TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գորիսում արոտավայր է այրվում

17:00 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» անասնագոմերի մոտակայքում այրվում է արոտավայր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

̰
Հաշվի առնելով քաղաքացիներից ստացված բողոքները՝ Շիրակի մարզպետարանի պատասխանատուներն այցելել են մի շարք պոլիկլինիկաներ

16:51 05.10.2022

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացված բողոքները՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելել են մի շարք պոլիկլինիկաներ։ Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից՝ այցերի ընթացքում դիտարկվել են ինչպես ընտանեկան բժիշկների, այնպես էլ նեղ մասնագետների աշխատանքային ժամերին ու բնակիչների պատշաճ սպասարկմանն առնչվող հարցերը, քանզի դժգոհություններն հիմնականում վերաբերել են բժիշկների ու ծառայությունների հասանելիությանը։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ […]

̰
Հրդեհ Լեռնանիստ գյուղում․ այրվում է խոտածածկույթ

16:44 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Flyone Armenia-ն Երևան-Եկատերինբուրգ երթուղով թռիչքներ կիրականացնի

16:13 05.10.2022

Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 19-ից մեկնարկելու է Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով չվերթներ։ Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: ‌

̰
Հայաստանը ստիպված էր դիմագրավել կրկնակի ճգնաժամի․ փոխվարչապետ Մաթևոսյանը՝ ԱՀԿ-ի արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը

15:58 05.10.2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը մասակցել է ԱՀԿ-ի արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը, որը համախմբել է ավելի քան 500 մասնակցի՝ ԱՀԿ 6 տարածաշրջանից։ Ձևավորվելով 2010թ․-ին Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի նախաձեռնությունն այս տարիների ընթացքում վերածվել է […]

̰
«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 85-ամյա շենքը հիմնանորոգվում է առաջին անգամ

14:43 05.10.2022

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի 85-ամյա շենքը հիմնանորոգվում է առաջին անգամ: Սեյսմիկ անվտանգության բարելաման ծրագրով վերջին հինգ տարվա ընթացքում կառուցվել ու շահագործման է հանձնվել 7 ժամանակակից դպրոց: 23-ը շինարարության ընթացքում են, հայտարարվել է ևս 13-ի նախագծման մրցույթ: Մինչև 2026թ-ը այս ծրագրով պետք է կառուցվի 46 դպրոց:

̰
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները

13:58 05.10.2022

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը: Ջերմուկի հյուրանոցների աշխատանքների վերսկսման մասին հաղորդագրություն է տարածել նաև Visit Jermuk ֆեյսբուքյան էջը: «Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հյուրանոցների պաշտոնական էջերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Ինչպես կարող են օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում ձեռք բերել սեփականության իրավունք

13:51 05.10.2022

ՀՀ-ում սեփականության իրավունքի կարգավորման հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (ՀՀ Սահմ․ 60-րդ հոդվածի 6-րդ մաս), փոխանցում են […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

13:38 05.10.2022

Հոկտեմբերի 3-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ անասնագոմում ընկել էր: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Շենիկ գյուղի վարչական տարածքում վիճաբանություն էր եղել 44-ամյա տղամարդու և Մյասնիկյան գյուղի բնակիչ 29-ամյա […]

̰
ՀՀ նախագահն ու Գրոսին անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

13:16 05.10.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից: «Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է ՀՀ-ի վրա վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը

13:10 05.10.2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝  պատրաստվել է նաև հատուկ փակ զեկույց։ Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող […]

̰
Հաշվի առնելով բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված Հայաստանի փորձը՝ կարևոր է Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման անցկացումը. Անահիտ Ավանեսյան

12:53 05.10.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ժամանակ նշել է. «Հայաստանն ուրախ է հյուրընկալել Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին: Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1988 թվականի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թվականի […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում

12:46 05.10.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու երիտասարդի: 30-ամյա երիտասարդի «Օպելի» սրահում հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ: Նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նույն […]

