09:35 07.10.2017
Լեհաստանում փոթորկի հետևանքով 2 մարդ է զոհվել, շուրջ 40 մարդ վնասվածքներ է ստացել: Քսավիեր փոթորկի քամու արագությունը հասել է ժամում 80-100 կմ-ի: Փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևներով: Քամին տապալել է ծառերը, քշել է շենքերի տանիքները: Շուրջ 700 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մինչև Լեհաստան հասնելը փոթորիկը 7 մարդու կյանք էր խլել Գերմանիայում:
16:34 06.10.2017
Shantnews-ը երեկ հայտնել էր, որ Մոսկվայի կենտրոնում սպանել են Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, գործարար Արսեն Փափազյանիմն։ Արդեն այսօր ռուսական լրատվամիջոցներում շրջանառվում է սպանության հնարավոր դրդապատճառները: RBK-ն գրում է, որ Մոսկվայում սպանված հայ գործարար Արսեն Փափազյանի սպանությունը պատվիրված էր և կատարվել է առևտրային հարաբերությունների հողի վրա: Լրատվամիջոցը, հղում անելով ռուսական իրավապահներին մոտ կանգնած իր աղբյուրներին, […]
10:22 06.10.2017
Ռուսաստանում գնացքի և ավտոբուսի բախումից 18 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Վլադիմիրի երկրամասում երկսթուղային անցման վրա: Զոհերի մեծ մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են: Կան նաեւ վիրավորներ՝ այդ թվում երեխաներ: Մոսկվայից եկող ավտոբուսը հայտնվել է երկաթգծի ռելսերի վրա՝ չնայած արգելող ազդանշանին, որից հետո դրան է բախվել Սանկտ – Պետերբուրգ- Նիժնի Նովգորոդ գնացքը: Հնարավոր է, որ […]
18:47 05.10.2017
Life.ru կայքի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայի կենտրոնում կրակել են հայ գործարար Արսեն Փափազյանի վրա: Վերջինս Վորոնեժում հայ համայնքի ղեկավարն էր: Զինված անձը չորս անգամ կրակել է գործարարի վրա և փախել դեպքի վայրից: Նշվում է, որ Փափազյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
16:56 05.10.2017
Այժմ ﬔկ տուժած դինաﬕկ հսկողության տակ է գտնվում Պյատիգորսկի կլինիկական հիվանդանոցում:
13:55 05.10.2017
Deutsche Welle-ն հաղորդում է, որ անհայտ տղամարդը թաքնվել է: Կտավը պատկանել է գերմանացի կոլեկցիոների, ով որոշել է դեպքի առիթով ոստիկանությանը հաղորդում չտալ:
11:21 05.10.2017
Վարչապետի խոսքով, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները և այլն:
11:09 05.10.2017
Իր բոլոր մարտագլխիկները կիրառելու դեպքում Հյուսիսային Կորեան կարող է 2 միլիոն մարդու մահվան պատճառ դառնալ։ Նման զեկույց են ներկայացրել ԱՄՆ Ջոն Հոպկինսի անվան համալսարանի ԱՄՆ-Կորեա հարաբերությունների ուսումնասիրության ինստիտուտի մասնագետները։
Ուսումնասիրության համաձայն՝ եթե Հյուսիսային Կորեան իր բոլոր 25 միջուկային մարտագլխիկներն արձակի Հարավային Կորեայի և Ճապոնիայի մայրաքաղաքների ուղղությամբ, ապա զոհերի քանակը կհասնի մինչև 2,1 միլիոն մարդու։ Վիրավորվածների քանակը կարող է հասնել 7,7 միլիոնի։
17:31 04.10.2017
Նկարներում պատկերված է այն տեսարանը, որին ականատես են եղել ոստիկանները՝ Mandalay Bay հյուրանոցային համարում: Ոստիկանները համար էին մտել դուռը պայթեցնելուց հետո և գլխավոր կասկածյալին մահացած գտել:
16:09 04.10.2017
«Սիբելմաշի 38-րդ կայարանի տարածքում տեղի է ունեցել լուրջ հրդեհ: Կրակն ընդգրկել է մոտ 400 քմ տարածք: Պահեստում գազի բալոններ են»,-նշում է ծառայությունը:
12:16 04.10.2017
Հոկտեմբերի 3-ի երեկոյան Նորագավիթում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 1969թ. ծնված Սամվել Ավագյանը:
