12:11 15.09.2017
Ըստ ոստիկանության police.am կայքի, սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի […]
11:07 15.09.2017
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:01-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:07-ին, մարվել՝ 10:16-ին: Այրվել է «Volvo» մակնիշի 65 LS 045 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ:
18:01 11.09.2017
Ծովամրրիկը ստիպել է ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանություններին ավելի քան 6 մլն մարդու տարհանել: Բայց կան մարդիկ, ովքեր ոչ միայն չեն փախչում փոթորկից, այլև որոշել են իրենց մաշկի վրա զգալ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված մրրիկի ուժը:
13:46 09.09.2017
Պայթեցվել է մայրաքաղաքի Հանրապետության 71 հասցեում գտնվող Հայէկոնոմբանկի բանկոմատը: Նախնական տվյալներով՝ բանկոմատից գողացվել է 2 մլն դրամ: Ընդհանուր առմամբ այդ պահին բանկոմատում եղել է 3 մլն 300 հզ դրամ: Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ին: Պայթյունի հետևանքով վնասվել է բանկոմատի հարևանությամբ գտնվող խանութը. կոտրվել են ապակիները, վնասվել է ճաղավանդակը: Բանկոմատի պայթեցված բեկորները թռել են մինչև դիմացի մայթ: Հարուցվել […]