11:08 02.10.2017
Համացանցում շարունակում են նոր տեսանյութեր հայտնվել Լաս Վեգասում տեղի ունեցած փոխհրաձգությունից: Հիշեցնենք, որ Mandalay Bay խաղատան առջև տեղի ունեցող համերգի ժամանակ հանդիսատեսի ուղղությամբ կրակահերթ էր արձակվել: Դեպքի հետևանքով կա առնվազն 2 զոհ, 2 տասնյակից ավելի վիրավորներ: VIDEO: Moments shots were fired during Route 91 Harvest Festival (Via: @davidsakach) pic.twitter.com/AkoyfUk8Pa — Joel Franco (@OfficialJoelF) 2 октября 2017 […]
10:45 02.10.2017
Հոկտեմբերի 1-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհին` «Աղբյուրի մոտ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 001 VV 24 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Նվին Բատի) դուրս […]
10:26 02.10.2017
Լաս Վեգասում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, 26 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել Mandalay Bay խաղատան առջև ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Լաս Վեգասի ոստիկանության փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը չեզոքացվել է, սակայն այլ տվյալներ չեն հաղորդվել:
10:04 02.10.2017
Կանադայում տեղի է ունեցել հարձակում, որն իշխանությունները որակում են որպես ահաբեկչություն: Կանադայի Էդմոնթոն քաղաքում տղամարդը վրաերթի է ենթարկել ոստիկանին, որը ֆուտբոլային խաղի ժամանակ փակել էր ճանապարհը դեպի մոտակա մարզադաշտ: Հանցագործի մեքենան բախվել է սյանը, որից հետո նա դուրս է եկել մեքենայից և դանակի մի քանի հարված հասցրել ոստիկանին: Հարձակվողի մեքենայի մեջ հայտնաբերվել է ԻՊ ահաբեկչական […]
09:37 02.10.2017
Ֆրանսիայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2 զոհ: Դեպքը տեղի է ունեցել Մարսելի Սեն-Շառլ կայարանում: Անհայտ անձը «Ալլահ ակբար» բացականչություններով հարձակվել է կայարանի անցորդների վրա և դանակով մահացու վնասվածքներ է հասցրել 17-ամյա և 20-ամյա աղջիկներին: Անվտանգության աշխատակիցները սպանել են հանցագործին: Դեպքի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ֆրանսիայի ոստիկանությունը ավելի վաղ նախազգուշացրել […]
16:59 30.09.2017
Մինչ այդ հայտարարվել էր, որ կատալոնացիները ընտրական տեղամասեր են զբաղեցնում ինքնավար շրջանի ողջ տարածքում, որպեսզի Իսպանիայի կենտրոնական իշխանություններին թույլ չտան խանգարել հանրաքվեի անցկացմանը:
16:53 30.09.2017
Ոստիկանության եվ գյուղացիների միջեվ դիմակայության սկսվել էր այն բանից հետո, երբ ոստիկաններն արգելել էին բնակչությանը մտնել եկեղեցու բակ եվ խաչքար տեղադրել
15:21 30.09.2017
Բախումներից հետո մի քանի հայեր են ձերբակալվել: Օրվա ընթացքում այնտեղ է ժամանել Ներքին գործերի նախարարը:
12:25 30.09.2017
Մահվան հանգամանքների մասին տեղական լրատվամիջոցները լռում են, սակայն նշվում է, որ հայտնի բլոգերը հաճախ է անդրադարձել քաղաքական գործընթացներին, քաղաքական ու բիզնես գործիչների համար անցանկալի լուսանկարներ տեղադրել սոցիալական ցանցերի իր էջերում:
11:24 30.09.2017
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:14-ին (Երևանի ժամանակով՝ 10:14) Գուանյուան քաղաքի մոտ: Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորության վրա:
10:59 30.09.2017
Միացյալ Նահանգները հետ է կանչել Կուբայի իր դեսպանատան աշխատակիցների մեծ մասին: Պատճառն, այսպես կոչված, ակուստիկ հարձակումներն են, որոնց, ըստ ԱՄՆ-ի, ենթարկվել էին դեսպանատան աշխատակիցները: Առողջության հետ խնդիրներ ծագել էին 20-ից ավելի դիվանագետների մոտ:
18:31 29.09.2017
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը /լուսանկարում/ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում իր նկատմամբ բռնություն են […]
14:36 29.09.2017
Սեպտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻ նախարարությունը:Ուսումնավարժության անցկացման նպատակն էր՝ կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և ՀՀ ԱԻՆ ՓԾ արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների […]
13:49 29.09.2017
Բալիի կղզիախմբերից էվակուացրել են ավելի քան 120000 մարդու: Պատճառը Վանուատուի հանարապետության տարածքում գտնվող 83 կղզիներից մեկում՝ Օբայում ակտիվացած Մանարո հրաբուխն է: Կղզու բոլոր բնակիչներին տեղափոխել են մեկ այլ վայր: Ընդհանուր առմամբ Օբա կղզում ապրում էին ընդամենը 11 հազար հոգի:Հրաբխի մանր ժաթքումները սկսվել են մի քանի օր առաջ, մինչդեռ շաբաթ օրը գիտնականները այն գնահատել էին, որպես […]
12:46 29.09.2017
ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 10:45-ին: Այրվել է լաբորտորիայի նկուղը, որտեղ պահվում են մոտ 30 անուն քիմիական նյութեր՝ այդ թվում նաև անօրգանական, որոնք չեն այրվում:
Սաթենիկ Հայրապետյան
20:09 28.09.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն տեղեկություններ է ներկայացրել Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են հոսպիտալացվել տարբեր աստիճանի մարﬓական ﬖասվածքներով Ա. Թ.-ն (ծնված 1969 թ.), Ս. Ն.-ն (ծնված 1951 թ.), Զ. Ե.-ը (ծնված 1945 թ.), Ե. Ի.-ն (ծնված 1951 թ.), Ա. Գ.-ն (ծնված 1988 թ.) և Ս. Ա.-ն (ծնված 1996 թ.): Բժիշկները Ա. Գ.-ի և Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ﬕջին ծանրության:
«Սբ Գրիգոր Լٳսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Մ. Ն.-ն (ծնված 1950 թ.), Ա. Մ.-ն (ծնված 1957 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1950 թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ﬕջին ծանրության:
18:03 28.09.2017
Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:
17:52 28.09.2017
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
17:02 28.09.2017
Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:
10:45 28.09.2017
Մեղադրյալը խոստովանել է մեղքը՝ նշելով, որ երկար ժամանակ ինքը չի կարողացել հանդուրժել հարևանների ներկայությունը և որոշել ուղղակի ազատվել նրանցից:
10:37 28.09.2017
Ինդիանապոլիսի օդանավակայան ուղեւորվելիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյունը ճանապարհային պատահարի մեջ է ընկել: Ինչպես հաղորդում է Fox 59-ը՝ ՃՏՊ-ի հետեւանքով ոստիկան է տուժել, որը մոտոցիկլետով ուղեկցում էր ԱՄՆ նախագահի շարասյանը: