22:24 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
21:26 08.10.2022
Շնորհավոր տոնդ, 2804-ամյա, բայց միշտ երիտասարդ, մեր սրտի մայրաքաղաք Երևան, նման գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ուղերձ հղելով Երևանի 2804-ամյակի կապակցությամբ: Հավելել է, որ «Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են:
21:17 08.10.2022
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել է գյուղատնտեսական խոշոր ծրագրի մասին: Մասնավորապես գրել է. «Երբ մեկ տարի առաջ Դավիթ Երեմյանը պատմեց իր խոշոր գյուղատնտեսական ներդրումային ծրագրի մասին, որտեղ մեծ դեր պիտի ունենար կառավարությունը, ես ոգևորվեցի, քանի որ իդեալական նախագիծ էր՝ բարձր արտադրողական, խոշոր, միջազգային ֆինանսավորմամբ գյուղատնտեսական նախագիծ, որի հետևում կանգնած է փորձառու […]
19:02 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15։10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա․ Ղ․-ին (ծնված 1964 թ․) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
18:52 08.10.2022
Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել Կոմիտեի մի շարք աշխատակիցների: ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ մասնավորապես նշելով. «Մեր աշխատանքով այսօր պետք է ամուր կանգնած լինենք […]
18:45 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» […]
18:25 08.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ելույթով է հանդես եկել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ անցկացված հանդիսավոր նիստի ընթացքում՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատել կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ, Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի […]
18:14 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» […]
17:00 08.10.2022
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 7-ին բաժին է ներկայացել 20-ամյա Իվան Չ.-ն, որը փետրվարի 3-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի արտադրության և դրանց ապօրինի վաճառքի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Փաստի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
16:57 08.10.2022
75 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Հոբելյանական այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, բացվեց նաև կենտրոնի բակում կառուցված նոր Պալիատիվ ծառայության կլինիկան: Իր տեսակի մեջ եզակի համարվող կլինիկան ունի 30 մահճակալ, հիվանդներն այստեղ կստանան որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմի անդամներն էլ կաշխատեն ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ: […]
16:47 08.10.2022
Շիրակի մարզպետարանի և առողջապահության նախարարության համատեղ ջանքերով Գյումրիում այսօր անցկացվել է «Առողջ ապրելակերպի արշավ», որին մասնակցել են նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատուներ։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, միջոցառումը մեկնարկել է քայլերթով, որին հետևել է բացման արարողությունը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց։ Սպորտլանդիայի, ինտերակտիվ թատրոնի, բակային խաղերի […]
16:28 08.10.2022
Կոտայքի մարզային փրկարարական վարչության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը քաղաքի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և տարահանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով: Ըստ մտահղացման՝ էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել. վնասվել են գույքը, պատուհանները, կրակը տարածվել է դեպի միջանցք: Տուժել են աշակերտներ, […]
16:07 08.10.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր հանդիպեցինք Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին: Յուրաքանչյուր համայնք ու թաղամաս ունի իր սեփական խնդիրները, որոնք պետք է նախ գույքագրվեն և, իհարկե, ստանան համապատասխան լուծումներ: Մտահոգությունների շրջանակը հիմնականում վերաբերում էր քաղաքաշինական և կոմունալ խնդիրներին, […]
15:56 08.10.2022
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը, և այն, որը մարտական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանսմանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Համաձայնությունը […]
15:30 08.10.2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11:58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը (մոտ 60 տարեկան) բարձրացել է տան տանիքը և ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տանիքում հայտնաբերել […]
14:54 08.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդեն 5 տարի այս օրն ինքն անպայման այցելում է ՔԿ ու ամեն անգամ փորձում պատասխան գտնել այն հարցին, իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, դեպի ո՞ւր […]
14:37 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին Համաշխարհային փոստային միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, տեղի է ունեցել 2022թ. Փոստի համաշխարհային օրվան նվիրված արարողությունը, որի ընթացքում հայտարարվել է Համաշխարհային փոստային միության անդամ 172 երկրների նոր վարկանիշները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Համաշխարհային փոստային միության 2022թ. փոստային զարգացման զեկույցի համաձայն՝ 2021թ. փոստային զարգացման ցուցանիշով Հայաստանը 80-րդ տեղից բարձրացել […]
13:58 08.10.2022
Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նախ Հրազդանի կիրճում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 59-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով տարա կար՝ 15 գրամից ավելի քաշով։ Ձերբակալվածի հայտնածով՝ այն թմրամիջոց է։ Մյուս տեղեկությունը, ըստ որի՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը ապօրինի կանեփ է աճեցնում, […]
13:38 08.10.2022
Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր վերածնության ռահվիրաները: Թեև իրականում այդ մարդիկ շատ-շատ են, սակայն հայոց տոնացույցում հիշատակվում են միայն Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը […]
13:29 08.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈՒԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին: Կառավարության ղեկավարը ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել իրականցված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, պատասխանատուների հետ զրուցել կլինիկայի գործունեության […]
13:11 08.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ նախորդ սույն թվականի մայիսին կայացած հանդիպումից հետո արդեն իսկ սպորտի ոլորտում համագործակցությունը տվել է իր արդյունքները Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով: Ռուսաստանի և […]
12:48 08.10.2022
Աշտարակի քրեական հետախույզները ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին մեկնել էին Կարբի: Երեկոյան ժամը վեցին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել են նույն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու և տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ 10 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Դեպքի առթիվ […]
12:26 08.10.2022
Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների շուրջ «Հորիզոնը» զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ: Վերջինիս համոզմամբ Ռուսաստանը իր դերը տարածաշրջանում կամաց-կամաց զիջում է Արևմուտքին և դա մեզ համար դրական գործընթաց է: Սակայն կան վտանգներ, կան խութեր, որոնք տեսանելի են, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է հենվել Ռուսաստանի վրա: Խուրշուդյանի բնորոշմամբ Հայաստանը բարդ իրավիճակում […]
12:11 08.10.2022
Տեղի է ունեցել «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Փոխնախարարը ներկայացրել է առողջապահական ոլորտում ճգնաժամային կառավարման հիմնախնդիրներն ու լուծման ուղիները։ APRI Armenia-ն անկախ, անկուսակցական վերլուծական կենտրոն և քաղաքականության արագացուցիչ է, որը գործարկվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ լուծելու Հայաստանի ներուժը […]
11:12 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին` ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 07.30-ի սահմաններում 45-ամյա տղամարդը Արտաշատի բնակիչ իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի «Նիսան» մակնիշի մեքենայով, որս անելու նպատակով գտնվել են Տափերական գյուղի վարչական տարածքի հանդամիջյան տարածքում: Այդ […]
11:02 08.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան և Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
08:39 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 00։33-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակա սարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:17-ին: Այրվել է մոտ 10 հա […]
00:02 08.10.2022
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20։08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում փոս փորելիս հողաքարային զանգվածը փլվել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով վերջինս արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Խուդավերդի քար» կոչվող հատվածում Ս. Ե.-ն (ծնված 1953 թ.) արգելափակվել է փոսի մեջ և ստացել մարմնական […]
23:50 07.10.2022
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները, պահանջելով անհապաղ հետաքննություն և պատիժ, ինչպես նաև կոչ անելով միջազգային հանրությանը սաստկացնելու ճնշումը և ստիպելու Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել դեռևս պահվող հայ ռազմագերիներին, այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Շնորհակալություն եմ հայտնում իմ […]
23:43 07.10.2022
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը և հույս ունի, որ դա կնպաստի կողմերի միջև բանակցություններին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Մենք ոգևորված ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից և ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի և […]