևանքով 1500 տուն է այրվել: Հրդեհից հատկապես տուժել է Սանտա Ռոսա քաղաքը, որտեղ ամբողջ շրջաններ գետնին են հավասարվել: Սա Կալիֆորնիայի պատմության մեջ ամենամահացու հրդեն է: Կալիֆորնիայի հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում կրակի […]
14:44 10.10.2017
Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին ավտոսանդուղքի օգնությամբ: Վահագ
12:48 10.10.2017
Հրդեհից տուժած շրջաններում ավերվել են հարյուրավոր շինություններ, շուրջ 20 հազար մարդ ստիպված է եղել տարհանվել:
14:11 09.10.2017
Ռուսաստանի Կալուգայի մարզի գյուղերից մեկում իրավապահները տան խոհանոցում հայտնաբերել են 75-ամյա ամուսնու և 33-ամյա կնոջ մարմինները:
11:59 09.10.2017
Քիչ առաջ թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
10:05 09.10.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 9-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է:
09:15 09.10.2017
Մոսկվայի առևտրի համալիրներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի սկսվելուն պես «Սինդիկա» շինանյութերի մասնագիտացված կենտրոնից տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 55 հազար քառակուսի մետր: Կրակը հասել է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի: Սկսել են ավտոմեքենաներ պայթել: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են մի քանի հարյուր փրկարարներ, մեծ քանակությամբ տեխնիկա և ուղղաթիռներ: Գիշերը […]
09:05 09.10.2017
Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին: Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ գույքով, […]
17:49 07.10.2017
Լոնդոնի Հայդ Պարկից ոչ հեռու ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության մամուլի ծառայությունը: Տեղի ունեցածի հետևանքով կան տուժածներ, որոնց հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ և բժիշկներ: Ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: