TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+13.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վայոց ձորի մարզ է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

14:33 24.09.2022

Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, տեղեկացնում են մարզպետարանից: Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

14:11 24.09.2022

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, […]

̰
Հրդեհ Արարատի Վերին Դվին գյուղում

13:44 24.09.2022

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի Իսահակյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 քմ:

̰
Սեպտեմբերի 24-25-ը վթարային ջրանջատում Արարատի մարզում

13:35 24.09.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 24-ին ժամը 13:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ, Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգավետ, Մրգավան, […]

̰
Նախկին պլաստիկի գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

13:26 24.09.2022

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 13։14-ին։

̰
Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում. վարչապետ

13:16 24.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 135-ամյակի առիթով: Ուղերձում ասված է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կուսակցության 135-ամյա հոբելյանի առիթով: Կուսակցությունն իր երկարամյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը: Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի […]

̰
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

11:38 24.09.2022

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ հաշվարկային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 26-33.4-Մ2-8) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը

̰
ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Էնթոնի Բլինքեն

11:27 24.09.2022

Լավ հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Երեկ Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մենք քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,-գրել է նա:   Good meeting with Armenian Prime Minister @NikolPashinyan yesterday at #UNGA […]

̰
Ադրբեջանցիները փորձել են անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՀՀ ՊՆ

10:39 24.09.2022

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան: Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ […]

̰
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նախկին պլաստիկի գործարանի տարածքում

10:19 24.09.2022

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկությունների՝  հրդեհը բռնկվել է նախկին պլաստիկի գործարանի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին։

̰
Մասամբ բացվել է Ս. Էջմիածնի մայր տաճարի շրջափակը

09:39 24.09.2022

Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլի: Տաճարը դեռևս փակ է ներքին աշխատանքների պատճառով, մասամբ բացվել է տաճարի շրջափակը: Այս մասին հայտնում է Մայրչ Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ տեղեկացնելով, որ երեկոյան և հանգստյան օրերին, հատկապես, այստեղ մարդաշատ է:

̰
Հրդեհ Սյունիք գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

08:36 24.09.2022

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիք գյուղի Բագրատունի փողոցում գտնվող անասնագոմի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունի փողոցում գտնվող երկհարկանի անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։43-ին, մարվել՝ 02։18-ին։ […]

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

23:56 23.09.2022

Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 26-ի գիշերը […]

̰
Սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը

23:39 23.09.2022

Հայաստանն ամենայն լրջությամբ է նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսին, այս մասին հայտնում են ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: Օրակարգի առանցքային թեման լինելու է IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը: Եթե Կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունը «այո» քվեարկի, ապա օրակարգի այս կետի վերաբերյալ տեղի կունենան IBA-ի նախագահի նոր ընտրություններ: Համագումարում […]

̰
«Զինվորի տունը» նոր բաժանմունք ունի. բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան վրահատարան

23:09 23.09.2022

«Զինվորի տանը» բացվել է նոր վիրաբուժական բաժանմունք՝ Հայաստանում առաջին նման բաժանմունքը, որն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց: Վիրահատարանների և առհասարակ ամբողջ բաժանմունքի առանձնահատկությունների ու բացառիկության մասին՝ տեսանյութում: Եվ կրկին շնորհակալություն մեր հովանավորներին և աջակիցներին` ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանային վարչությանը, Բելգիայի կառավարությանը, FRF-Նազ Բաշքիջյան-Աթիկյանին (ԱՄՆ), Veterans of Armenia կազմակերպությանը (ԱՄՆ), One Armenia կազմակերպությանը, Հրեշտակի դեմք […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

23:06 23.09.2022

ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները։ Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից` մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը: Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք […]

̰
Վահրամ Դումանյանի հիշատակի խոսքը Սուրեն Չանչուրյանի 85-ամյակի կապակցությամբ

22:31 23.09.2022

Այսօր լրանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սուրեն Չանչուրյանի 85-ամյակը: Սուրեն Չանչուրյանը մի գործիչ էր, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր պարարվեստին և, ըստ էության, անքակտելի կապերով կապել իր անունը Հայաստանի պարի պետական անսամբլի հետ, վերածվել այդ անսամբլի յուրատեսակ խորհրդանիշի։ «Գիտեմ մի բան. նախ պետք է հոգիդ պարի, հետո հոգուդ […]