̰
ԱՀԿ-ն դատապարտում է պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը

12:43 05.10.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտում են պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն: Նա նշեց, որ բուժաշխատողները մարտական գործողություների ընթացքում երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն: «Ցավոք սրտի, բուժաշխատողների վրա […]

̰
Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը

12:36 05.10.2022

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ […]

̰
Դադարեցվել են Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինաշխատանքները

12:27 05.10.2022

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին, հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: Տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։ Իրավախախտները պարտավորվել […]

̰
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը՝ Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրություն

12:21 05.10.2022

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ: Ցուցահանդեսը բացվել էր 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում: Նիդեռլանդական «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվում […]

̰
Նորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

12:10 05.10.2022

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820-կմ338+100 հատվածը։ Մոտ 8.2կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, կատարում է ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն:

̰
Հոսպիտալներում այլևս չկա վիրավոր զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր. ՀՀ ՊՆ

12:01 05.10.2022

Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:  «Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր: Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,- նշվում է ՊՆ մամուլի […]

̰
ԱՄՆ-ն ողջունել է 17 հայ ռազմագերիների վերադարձը

11:46 05.10.2022

Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:

̰
ԱԳ փոխնախարարը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ

11:42 05.10.2022

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ, որոնց թվում էին 22-ից 35 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի 12 երկրից՝ ԱՄՆ, Հնդկաստան, ԱՄԷ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ղրղզստան: Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր, ինչպես նաև անդրադարձ […]

̰
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի

11:39 05.10.2022

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, գրառում է կատարել իր թվիթերյան էջում և դրական գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։ «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով […]

̰
16 և 17 տարեկան պատանիները գողացել էին հեռախոսներն ու դիմել փախուստի

11:30 05.10.2022

Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնրակվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել […]

̰
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

11:22 05.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ […]

̰
Ժամանակն է, որ մեր դաշնային կառավարությունը սատարի Հայաստանի ոգեշնչող ժողովրդավարությանը, ինչպես արել է Ուկրաինայում. Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ

11:10 05.10.2022

Շարունակվում են Լոս Անջելեսում Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները: Նա ներկա է գտնվել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ հանդիպմանը: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Միտչ Օ. Ֆարելը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ասել է. «Ողջունում եմ Ձեզ, պարոն Բաբայան, և ձեր պատվիրակությանը։ Ձեր օրինակը ոգեշնչում է բոլորիս: […]

̰
Առանց ընդդիմադիրների ԱԺ-ն ընդունեց բոլոր նախագծերը

11:01 05.10.2022

Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները շնորհավորել են ուսուցիչներին մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Խորհրդարանականները այսօր միայն քվեարկել և ընդունել են նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: Ընդդիմադիրները նիստին չեն մասնակցել:

̰
Ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ

10:55 05.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ, որում ասվում է. Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերը՝ առավել քան: Եվ շնորհակալ եմ հատկապես այս օրերին ձեր աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին […]

̰
ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով հեռախոսազրույցի վերաբերյալ

10:45 05.10.2022

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան ձևաչափով հեռախոսազրույցի մասին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ Նեդ Փրայսի հաղորդագրությունը հետևյալն է. «Պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետքարտուղար Բլինկենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Մեկ շաբաթում, որը […]

̰
Թարգմանչաց տոնին դուրս կբերվի Շուխոնց ավետարանը

10:38 05.10.2022

Հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշվում է սուրբ թարգմանիչների տոնը: Այդ օրը Օշականի եկեղեցի է տարվում Մաշտոցի անվան մատենադարանում պահվող Շուխոնց ավետարանը, տեղեկացնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։ Այս տարի Թարգմանչաց տոնը հոկտեմբերի 8-ին է:

̰
Փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը. Ժոզեպ Բորել

10:23 05.10.2022

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սաստկացման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է, որ  ԵՄ – ն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարի ռեժիմ մտցնի, փոխանցում է Rival Times-ը։ Ըստ Բորելի`ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին,  միևնույն ժամանակ կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների […]

̰
BACK_TO_TOP