11:01 04.10.2017
Թուրքիայի զինված ուժերի 4 զինծառայող սպանվել է քրդական զինված խմբի ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման արդյունքում։ Դեպքը եղել է Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում։ Ճանապարհներից մեկի վրա դրված ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթեցվել է այն պահին, երբ Թուրքիայի ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենան անցել է ճանապարհի այդ մասում։
Թուրքական մամուլը միջադեպի կազմակերպման համար մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»։ Այս կազմակերպությունը 1970-ական թվականներից Թուրքիայի ուժայինների դեմ պայքար է մղում երկրի հարավարևելյան նահանգներում։
Թուրքիայի իշխանությունների և քուրդ զինյալների միջև հրադադար էր հաստատվել 2013 թվականին, սակայն հակամարտությունը վերսկսվեց 2015 թվականի ամռանը և շարունակվում է մինչ օրս։ Անցած երկու տարիների ընթացքում զինված բախումների հետևանքով երկու կողմից սպանվել են հազարավոր մարդիկ, իսկ քրդաբնակ որոշ բնակավայրեր, նույնիսկ խոշոր քաղաքներ վերածվել են ավերակների։
10:39 04.10.2017
Գիշերվա 02։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «հետույքի արյունահոսող և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց՝ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող ու ազդրի կտրած վերքերով» ախտորոշմամբ էլ՝ մեկ այլ քաղաքացի։
09:16 04.10.2017
Ըստ վերջին տեղեկությունների, «Մարիա» մրրիկը Պուերտո-Ռիկոյում 34 զոհի պատճառ դարձավ: Այդ մասին հայտնել է երկրի նահանգապետ Ռիկարդո Ռոսելլոն` հավելելով, որ մրրիկի հետեւանքով պետությունը կրել է 90 միլիարդ դոլարի վնաս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ առիթով քննադատել է Պուերտո-Ռիկոյի իշխանություններին` նշելով, որ տեղի պաշտոնյաները ցանկանում են, որ ամեն ինչ արվի նրանց փոխարեն:
08:14 04.10.2017
Հոկտեմբերի 4-ին, ժամը 04:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերվել «Toyota Nadia» մակնիշի 34 FN 550 պետհամարանիշով ավտոմեքենան և 4 ուղևոր տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի:
09:01 03.10.2017
Լաս Վեգասում տեղի ունեցած արյունահեղության զոհերի թիվը հասել է 59-ի, վիրավորների թիվը՝ 527-ի: Լաս Վեգասի բնակիչ 64-ամյա թոշակառու Սթիվեն Փեդոքը Մենդելեյ Բեյ խաղատուն-հյուրանոցի 32-րդ հարկից կրակ էր բացել երաժշտական փառատոնի հանդիսատեսների ուղղությամբ: Երբ իրավապահները բացահայտել էին նրա գտնվելու վայրը և մոտեցել սենյակին, նա ինքնասպան էր եղել: Ոստիկանության փոխանցմամբ՝ Փեդոքի հյուրանոցային համարում հայտնաբերվել է 23, իսկ բնակարանում՝ 19 հրազեն, ինչպես նաև պայթուցիկներ: Առայժմ նրա գործողությունների շարժառիթները հայտնի չեն:
Չնայած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ ահաբեկչական խմբավորումը, սակայն իրավապահները չեն հայտնաբերել որևէ կապ հրաձիգի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների միջև:
Ո՞վ էր Լաս Վեգասի հրաձիգը
Լաս Վեգասում տուժածների մեջ կան հայեր
Լաս Վեգասում զոհերի թիվը հասել է 50-ի
17:57 02.10.2017
Ոստիկանությունը հայտարարել է Լաս Վեգասում 50-ից ավելի մարդու կյանք խլած և 400-ից ավելի մարդու վիրավորած հրաձիգի անունը: Նևադայի 64-ամյա բնակիչ Սթիվեն Փեդոքը երաժշտական փառատոնի շուրջ 22 հազար հանդիսատեսների ուղղությամբ կրակ էր բացել Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից: Նա հյուրանոցի համարը զբաղեցրել էր սեպտեմբերի 28-ից: Ոստիկանության մոտենալուն պես Փեդոքը ինքնասպան էր եղել: Լաս Վեգասի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոյի […]
