TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հզոր պայթյուն զինամթերքի պահեստում. Ուկրաինայում 30 հզ մարդ է տարհանվել

10:33 27.09.2017

Պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի Վիննիցայի մարզի Կալինովկա բնակավայրում գտնվող խոշոր ռազմական պահեստում: Ըստ Ուկրաինայի ՆԳՆ հայտարարության՝ հրդեհից 2 մարդ է տուժել, ավելի քան 30 հազար մարդ տարհանվել է: Փակվել է օդային տարածքը, փոխվել է գնացքների չվացուցակը: Ուկրաինայի ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել: Նախնական վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել դիվերսիա: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի խոսքով՝ […]

̰
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում

20:44 26.09.2017

Ավտովթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում: ՎԱԶ 2107 մակնիշի մարդատարը, նախնական տեղեկություններով, բախվել է բետոնյա արգելապատնեշին: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

̰
Փայտով բեռնված մեքենան շրջվել է

15:18 26.09.2017

Մեքենայի համարանիշերը փոխված են եղել, իսկ վարորդը մի քանի օր առաջ է վարչական պատասխանատվության ենթարկված եղել ապօրինի ծառահատման համար:

̰
«Սիփան» գործարանի պայթյունից տուժածը վիրահատվելու է

12:59 26.09.2017

Սիփան պահածոների և ոչ ոգելից խմիչքների գործարանի պայթյունից տուժած, 61-ամյա Գառնիկ Բաղդասարյանը դեռ Աբովյան բժշկական կենտրոնում է: ՇանթՆյուզին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածի վիճակը բավարար է, վիրահատության անհրաժեշտություն կա:

̰
Պայթյուն վրաց-ռուսական սահմանին

12:44 26.09.2017

Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին պայթյուն է տեղի ունեցել: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկու հոգի: Պայթյունի պատճառը, նախնական տվյալներով, եղել է գազի բալոնի բռնկումը: Քրեական գործ է հարուցվել:

̰
Պայթյուն «Սիփան» գործարանում

19:03 25.09.2017

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Շանթնյուզին գործարանի պահակը հայնել է, որ […]

̰
Լոռիում կարկուտ է տեղացել

18:16 25.09.2017

Այսօր ժամը 16.00-ի սահմաներում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Վայրկյանների ընթացքում կարկուտը ծածկել է Վանաձորի  փողոցները:

̰
Հարձակման է երթարկվել Սպահանի հայոց թեմի ատենապետը

13:41 25.09.2017

Սեպտեմբերի 22-ի երեկոյան Սպահանում հարձակման է ենթարկվել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը: Ինչպես հայտնում է «Արաքս» պարբերականը, նա  ծանր վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց: Դիմակավորված երեք հոգի ջարդել են  Մինասյանի ոտքը, դանակահարել նրան ու ծանր վիրավորել ձեռքերը։ Մահակներով և մետաղյա իրերով հարվածել, ջարդել են ապակիները, կոտրել ու ծակծկել են մեքենան։ Հարձակման պահին Սպահանի […]

̰
Ֆրանսիացի զբոսաշրջիկը Ալպերում կանխել է վթարը

10:46 25.09.2017

Ավստրիական Ալպերում արտակարգ դեպք է գրանցվել, որը, բարեբախտաբար, հաջող ավարտ է ունեցել: Ֆրանսիացի զբոսաշրջիկին հաջողվել է փրկել ավտոբուսի 21 ուղևորներին, երբ ավտոբուսի 76-ամյա վարորդը կորցրել է գիտակցությունը: Դեպքը տեղի է ունեցել ավստրիական Շվաց քաղաքի մոտակայքում: Ավտոբուսը սկսել է սլանալ դեպի զառիթափ ժայռը: 65-ամյա ֆրանսիացին նստած է եղել վարորդին մոտ: Նա արագ մոտեցել է և արգելակել, […]

