Ճամբարակում բախվել են ՊՆ ծառայողների «Կամազ»-ն ու «Mitsubishi Outlander»-ը. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.3 oC

Ճամբարակում բախվել են ՊՆ ծառայողների «Կամազ»-ն ու «Mitsubishi Outlander»-ը. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

18:36 11.07.2024

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արման Պ-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:

Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, սակայն տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժինը, քանի որ տեղում պարզվել է, որ և՛ վարորդները, և՛ վիրավորները ՀՀ ՊՆ զորամասի ծառայողներ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

17:44 15.05.2025

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝  սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

17:38 15.05.2025

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումին

17:32 15.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի մեկնարկին: Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ապա բանախոսություն ունեցել Հայաստանի առջև առկա մարտահրավերների և հնարավորությունների և այս համատեքստում կրթության և գիտության դերակատարության վերաբերյալ: Հանրապետության նախագահի բացման խոսքը. «Ուրախությամբ ողջունում եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը և հուսով եմ, […] ...

Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը

17:25 15.05.2025

Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը

«Սևիլիան» մայիսի 14-ին գրանցել է տարվա առաջին տնային հաղթանակը: «Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ անդալուզյան թիմը հաղթել է 1-0 հաշվով: Դրամատիկ խաղի հիմնական ժամանակին մրցավար Խուան Մարտինես Մունուերան, որը թիմերի խաղացողներին 6-ական դեղին քարտ է ցույց տվել, ավելացրել է 9 րոպե: «Սևիլիան» տնային […] ...

Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

17:20 15.05.2025

Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում մայիսի 13-ին տեղեկություն էր ստացվել, որ Ծավ գյուղի բնակիչը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ Ծավ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 5 գրամից ավելի զանգված, որսորդական հրացան, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափերի 163 […] ...

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

17:14 15.05.2025

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում: Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ Նիդերլանդների պետական կառավարման […] ...

BACK_TO_TOP