TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:34 05.10.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 12, 13, 15 շենքեր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 3, 4 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ՝ Մայակ թաղամասի սեփական տներ, «Յասոն» ՍՊԸ, «Լևոն Սաֆարյան» ՍՊԸ, Թևոսյան-Ձորաղբյուր խաչմերուկի հարսանյաց […]

̰
Իրավիճակը սահմանին 22:00-ի դրությամբ

22:03 05.10.2022

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք ՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

̰
Առաջիկա ժամերին կվերսկսվի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը

22:01 05.10.2022

կվերսկսվի Երևանի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ «Եռակցումն ավարտվե՛ց: «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի շրջանցիկ հատվածը միացվեց գործող խողովակաշարին: Առաջիկա ժամերին, որոշ տեխնիկական աշխատանքների իրականացումից հետո, քայլ առ քայլ կվերսկսվի Երևանի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

21:44 05.10.2022

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին […]

̰
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը դեմ չէ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելուն

21:22 05.10.2022

Հայաստանի արտգործնախարարի հրավերով երկօրյա այցով Երևան ժամանած ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արդեն հանդիպել է ՀՀ վարչապետի, նախագահի հետ, այցելել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Մեծամորի ատոմակայան։ Ո՞րն էր այցի նպատակը. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Որքան հասկանում եմ, երեկ կարևոր թեմաներ են քննարկվել այս այցի ընթացքում, և դրանցից ամենակարևորն ատոմակայանի շահագործման […]

̰
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

20:34 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է:

̰
Ադրբեջանի ներխուժում ՀՀ տարածք, նոր հակամարտության անխուսափելիություն, ԵՄ ջանքեր. հարցուպատասխան ԵԽ-ում

20:18 05.10.2022

Բորելը նաև խոսել է այս հարցում Թուրքիայի դերակատարության մասին։

̰
Ո՞րն է ՌԴ-ի ունեցած քարտեզը. 1926-ի քարտեզով Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է

20:00 05.10.2022

2021 -ի հոկտեմբերին սահմանազատման ու սահմանագծման հարցին անդրադառնալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր՝ այստեղ առանձապես ոչ ոք պետք չէ, բացի երկու երկրներից և Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե որտեղով է անցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը: Մինչև հիմա արդյո՞ք հրապարակվել են նման քարտեզներ. հարցին «Հորիզոնի» […]

̰
Ադրբեջանի հնարած քարտեզն ու քարտեզագետի ներկայացրած իրականությունը. զրույց՝ Ռուբեն Գալչյանի հետ

19:45 05.10.2022

Սեպտեմբերին ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների հետևանքները դեռ վերացված չեն: Ադրբեջանական զինուժը չի հեռացել սահմաններից: Այս ընթացքում դարձյալ քարտեզների մասին խոսք գնաց: Այս ամենին վերաբերող հարցերի շրջանակը հեռուսատամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ՝ նախ անդրադառնալով սեպտեմբերի 13-14 -ի ադրբեջանական հարձակումներից հետո ստեղծված իրավիճակին, որի նախադրյալները դեռևս 2021-ի մայիսին էին […]

̰
Միկրոավտոբուսային հ․ 5 երթուղին կսպասարկվի նաև «ԳԱԶել-Սիթի» ավտոմեքենաներով

19:39 05.10.2022

Միկրոավտոբուսային համար 5 երթուղին եղած «ԳԱԶել»-ներին զուգահեռ այսուհետ կսպասարկվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով: Հետագայում երթուղին ամբողջությամբ կսպասարկվի ավտոբուսներով: Հայտնում են  Երևանի քաղաքապետարանից։

̰
Դարպաս գյուղի միջնակարգ դպրոցում «Սմարթ» դասասենյակ է բացվել

19:31 05.10.2022

«Ուսուցչի օրը» Դարպաս բնակավայրի միջնակարգ դպրոցում նշանավորվել է «Սմարթ» դասասենյակի բացմամբ։ Դպրոցականների կրթության որակը բարելավելու և նորաբաց «Սմարթ» դասասենյակի հնարավորություններն ավելացնելու նպատակով «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամը դպրոցին է նվիրել ինտերակտիվ խելացի գրատախտակ և հոգացել դասասենյակի հատակի երեսպատման ծախսերը։ Այլ բարերարների օժանդակությամբ էլ դասասենյակը հագեցվել է ժամանակակից համակարգիչներով։ Լոռու մարզպետարանի միջնորդությամբ դասասենյակի ընդհանուր նորոգումը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության […]

̰
Մեկնարկում է «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագիրը

19:25 05.10.2022

Հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այն իրականացվում է ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ այցի շրջանակում՝ համաձայն 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի: Հայտնում են […]

̰
Լեռնանիստ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

19:11 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
Գարեգին Խաչատրյանը նշանակվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար

19:06 05.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարեգին Խաչատրյանին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

̰
Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը

19:01 05.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը։ Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Բարեփոխումները նպատակ ունեն փոխելու հասարակության ընկալումը հարկադիր կատարողների վերաբերյալ՝ նրանց դիտելով ոչ թե որպես պարզապես բռնագանձող սուբյեկտների, այլ մարդկանց խախտված իրավունքները փաստացի վերականգնող պաշտոնատար անձանց: Մանրամասները՝ տեսանյութում

̰
Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցում է կառավարության՝ հողի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված ջանքերին

18:56 05.10.2022

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ այսօր պաշտոնապես մեկնարկել է մի ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ երկրում հողերի դեգրադացման խնդրին համապարփակ լուծում տալու հարցում: «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պատրավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից և […]

̰
Երանուհի Թումանյանցն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

18:50 05.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երանուհի Թումանյանցն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

18:30 05.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ Քիմիական գիտություններ […]

̰
Գորիսում այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ

18:25 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» համալիրի (նախկին անասնագոմերի տարածք) մոտակայքում այրվում է արոտավայր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ։

̰
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ

18:19 05.10.2022

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը […]

̰
Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը որպես Արդարադատության նախարար. Կարեն Անդրեասյան

18:18 05.10.2022

Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի արդարադատության նախարար, այս մասին Կարեն Անդրեասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Մեկ տարուց ավելի իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները. 1. Ձևավորվեցին Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ): Նոր դատարանների համար ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ: 2. Պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող […]

̰
Հաստատում եմ, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ. վարչապետ

18:12 05.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է գնալ որդեգրած խաղաղության օրակարգով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը այս մասին ասել է Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: «Ես հաստատում եմ, որ որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Եվ հաստատում եմ, որ իմ վերջին հարցազրույցում հայտարարված բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում: Ակնկալում եմ […]

̰
Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկա են եղել ՀՊՄՀ առաջին կուրսեցիների երդման արարողությանը

18:06 05.10.2022

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշաքարի մոտ, այսօր երդվել են բուհի առաջին կուրսեցիները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր […]

̰
Քաղաքացու մեքենայից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց

17:49 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հսկիչ տրանսպորտային կետում զննության են ենթարկել քաղաքացի Մ․ Ե․-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որի ձախ անվադողի վերևի հատվածում թաքցված է եղել մագնիսով ամրացված 2 փաթեթ։ Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 10․62 գրամ քաշով, բյուրեղանման, մեթամֆետամին […]

̰
Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17:43 05.10.2022

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՄԻՈՒ կողմից ՀՀ-ում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին։ Նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները՝ […]

̰
Վարչապետը Հայաստանի շուրջ իրադրությունը գնահատում է կայուն լարված

17:31 05.10.2022

Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին կայուն լարված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս պահին Հայաստանի շուրջ ստեղված իրավիճակը և խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացները, որո՞նք են այս ուղղությամբ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք

17:27 05.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպել է Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին

17:24 05.10.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան՝ այն որակելով որպես շատ կարևոր։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ համագործակցությունն ու շարունակական աջակցությունը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է […]

̰
Ճանապարհային ոստիկանության երեք ծառայողների վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ կեղծ արձանագրություն կազմելու համար

17:14 05.10.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողներ Ռ. Օհանյանը, Ա. Ճարոյանը և Ռ.Ներսիսյանը 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև 2021 թվականի մայիսի 16-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով, միասնական […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Պրահա

17:03 05.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի […]

̰
BACK_TO_TOP