15:07 01.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին: Նախատեսվում է եռօրյա […]
14:28 01.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնման ներդրումային ծրագիրը: Զեկուցվել է, որ նախագծի արժեքն է 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ: Ակնկալվում է, որ արդյունքում մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն վտանգավոր օդերևութաբանական երևույթները, […]
14:11 01.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ 10:00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ բացառությամբ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր […]
13:41 01.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու […]
13:30 01.10.2022
Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերն ու արժեքը։ Սա հնարավորություն է նաև խոսելու մեր առաջնային անելիքների մասին, որոնք ուղղված են […]
13:20 01.10.2022
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում. «Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով։ Ջոկատին զինվորագրված կանանցից մի քանիսի որդիները ժամկետային զինծառայողներ էին՝ այսինքն կռվի դաշտում, մի քանիսը զինվորագրվել […]
13:11 01.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների, ներդրումային ծրագրերի, առաջիկայում սպասվելիք բիզնես ռիսկերի խնդիրների շուրջ:
12:49 01.10.2022
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու: Խնդրում ենք չանհանգստանալ:
12:43 01.10.2022
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ադրին Նազարյանի գրասենյակից: «Որպես Ցեղասպանությունից տուժած հասարակության անդամ, դժվարանում եմ նկարագրել, թե որքան կարևոր է սա բոլոր նրանց համար, որոնք երկար ժամանակ դիմացել են […]
12:36 01.10.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սահմանափակելու առաջարկով է հանդես եկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին, Մենենդեսը առաջարկում է համապատասխան բանաձևում լրացում մտցնել, ըստ որի, ԱՄՆ նախագահը չի կարող վաճառել կամ արտոնել նոր ինքնաթիռների արտահանման լիցենզիա կամ F-16-ի արդիականացման տեխնոլոգիա Թուրքիայի կառավարությանը կամ Թուրքիայի ցանկացած ընկերության, […]
12:15 01.10.2022
Լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալները միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու հարցերը ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակուվ կայացած հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն արդրադարձել է գործիքակազմի կարևորությանն ու ժամանակակից մոտեցումներին համահունչ քայլելու անհրաժեշտությանը: Թե մասնավոր և պետական բժշկական կենտրոնների ենթակայության, թե մասնավոր լաբորատորիաների կողմից կատարվող հետազոտությունները ինտեգրելով ԱՐՄԵԴ համակարգ՝ պացիենտները հնարավորություն կունենան տեսնել իրենց […]
12:11 01.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր առաջնորդության ներքո Չինաստանը վերընթաց հաջողություններ է արձանագրել քաղաքական և սոցիալ-տնտեսական առաջընթացի, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային […]
12:07 01.10.2022
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Զիլ» մակնիշի մեքենան Արաքս գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Իժ 21412» մակնիշի խոտանված մեքենային, ինչի հետևանքով «Իժ […]
12:01 01.10.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, հայտնել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից: Անդրադառնալով Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա պատմությանը՝ Մաթևոսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը։ Զրուցակիցները հատկապես ընդգծել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը, այդ […]
11:49 01.10.2022
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Շիրակի մարզի Փանիկ գյուղի երկու բնակչի։ Ձերբակալելու պահին նրանցից մեկը՝ 46-ամյա տղամարդը, նետեց կարմիր և սպիտակ դեղապատիճի նմանվող սրվակներ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 17 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգվածներով 14 սրվակ, 46 գրամից […]
11:32 01.10.2022
Սեպտեմբերի 27-ի երեկոյան ոստիկանություն էր զանգել Վարդենիսի Երևանյան փողոցի բնակիչ մի կին և հայտնել, որ տնից կատարել են գողություն: Վարդենիսի բաժնից մեկնած օպերատիվ խմբին տանտիուհին հայտնել էր, որ նախորդ օրվանից տանը մարդ չի եղել: Կոտրել էին պատուհանի ապակին և տարել տարբեր իրեր ու բջջային հեռախոս: Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ: Վարդենիսի քրեական […]
11:19 01.10.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցում բնակվող 49-ամյա մի տղամարդ ջերմատանը կանեփ է աճեցնում։ Սեպտեմբերի 27-ին իրավապահներն այցելեցին նրա տուն։ Ջերմատանը կանեփի բույսեր հայտնաբերվեցին։ Տան բակում էլ կանեփի չորացված զանգված կար՝ 190 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ […]
10:32 01.10.2022
Ավարտվել է ԱԺ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել Րիկսդագի (Խորհրդարանի) Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների, խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների, շվեդական SIDA-ի տարածաշրջանային ղեկավարի եւ SALAR-ի գործադիր տնօրենի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը: «Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը, […]
09:50 01.10.2022
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
09:29 01.10.2022
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Քնաքեռավան, Տավուշի մարզի Դովեղ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:07 01.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
23:55 30.09.2022
Երեկ ՊՆ-ում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել: Դրա նպատակը եղել է մեկը. ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ոչ քլունգի, ոչ բահի, ոչ կոշիկի, ոչ նույնիսկ տրակտորի ու էքսկավատորի պրոբլեմ պետք է չլինի: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես գնացել եմ ասել եմ՝ փակ քննարկում է, խնդրում եմ ինձ […]
23:34 30.09.2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում հնդկական մամուլում այս շաբաթ հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը բավական մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի և զենք-զինամթերքի գնման պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: «Ես մեր հարցազրույցներում ասել եմ, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն […]
23:00 30.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:44 30.09.2022
«Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այսօրվա հայտարարությունը: «Ընդգծեմ` թերթը, որին ՌԴ փոխվարչապետը հարցազրույց է տվել, պաշտոնաթերթ է, այսինքն պարզ է, որ նախաձեռնողը ոչ թե լրագրողն է եղել, այլ Ռուսաստանի կառավարությունը, որն այս հարցազրույցի միջոցով որոշակի մեսիջներ ուներ մեզ փոխանցելու: Առաջինը՝ Օվերչուկն ասել է, որ Հայաստանին մեկ քայլ է բաժանում շրջափակման […]
22:13 30.09.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ի Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ։
21:00 30.09.2022
Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ հեռուստալրագրող Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Նախ անդրադարձ է կատարվել Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որ ակնկալվում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին: Հիշեցնենք, որ այդ մասով նախ արձագանքեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ակնարկելով, որ Մոսկվան դեմ է այդ կոչին, ապա […]
20:50 30.09.2022
Վերջին էսկալացիայից արդեն ավելի քան 15 օր է անցել, բայց զոհերի անունների ցուցակ հրապարակված չէ: Հանրային հեռուստաընկերության դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաշվի է առնվում 44-օրյա պատերազմի փորձը: «Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են […]
20:35 30.09.2022
Ադրբեջանի կողմից նոր սադրանքները բացառված չեն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին: «Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ լարված է սահմանին, և այդ լարվածությունն այս պահի դրությամբ, կարող ենք արձանագրել, որ կայուն պահպանվում է: Այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- […]
20:21 30.09.2022
Տավուշի մարզում սկսվել ու ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 2156 տոննա խաղող։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 1600 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 40 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի […]