20:07 30.09.2022
Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Հորիզոն» լրատվականում այսօր զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ: Արամ Սարգսյանը, պատասխանելով մեր հարցերին, անդրադարձել է կառավարության երեկվա նիստում վարչապետի հնչեցրած խոսքերին, այն մասին, որ ակնկալում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին, նաև այն տեղեկատվությանը, որ վարչապետը ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին: Վարչապետը չէր հանդիպել Զասի հետ, բայց երեկ տեղի ունեցել է […]
19:52 30.09.2022
Լոռու մարզպետարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ: Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, Լոռու մարզում պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարելավելու […]
19:28 30.09.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի խորհրդի կազմով։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022 թվականի 8 ամիսների կատարողականին, համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության և ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների անցկացմանն, ինչպես նաև Շիրակի մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 […]
19:11 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան: Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր […]
19:00 30.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն […]
18:33 30.09.2022
Դիլիջանի կենտրոնական դպրոցում այսօր կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Գյումրու «Երիտասարդական […]
18:20 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալի համար որպես հանձնուք բերված սառնարանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննության արդյունքում սառնարանի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 21-ական լիցքավորիչ և մարտկոց, 12 USB լար, 8 ականջակալ, 6 […]
17:56 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 19-ը որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Միավորված կոլեգիայի 38-րդ նիստի ընթացքում ստորագրված որոշումների […]
17:49 30.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
17:40 30.09.2022
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Գրքի երևանյան 5-րդ փառատոնի բացման արարողությունը: ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին, ինչի շրջանակում էլ փառատոնի բացումն ազդարարվել է գրողի մասին պատմող տեսաֆիլմով: Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալը գրահրատարակչության ոլորտը համարել […]
17:31 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։54-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։00-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
17:22 30.09.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային քննարկում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի վերաբերյալ տարբեր շահառուների ներկայացված խնդիրների շուրջ: Քննարկմանը ներկա են եղել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, փորձագետներ, հաշվապահներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, պետական եկամուտների կոմիտեից և այլ պետական կառույցներից: Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի՝ վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը […]
17:16 30.09.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել […]
15:40 30.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայողի կողմից կնոջ ծնողների տանը կից հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային […]
15:25 30.09.2022
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պարզաբանել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի հայտարարությունը, որ ԶՈւ-ն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրաման և պարտավոր է կատարել վերադասի հրամանը: Արամ Թորոսյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին: Հարց -Ի՞նչ էր ակնարկում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, երբ ասուլիսի ընթացքում ասաց, […]
14:34 30.09.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ: Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Կոլեգիայի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արիաբար զոհված հայորդիների հիշատակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր […]
13:05 30.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գեղամ Շախբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
13:00 30.09.2022
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանել է «News.am» լրատվական գործակալության հարցին: Հարց. Վերջերս Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։ Պատասխան. Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ […]
12:57 30.09.2022
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին սպասարկվող վարչական տարածքում գիշերային շրջագայություն իրականացնելիս, ժամը 04.15-ի սահմաններում, Լեռնապար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա: Վարորդը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-ԲՄ» երկփողանի որսորդական հրացան՝ 18 փամփուշտով և համապատասխան փաստաթղթերով, իսկ մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է մեկ կզաքիս, արծվի նմանվող մեկ թռչուն ու հայտնել, որ ապօրինի […]
12:53 30.09.2022
Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներ ներգրավելու հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: «Հիմա քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների ներգրավման […]
12:44 30.09.2022
Աշտարակի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ հավաստի տեղեկություն էին ստացել, որն իրացրին օպերատիվորեն։ Արդյունքում Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալվեց ու մեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։ «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ թաքցված էին գիշերային լուսավորության սարքեր։ Դրանց կապակցությամբ ձերբակալվածը հայտնեց, որ տեխնիկական աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք […]
12:41 30.09.2022
Այսօր՝ ժամը 20:00-ին, ուղիղ եթերում կպատասխանեմ Հանրային հեռուստաընկերության հարցերին, այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
12:28 30.09.2022
Սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզում Հայաստանի դեսպանատանը հյուրընկալեց Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ, Հավր-Սեն մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպին, հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ հայ-ֆրանսիական ավանդական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Էդուար Ֆիլիպին Հայաստանին ու հայ ժողովրդի […]
12:22 30.09.2022
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ․Յ․-ին։ Անձնական զննման արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է «մեթամֆեթամին» տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի […]
12:17 30.09.2022
Սեպտեմբերի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալել են Գյումրիի 29-ամյա բնակչի։ Նա իր վարած «Օպելով» հանդերձ տեղափոխել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթի մեջ փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և նույնանման զանգվածով տարա՝ 50 գրամից ավելի քաշով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է […]
12:14 30.09.2022
ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրեր: Ցանկում ներառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1 պետական նպատակային ծրագրեր: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է մոտ 7 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ […]
12:03 30.09.2022
Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը: Առերևույթ հանցավոր արարք կատարող անձինք «WhatsApp» կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում (օրինակ` «List.am») […]
11:56 30.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ, այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն, որի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել […]
11:33 30.09.2022
Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ) որոշումներ է մշակում խստորեն հիմնված կողմերի ինքնիշխանության սկզբունքի վրա, խոսք չի կարող լինել տարածաշրջանում ցանկացած արտատարածքային միջանցքների ստեղծման մասին, ասել է ՌԴ փոխվարչապետը Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Ինտերֆաքս-ը: «Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կողմ […]
11:19 30.09.2022
Սեպտեմերի 25-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների կազմակերպած ծառայությունը հատուկ նպատակ ուներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ձեռք էին բերել տվյալներ, որոնց իրացման համար էլ գիշերը հսկողության տակ էին առել Ազատության պողոտայի և հարակից բակերի տարածքը: Առավոտ կանուխ միջոցառումն արդյունք տվեց: Ժամը 7-ին Ազատության պողոտայում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ` […]