̰
Արարատի մարզպետը հերքում է Երասխի բնակչության տարհանման  մասին լուրերը

22:25 23.09.2022

Տեղեկությունները, թե Երասխում տարհանում է իրականացվում, սուտ են։ Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրել էԱրարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ «Այդ լուրերը սուտ են, ես հենց հիմա Երասխում եմ, ժողովուրդը տեղում է, ամեն բան կարգին է»,- ասաց նա։

̰
Կրեմլը մտադիր է սկսել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ճանաչման գործընթացը. Արտյոմ Երկանյան

21:49 23.09.2022

Մոսկվան պատրաստվում է կարևոր քայլ կատարել, որը վկայում է այն մասին, որ Կրեմլը մտադիր է սկսել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ճանաչման գործընթացը: Շուտով կբացվի Ռուսաստանի ու Հյուսիսային Կիպրոսի մայրաքաղաքները կապող կանոնավոր ավիաչվերթը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Թուրքական «Ենիշաֆահ» և «Միլեթ» թերթերը պնդում են, որ հարցն արդեն լուծված է, և […]

̰
Հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ. ԱԳ նախարարի տեղակալը Ստանիսլավ Զասին

21:46 23.09.2022

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից […]

̰
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել

21:37 23.09.2022

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի: Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:

̰
Գյումրիում կրակոցներ են հնչել․Գյումրու համայքապետարանից հորդորում են խուճապի չմատնվել

21:24 23.09.2022

Գյումրու համայնքապետարանից հաղորդում են՝ Հարգելի համաքաղաքացիներ, Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ: Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:    

̰
Ո՞ր ոլորտներն է համակարգելու նորընտիր փոխքաղաքապետ Ավինյանը

21:15 23.09.2022

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կհամակարգի մայրաքաղաքի շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի, կառավարության հետ իրականացվող ծրագրերի ոլորտները, ինչպես նաև կվերահսկի և կհամակարգի թաղապետարանների աշխատանքը: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում: «Իմ մշտական կապը ես պահպանելու եմ երևանցիների հետ` վարչական շրջայցերով ընդունելություններով, օգտագործելով էլեկտրոնային հարթակները»,-նշել է նա: Մանրամասները տեսանյութում:

̰

21:04 23.09.2022

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցուղում՝ կիսակառույց եկեղեցու մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց

20:58 23.09.2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ այցելելուց, նաև M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի […]

̰
Տ. Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ, Կասկադի փոսորակն ու հարակից տարածքն էլ կվերադարձվի համայնքին. ավագանու արտահերթ նիստը

20:52 23.09.2022

Երևանի ավագանին, այսօրվա արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին նշանակել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում: Կասկադի փոսորակը, հարակից տարածքը, որոնք 2002 թ.-ի մայիսին համայնքի կողմից նվիրաբերվել էր Գաֆէսճեան հիմնադրամին, ամբողջությամբ կվերադարձվի Երևան համայնքին: Այս և ավագանու արտահերթ նիստում քննարկված այլ հարցերը՝ ռեպորտաժում: Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը պետք է քննարկվեր ավագանու […]

̰
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել զոհված 6 զինծառայողի մարմին. Factor

20:46 23.09.2022

Այսօր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 6 զինծառայողի մարմին: Տեղեկությունը Factor.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Այլ մանրամասներ նա չի հայտնել:  

̰
Ի՞նչ շեշտադրումներ կատարեց ՀՀ վարչապետը ՄԱԿ-ում

20:36 23.09.2022

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Հայաստանի ղեկավարի ելույթը վերաբերել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին չհրահրված ագրեսիային և Հարավային Կովկասի կայունության նկատմամբ դրա ընդհանուր ազդեցությանը։ Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացնում է, թե ինչպես է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական […]

̰
Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց

20:26 23.09.2022

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների պատճառով Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց: «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններ (ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ»,- ասված […]

̰
ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարի հետ

20:18 23.09.2022

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դոմինիկյան Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-դոմինիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն […]

̰
BACK_TO_TOP