TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամ

16:20 04.10.2022

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով: Նիստն իրավազոր էր: Նախագահող Վարդապետյանը նիստի մասնակիցներին առաջարկել է ներկայացնել Հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին: Թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չի ներկայացվել, […]

̰
Վարչապետն ընդունել է «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության պատվիրակությանը

16:12 04.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության: Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր […]

̰
Օգնության են հասել փրկարարները

16:07 04.10.2022

Հոկտեմբերի 4-ին, ժամը 13։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Մ․ Օ․-ին (ծնված 1973 թ․) պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

15:59 04.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացում ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։ Կողմերը քննարկել […]

̰
Դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ու հաշտարարության ինստիտուտի զարգացմանը միտված նախագիծը ներկայացվել է ԱԺ

13:51 04.10.2022

Ազգային ժողով է ներկայացվել Կառավարության հեղինակած «Հաշտարարության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որը միտված է հաշտարարության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: Նախագծով սահմանվել են հաշտարարության առցանց իրականացման հնարավորություն, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության մարմինների ձևավորման կարգ և լիազորությունների վերաբերյալ հստակ իրավակարգավորումներ, հաշտարարությունը խթանող գործիքակազմեր, հաշտարարին կարգապահական պատասխանատվության […]

̰
Արևիկ Ավոյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

13:30 04.10.2022

ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի N1121-Ա որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արևիկ Ավոյանը։ Արևիկ Ավոյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2016 թվականին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, 2022-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, ստացել իրավաբանի բակալավրի, այնուհետև՝ մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական գործունեության ընթացքում իրավաբան-փորձագետ է եղել տարբեր ծրագրերում (ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանին», ՄԵծ Բրիտանիայի Կառավարության «Աջակցություն Հայաստանի Կառավարության հակակոռուպցիոն […]

̰
Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության․ ՀԺ

13:21 04.10.2022

Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ, և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են․ այս մասին Armtimes.com-ը հոդված է հրապարակել՝ հավաստի աղբյուրին հղումով, որում ասվում է․ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինյայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե […]

̰
Վեհափառ Հայրապետն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

13:13 04.10.2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: «Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի […]

̰
Կաթողիկոսի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել. Լևոն Տեր-Պետրոսյան

13:03 04.10.2022

Իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության՝ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել․ նախօրեին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ի պատասխան «Հայկական ժամանակում» հրապարակված հոդվածին։ Ըստ «Հայկական ժամանակում» հրապարակված «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածի՝ Ադրբեջանի պահանջները Հայաստանից հետևյալն են. 1. ԼՂ պաշտպանության բանակի […]

̰
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր

13:00 04.10.2022

Օրեսդրական փաթեթի ընդունմամբ Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում […]

̰
Կբարելավվի պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը

12:45 04.10.2022

Օրեսդրական փաթեթի ընդունմամբ Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12:41 04.10.2022

Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի մեքենան և մոպեդը. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում մոպեդավարը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.20-ին, […]

̰
ԱԺ-ում առաջարկեցին ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները

12:38 04.10.2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ […]

̰
Երևանում պարեկները մոտ կես կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել

12:35 04.10.2022

Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Էրեբունի համայնքում, Արցախի պողոտայում հայտնաբերել են արտասահմանյան համարանիշերով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում թմրամիջոցի նմանվող զանգվածներ կային։ Վարորդը ձերբակալել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մոտ կես կիլոգրամ քաշով 37 փաթեթ […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորը ադրբեջանական զինծառայողների կողմից հայ գերիների գնդակահարությունը որակել է դաժան ռազմական հանցագործություն

12:29 04.10.2022

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը, Թվիթերի իր էջում կարծիք է հայտնել, որ ադրբեջանական գազը չպետք է դառնա պատերազմական հանցագործությունների վրա աչք փակելու պատճառ։ «Ադրբեջանական զորքերի կողմից հայ գերիների մահապատիժները դաժան ռազմական հանցագործություններ են. Բաքվի ռեժիմը, պարոն Էրդողանի կողմից խրախուսված, օգտվում է Ուկրաինայի պատերազմից՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Սա անընդունելի է։ Եվ գազ լինի, թե ոչ, մենք դա […]

̰
Երևանի 39-ամյա բնակիչը գողություն էր կատարել մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում

12:20 04.10.2022

Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում գողությունների ու գողության փորձի վերաբերյալ ժամերի տարբերությամբ ստացվեցին ահազանգեր։ Զանգողներից մեկը հայտնում էր, որ գողություն են արել իրեն վստահված շինհրապարակից, մյուս դեպքում կոտրել էին նկուղի դուռն ու հափշտակել տարբեր իրեր, մեկ այլ դեպքում էլ փորձել էին կոտրել նկուղի դուռը, սակայն չէր հաջողվել գողություն անել։ Բոլոր դեպքերը տեղի էին ունեցել մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում։ […]

̰
Առաջիկա 8 տարվա ընթացքում կկրկնապատկվի հայաստանյան բուհերում սովորողների թիվը. ներկայացվել է ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը

12:16 04.10.2022

Հայաստանի առնվազն չորս բուհ մինչեւ 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչեւ 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը. նշել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստում՝ ներկայացնելով «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում […]

̰
Սարատակ բնակավայրում շչակ է փորձարկվելու

12:13 04.10.2022

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ բնակավայրում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
Քննարկում թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի խնդրահարույց միջոցառումների և գնահատման ցուցանիշների հստակեցման վերաբերյալ

12:08 04.10.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և նույն վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մասնակցել են ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել՝ թրաֆիքինգի երևույթի դեմ […]

̰
Ջրաշենի բնակիչը կզաքիս ու արգելված թռչնատեսակ էր որսացել

11:56 04.10.2022

Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում բաժնի սպասարկման տարածքում։ Լեռնապար գյուղում նրանք ստուգել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 43-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ 28-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է համապատասխան փաստաթղթով երկփողանի որսորդական հրացան: Նրանց «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ կզաքիս և վայրի թռչուն՝ դաշտային մկնաճուռակ կար։ Հետագա միջոցառումներով […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 3-ից 4-ը

11:51 04.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրանյութի հայտնաբերման՝ 11, խարդախության և ապացույցներ կեղծելու՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, […]

̰
60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ. ամփոփվել է արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցելու նպատակով հայտարարված մրցույթը

11:44 04.10.2022

Գիտության կոմիտեն ամփոփել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթի արդյունքները, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը (http://scs.am/files/cank-arterkri-gitnakanneri-integrum-2022.pdf) հրապարակված է Գիտության կոմիտեի կայքում: Ցանկում ընդգրկվել է 5 գիտական թեմա։ Ֆինանսավորումը սկսվելու է […]

̰
Գեղարքունիքի մարզում ական է պայթել. կա տուժած

11:37 04.10.2022

Հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «աջ ոտնաթաթի պայթունաալիքային սալջարդ» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ […]

̰
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

11:31 04.10.2022

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման տպավորությունների մասին: Նա մասնավորապես գրել է. «Հաճելի էր է հանդիպել Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մենք քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առկա […]

̰
Հայ ռազմագերիներին գնդակահարելու ադրբեջանցի զինվորների հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են. Մելանի Ջոլի

11:23 04.10.2022

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու մասին տեսանյութին, մասնավորապես գրել է. «Հայ ռազմագերիներին գնդակահարելու ադրբեջանցի զինվորների հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանում պետք է կայունություն հաստատվի»:   The reports of Azerbaijani soldiers executing Armenian prisoners of war are deeply […]

̰
Էրդողանը Պրահայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, առաջարկներ կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վաղ ստորագրման համար

11:09 04.10.2022

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Sabah թերթը՝ իր աղբյուրներին հղումով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Թուրքիայի ղեկավարը, ելույթ ունենալով հոկտեմբերի 1-ին խորհրդարանում, հայտարարել է նման հանդիպման հնարավորության մասին։ Բանակցությունների ընթացքում, նշում է «Sabah»-ը, նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Հայաստանի […]

̰
Հայաստան կժամանի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը

11:02 04.10.2022

Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Այս մասին տ եղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից` մանրամասնելով. «Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Տարածքային կառավարման […]

̰
ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հրաժարականի դիմումի մասին

10:58 04.10.2022

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը 2022 թվականի հոկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ […]

̰
Տիգրան Ավինյանն այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ կարգի վթարայնության շենքեր

10:31 04.10.2022

Մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթությունը՝ բնակիչների անվտանգությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը նախկին 27-ի փոխարեն. հարցը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

10:22 04.10.2022

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, այսօր ԱԺ-ն այն քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագիծը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրմանը: Ինչպես ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բնագիտական տեխնոլոհգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններում կառավարությանը տրվում է իրավունք սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, […]

̰
BACK_TO_TOP