Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացել են տարբեր պարգևների և խրախուսանքների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+30.09 oC

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացել են տարբեր պարգևների և խրախուսանքների

18:52 08.10.2022

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել Կոմիտեի մի շարք աշխատակիցների:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ մասնավորապես նշելով. «Մեր աշխատանքով այսօր պետք է ամուր կանգնած լինենք Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման, իրավակարգի ամրացման գործում: Մենք պարտավոր ենք քրտնաջան աշխատել, և այդ աշխատանքով մեր ավանդը ներդնել պետականաշինության ընդհանուր գործում: Շնորհավորում եմ համակարգի բոլոր ծառայողներին, շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Քննչական կոմիտեն, ծառայել Ձեր կողքին»:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը դասային  աստիճաններ է շնորհել Կոմիտեի մի շարք աշխատակիցների. Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արման Աբրահամյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Պետրոյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Ազատ Դանիելյանին և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր  գործերով ավագ քննիչ Գրիգոր Թամոյանին՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով «Հավատարմության համար», «Անձնվիրություն և անվեհերություն», «Վաստակի համար», «Անբասիր ծառայության համար» չորրորդ և երրորդ աստիճանի մեդալներով, «Լավագույն քննիչ» կրծքանշանով, ինչպես նաև՝ հուշանվեր ժամացույցով, շնորհակալագրերով և դրամական պարգևներով պարգևատրվել են նաև ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող այլ անձինք:

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանների համաձայն՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող ևս մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և հուշանվերներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

21:44 14.07.2025

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 14.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

21:00 14.07.2025

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

20:46 14.07.2025

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP