08:00 05.10.2022
Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
23:30 04.10.2022
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
23:09 04.10.2022
ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Հայաստանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա այցով Հայաստան ժամանած հյուրերն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված լայնածավալ աշխատանքներին, ձեռք բերված նոր սարք-սարքավորումներին, մատուցվող ծառայությունների լայն շրջանակին, նաև եղել են հոկտեմբերի 8-ին բացվող նորակառույց Պալիատիվ […]
22:26 04.10.2022
Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Նա կայցելի ատոմակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար: Մինչ այդ այսօր մի քանի հանդիպումներ է ունեցել: Նիկոլ Փաշինյանը, Ռաֆայել Մարիանո Գրոսիին ողջունելով, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև […]
22:19 04.10.2022
«ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անքննելի են, և ՀՀ-ում նման հարց չի կարող քննարկվել». լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միութենական պետության մաս կդառնա: Սիմոնյանը խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրից, ՀԱՊԿ-ին անդամակցելուց և գերտերությունների շահերի բախումից: Մանրամասները՝ տեսանյութում:
21:41 04.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։ «Վերադարձածների թվում են այն անձինք, որոնց այցելել ենք սեպտեմբերի 23-ին»,- ասված է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: ՀՀ վարչապետ Նիկոլ […]
21:33 04.10.2022
17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։ Այս մասին գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն: […]
20:44 04.10.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած՝ տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը անդրադարձել է Հայաստանի՝ որպես կարևոր տեխնոլոգիական կենտրոնի կայացման ներուժին՝ հատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընկերությունների համար առկա […]
20:33 04.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը։ «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելու հարցում օգնելու համար։ Հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք կհասնենք հետագա առաջընթացի ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- Twitter-ում գրել է Փաշինյանը: Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական […]
20:25 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի […]
20:03 04.10.2022
Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան […]
20:00 04.10.2022
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ Արշալույսի Ս. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել բնագիտական լաբորատորիայի բացմանը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում ստեղծված լաբորատորիայում, որը տեղակայված է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Համբարձումյանի անվան դասասենյակում, կրթօջախի սաները հնարավորություն կունենան […]
19:45 04.10.2022
Լոռու մարզում կարտոֆիլի միջին բերքատվությունը 1 հա-ից շուրջ 25 տոննա է: Ոռոգվող դաշտերից մի փոքր ավելի շատ են բերք հավաքում, չոռոգվողներից՝ ավելի քիչ։ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Ստեփանավանի տարածաշրջանում հետևել է աշխատանքների ընթացքին: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին, թեև փոքր-ինչ զիջում է, սակայն, ընդհանուր առմամբ, արդյունքները […]
19:38 04.10.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին գլխավորությամբ՝ «Կանաչ քաղաքներ» ծրագրի ֆինանսական բաժնի փոխտնօրեն Լին Օգրեյդիին (Լոնդոն), Մարինե Բաղդասարյանին, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գեորգի Ախալկացիեին և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանին։ Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ: Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի […]
19:18 04.10.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել Է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նվարդ Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին, գործընկերներին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերին շարունակական […]
19:10 04.10.2022
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մեկնարկել է հրատապ տեխնիկական համագործակցության ծրագիր՝ Հայաստանում խոցելի փոքր գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության և կենսապահովման պայմանների բարելավման նպատակով։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրի ակնկալվող արդյունքը խոցելի գյուղացիական տնտեսությունների արտադրական կարողությունների և դիմակայունության բարելավումն է՝ աշնանացան ցորենի սերմերի տրամադրման և կարողությունների բարձրացման օգնությամբ։ Թիրախային մարզեր են ընտրվել Շիրակն ու Գեղարքունիքը։ Յուրաքանչյուր մարզի […]
18:54 04.10.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հանձնաժողովի Twitter-ի էջում։ «Ես դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները: Մենք պետք է հասնենք արդարության Հայաստանի վրա վերջին հարձակման ժամանակ Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր […]
18:42 04.10.2022
Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության: Հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ […]
17:55 04.10.2022
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով հեռավար ձևաչափով կայացած հոկտեմբերի 4-ի նիստին մասնակցել են կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հրաչյա Հակոբյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնաան կայքը: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային՝ ներկայացնելով վերջինիս հետևանքները՝ զոհեր, կորուստներ […]
17:50 04.10.2022
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի: «Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում […]
17:42 04.10.2022
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Օրենքի նախագծի նպատակն է լուծելու այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի […]
17:30 04.10.2022
ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի տեղեկացմամբ՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթն ուղղված է փաստաբանական համակարգի բարելավմանը, ինչը պայմանավորված է մարդու իրավունքների պատճաշ ապահովման և պաշտպանության բնագավառում փաստաբանության առանցքային դերով և իրավաբանական որակյալ օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված կառուցակարգերի կատարելագործման հրամայականով: Օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությունն […]
17:21 04.10.2022
Համացանցի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքը լուրջ խնդիր է դարձել աշխարհի բոլոր երկրների իրավապահների համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Արդեն երկար ժամանակ «տելեգրամ» հավելված ասելիս առաջին միտքն այն էր, թե խոսքը թմրավաճառության մասին է, և իրավապահների մտահոգությունը միայն «տելեգրամը» չէ: Ամիսներ առաջ Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […]
17:14 04.10.2022
ԱԺ հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում քննարկվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայացնելով նախագիծը` նախարարը նշել է, որ ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Հայաստանի առնվազն չորս բուհեր մինչև 2030 թ. կընդգրկվեն միջազգային […]
17:06 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ […]
16:56 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14։17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:49-ին: Այրվել են «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։ Ավտոմեքենայի վարորդ Է․ Մ․-ն ստացել է վերին վերջույթների […]
16:50 04.10.2022
Մեր երկրում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախաձեռնություն է ներկայացրել Կառավարությունը: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Հաշտարարության մասին» և կից մի շարք օրենքներում: Հարցն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Նախատեսվող կարգավորումներով որոշ ընտանեկան […]
16:43 04.10.2022
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա տուժած։
16:35 04.10.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին: Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման և կազմակերպչական աշխատանքների հետ կապված […]