17:15 02.10.2017
Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում՝ Ալ Միդան թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 5 ոստիկան: Ահաբեկչությունն իրականացրել են 4 մահապարտներ, որոնք զինված են եղել մահապարտի գոտիով, նռնակներով և զենքով: Որևէ ահաբեկչական խմբավորում առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանավությունը:
16:16 02.10.2017
Լաս Վեգասի Mandalay Bay խաղատան առջև տեղի ունեցած հրաձգությունից տուժել են նաև հայեր: Արմենակ և Մուշեղ Մուրադյան եղբայրները Բըրբանք քաղաքից են: Եղբայրներից մեկը՝ Արմենակը, վնասվածք է ստացել ոտքի շրջանում, սակայն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:Հիշեցնենք, որ հրաձգության հետեվանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորներինը՝ 400-ի:
16:08 02.10.2017
Այսօր Արմենիա բժկական կենտրոնում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հիվանդանոց ներխուժած անձը անկանոն կրակոցներ է արձակել բուժհիմնարկի այն հատվածում, որտեղ բուժում է ստանում Նորքի-Մարաշի զինված խմբի գործով կալանավորված Դավիթ Գալստյանը: Անվտանգության աշխատակիցներին եւ ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել թե’ կրակողին, թե կալանավորվածին: Տուժածներ չկան:
15:16 02.10.2017
Շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամ Ջավախքի հայկական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է Սեպտեմբերի 30-ին Ջավախքում Գումբուրդո գյուղի բնակիչների և վրացի հատուկ ջոկատայինների միջև տեղի ունեցած բախման մասին հայտարարություն է տարածել Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը՝ նշելով, թե ինչու տեղացիներին թույլ չտրվեց Գումբուրդո գյուղում 974 թվականին կառուցված հայ քաղկեդոնիկ […]
13:23 02.10.2017
Վերջին տվյալներով Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 50-ի: Այս մասին հայտնել է Sky News-ը: Հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է շուրջ 200-ի: Չնայած ոստիկանությունը հայտնել էր, որ չի հրապարակում կրակողի ինքնությունը, նրա անունն արդեն հայտնվել է լրատվամիջոցներում: Դա տեղի բնակիչ, 64-ամյա Սթիվեն Փեդոքն է: Լաս Վեգասի հրաձգության վայրը. ինտերակտիվ Լաս Վեգասում […]
12:45 02.10.2017
Ոստիկանությունը պարզել է Լաս Վեգասի հարձակումն իրականացրած տղամարդու ինքնությունը, սակայն նրա անունը դեռ չի հրապարակվում: Ըստ Լաս Վեգասի ոստիկանապետի՝ կասկածյալի հետ է եղել Մերի Լու Դենլի անունով մի կին: Այժմ ոստիկանությունը փնտրում է նրան: Հիշեցնենք, որ հարձակումն իրականացվել է Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից: Կրակոցները խլել են առնվազն 20 մարդու կյանք, ավելի քան 100 մարդ վիրավորվել […]
11:38 02.10.2017
Լաս Վեգասի Mandalay Bay խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 20-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 100-ը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Լաս Վեգասի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոն: «Տվյալ պահին մենք համարում ենք, որ կա ավելի քան 20 զոհ և ավելի քան 100 վիրավոր», – հաղորդել է Լոմբարդոն: Հարձակումն իրականացվել է Mandalay […]