̰
Իտալիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել

10:28 25.09.2017

Ռազմական ավիացուցադրության ժամանակ իտալական ռազմաօդային ուժերին պատկանող Eurofighter Typhoon կործանիչն ափից մի քանի մետր հեռավորության վրա ջուրն է ընկել: Այս մասին հայտնել է Fox News-ը: Դեպքը տեղի է ունեցել իտալական Տերաչինա քաղաքի ափամերձ հատվածում. 36-ամյա օդաչուն զոհվել է՝ փորձելով կատարել ծրագրի եզրափակիչ հնարքներից մեկը: Դեպքից անմիջապես հետո ավիաշոուն դադարեցվել է: Կատարվում է հետաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու […]

̰
Մեքսիկայում երրորդ երկրաշարժն է եղել

17:43 23.09.2017

Ստորգետնյա ցնցումներից ճոճվել են շենքերը, մայրաքաղաքում ժամանակավորապես հետաձգվել են փրկարարական աշխատանքները, որոնք դեռ շարունակվում էին սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից տուժած տարածքներում:

̰
Ստամբուլում 31 օտարերկրացի է ձերբակալվել

17:08 23.09.2017

Ստամբուլում Թուրքիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 36 մարդ, այդ թվում՝ 31 օտարերկրացի: Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար:

̰
Գազալցման շարժական կայանները վտանգավոր են. ԱԻՆ

16:28 23.09.2017

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազալցման կայանների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով:

̰
Իրանի քաղաքացին փորձել է հատել հայ-թուրքական սահմանը

16:16 23.09.2017

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության սահմանապահները գործողությունն իրականացրել են սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում։

̰
Բալիում հրաբխի ժայթքում է սպասվում

15:33 23.09.2017

Ագունգ հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1963թ., որի հետևանքով հազարից ավելի մարդ է զոհվել: Հրաբուխը գտնվում է Բալի կղզու արևելքում՝ 3142մ բարձրության վրա: Այն դասվում է Ինդոնեզիայի 130 ակտիվ հրաբուխների թվին:

̰
Կալիֆորնիայում 2 երկրաշարժ է գրանցվել

13:34 23.09.2017

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում իրար հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել: 5.8 մագնիտուդ հզորությամբ առաջին երկրաշարժը գրանցվել է Կալիֆորնիայի հյուսիսում՝ Խաղաղ օվկիանոսում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆերնդեյլ քաղաքից շուրջ 200 կմ հեռավորության վրա:

̰
«Նաիրիտ» գործարանում աղետի վտանգ այլևս չկա. զեկույց

13:09 23.09.2017

Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով:

̰
Ինչո՞ւ են նվազել սպանությունները. Ոստիկանության պարզաբանումը

12:26 23.09.2017

Անցած տարվա համեմատ 21-ով պակասել են սպանությունները։ Անցած տարվա առաջին ութ ամիսներին սպանվել է 63 քաղաքացի, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 43:

̰
Մեքսիկայում ուղղաթիռ է ընկել

11:28 23.09.2017

Մեքսիկայի Օահակե նահանգում ջախջախվել է ուղղաթիռ, որը հումանիտար օգնություն էր տանում երկրաշարժից տուժածներին, հայտնում է Sinembargo պարբերականը։

̰
Մեքսիկայում զոհերի թիվը հասել է 286-ի

10:10 23.09.2017

Սեպտեմբերի 19-ին Մեքսիկայում գրանցված 7.1 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժի հետեվանքով հարյուրավոր շենքեր են փլվել, մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Հզոր ցնցման արդյունքում արթնացել էր մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Պոպոկատեպետլ հրաբուխը: Հրաբխի տարածքում տեղի իշխանությունները վտանգավորության բարձրագույն աստիճան էին հայտարարել:

̰
Արա լեռան լանջին հետմարման աշխատանքեր են տարվում

12:24 22.09.2017

Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում սեպտեմբերի 21-ին հրդեհ էր բռնկվել: Ահազանգը ԱԻՆ-ը ստացել էր  ժամը 16:43-ին:  Դեպքի վայր էր մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 117 փրկարարներ, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ: Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Հրդեհը […]

̰
Վթարված 35 համարի ավտոբուսի ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում

18:59 21.09.2017

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր վթարված ավտոբուսի ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ Shantnews.com-ը հայտնել էր, որ թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսը բախվել էր բետոնե պատին, 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնում են, որ տուժածներից 7-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Նրանց թվում մի երեխա է եղել: Հիվանդանոցում մնացած տուժողներից մեկի ոտքն է կոտրվել, մյուսի թոքը վնասվել, երրորդին դեռ հետազոտում են:

̰
Երևանում ավտոբուսը բախվել է բետոնյա պատին

17:41 21.09.2017

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Նախնական տեղեկություններով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

̰
Ռումբի սպառնալիքի պատճառով Ռուսաստանում 200 հազար մարդ է տարհանվել

10:44 20.09.2017

Միայն մեկ օրում Ռուսաստանի տարբեր քաղաքներում իրականացվել է 152 օբյեկտի տարհանում։

̰
Խոշոր հրդեհ Բաքվում

16:32 19.09.2017

Հրդեհ է բռնկվել Բաքվի Խազարի շրջանում գործող կոսմետիկայի արտադրության գործարանում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով կան տուժածներ:

̰
Զորավարժությունների ժամանակ ուղղաթիռը կրակել է հանդիսատեսի վրա

12:39 19.09.2017

Ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ Կա-52 ուղղաթիռը պատահաբար հրթիռակոծության է ենթարկել Սանկտ Պետերբուրգի մոտ՝ «Լուժսկիյ» պոլիգոնի մոտակայքում գտնվող հանդիսատեսին: 66.ru կայքի տեղեկություններով՝ երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ: Պորտալի զրուցակիցը ենթադրել է, որ «երկինք-երկիր» դասի հրթիռի արձակումը պատահաբար է տեղի ունեցել եւ հայտնել, որ վիրավորները լրագրողներ են: Դեպքը, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին կամ 18-ին: Պաշտոնապես այդ մասին ոչինչ չի հաղորդվել:

̰
«Մարիա» մրրիկը հասել է վտանգավորության 5-րդ աստիճանի

09:35 19.09.2017

«Մարիա» անունը ստացած մրրիկը երեկոյան հասել է վտանգավորության 5-րդ աստիճանի և հարվածել է Կարիբյան ավազանի պետությունների ափամերձ շրջաններին: Փոթորիկը Դոմինիկյան հանրապետությունում պոկել է երկրի վարչապետ Ռուզվելթ Սթերիթի պաշտոնական նստավայրի տանիքը, ջուրը ներթափանցել է սենյակներ: Վարչապետը նշել է, որ թեև նստավայրում է եղել, տուժածներ չկան, եւ բոլորին տեղափոխել են անվտանգ վայր: Քանդվել է նաեւ այդ հանրապետության կենտրոնական հիվանդանոցի տանիքը:

̰
Հրդեհ Գութանասարի վրա

19:52 18.09.2017

Ժամը 17.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գութանասարի վրա

̰
Պատգամավորները մեկնաբանում են Վերնիսաժի միջադեպը

16:02 15.09.2017

Այսօր խորհդարանական բրիֆինգների ժամանակ Ազգային ժողովի պատգմավորներն անդրադարձել են երեկ Երեւնում, Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցներին, որոնց արդյունքում մի հոգի սպանվել է, մեկը` վիրավորվել: Ոստիկանությունը պնդում է, որ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզվել է:

̰
Պայթյուն Լոնդոնի մետրոյում. կան տուժածներ

12:30 15.09.2017

Արեվմտյան Լոնդոնի մետրոյի Փարսոնս Գրին կայարանում պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետեվանքով բազմաթիվ ուղեվորներ դեմքի այրվածքներ են ստացել: Միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը եվ շտապօգնության մեքենաներ: Ռոյթերս գործակալությունը հաղորդում է, որ այժմ Լոնդոնի տրանսպորտային վարչությունը ժամանակավորապես կասեցրել է կայարանի աշխատանքը: Այլ տեղեկություններ դեռեվս չեն հաղորդվում: Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի մասին […]

̰
BACK_TO_TOP