TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ջեքի Սփիերը պաշտոնապես ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները դատապարտող բանաձևը

23:28 28.09.2022

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև, հայտնում է «Արմենպրես»-ը: «Շատ երկար ժամանակ Ադրբեջանն անպատիժ կերպով վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, […]

̰
Երևանի քաղաքապետը հավաստագիր է հանձնել «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով միջոցառման հաղթող թիմին

22:30 28.09.2022

Արդեն երրորդ տարին է, ինչ Երևանը միանում է Եվրոպական Միության հայտարարած Կայուն էներգիայի շաբաթվա օրերին: Նախաձեռնության շրջանակում անցկացվել է «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով երկօրյա ուսուցողական միջոցառում, որն իր շուրջն է համախմբել երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտի: «Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառման մեկնարկը տրվել է Երևանի Մ․ Նալբանդյանի անվան հ․33 հիմնական դպրոցից: Առաջին օրը […]

̰
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ. ՀՀ ՊՆ

22:11 28.09.2022

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

̰
Ազդարարվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի մեկնարկը և բացվել ցուցահանդեսը

22:10 28.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում ազդարարվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի մեկնարկը և բացվել ցուցահանդեսը: «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Բացման […]

̰ ̰
Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինհրապարակում

20:56 28.09.2022

Աշխատանքային այցի շրջանանկներում մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինհրապարակում, աշխատանքներն այս պահին դադարեցված են՝ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Դպրոցը կառուցվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2023-ին: Մարզպետն այցելել է նաև Ամասիայի մանկապարտեզ, հետևել հաստատության աշխատանքներրին, որից հետո […]

̰
Արդյոք ԱՄՆ-ն զենք կվաճառի՞ Հայաստանին. Արտյոմ Երկանյան

20:44 28.09.2022

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն երկկուսակցական բանաձև է ներկայացրել, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից ապօրինի և անհիմն հարձակումը հայկական հողի վրա և կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում։ Երկկուսակցական բանաձևը նախագահ Ջո Բայդենին կոչ է անում պաշտոնական որոշում կայացնել այն մասին՝ արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է […]

̰
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ

20:31 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար: Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրության վերաբերյալ Պաշտպանի հաստատության կողմից հայցված Վենետիկի Հանձնաժողովի կարծիքի շրջանակներում արձանագրված […]

̰
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել

20:12 28.09.2022

«Պետք է շարունակել ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին». Սերժ Սարգսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպումից հետո ՀՀ երրորդ նախագահից հրապարակային արձագանք ակնկալող լրատվամիջոցների հարցումների կապակցությամբ հայտնում ենք. Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այս իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված վտանգների, լրջագույն մարտահրավերների […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է Երևան

20:00 28.09.2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը այցելելու է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու, այնուհետև Երևան՝ աջակցելու և խթանելու բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։ Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ

19:56 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

̰
Վաչե Տերտերյանը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները քննարկել են մի շարք ծրագրեր, վարկային փաստաթղթերը և նախագծերը

19:45 28.09.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ Պաուլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր՝ նախարարության գործընկերների հետ քննարկել և համաձայնեցնել մի շարք ծրագրերի վերջնական շրջանակը, վարկային փաստաթղթերը, նախագծերը: Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Պաուլո Սպանտիգատին և Կիյոշո Նակամիցուն խոսել […]

̰
«Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը գործում է նոր հասցեում՝ վերակառուցման աշխատանքներով պայմանավորված

19:40 28.09.2022

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, այժմ գործում է նոր հասցեում (Հ/Ա Բ-4 թաղամաս, Բաբաջանյան 21): Ազգային կենտրոնը նույն ծավալի բժշկական ծառայություններ է մատուցում «Սուրբ Աստվածածին» ծննդատանը, որտեղ առանձնացված են մանկական և մեծահասակների ինֆեկցիոն ծառայություններ: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները թե՛ պացիենտների սպասարկման և թե՛ բժիշկների աշխատանքի համար: Առողջապահության նախարար […]

̰
Արարատի մարզում տեղի է ունեցել 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի նիստը

19:33 28.09.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նիստին մասնակցել են համայնքների ղեկավարները, ՀՀ վիճակագրական կոմիտեի Արարատի մարզային վարչության և մարզպետարանի աշխատակիցները։ Կառավարության որոշման համաձայն՝ ամբողջ հանրապետությունում հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ․-ի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ։ Նիստի ընթացքում քննարկվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների […]

̰
Վրաստանի արտգործնախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

19:20 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Արտգործնախարարության տեղեկատվության համաձայն, նախարարը հաջողություն է մաղթել հայ դիվանագետին հետագա աշխատանքում և ընդգծել Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների աճող դինամիկան և հույս հայտնել, […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավարի և խտրականության դեմ պայքարի կոմիտեի քարտուղարի հետ

19:13 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների ստորաբաժանման ղեկավար, ԵԽ Երեխաների իրավունքների համակարգող Ռեջինա Ջենսդոտիրի և ԵԽ Խտրականության դեմ պայքարի, բազմազանության և ներառման հարցերով ղեկավար կոմիտեի քարտուղար Վոլֆրամ Բեխտելի հետ։ Հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Քրիստիննե Գրիգորյանը Ռեջինա Ջենսդոտիրի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության […]

̰
Հայաստանը՝ գիտական, մշակութային, մարզական միջոցառումների կենտրոն. Ադրբեջանն էլ փորձում է գցել մեր վարկանիշը

19:07 28.09.2022

Հայաստանն այս տարի հյուրընկալեց մի քանի խոշոր իրադարձություն: Մոտ երկու շաբաթ առաջ ավարտվեց Սթարմուս փառատոնը, իսկ այս օրերին Հայաստանում տեղի է ունենում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը: Ընդհանրապես, որոնք են դրանց կարևորությունն ու արդյունքները Հայաստանը աշխարհին առավել ճանաչելի դարձնելու և այլ նպատակներ իրագործելու համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայաստանին թիրախավորում է նաև հենց այս պատճառով: […]

̰
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՍԱՏՄ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

18:51 28.09.2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ կողմերի միջև համագործակցության շրջանակ ստեղծելու համար, որի նպատակը Հայաստանի ամբողջ բնակչությանն անվտանգ և որակյալ սննդի հասանելիությամբ ապահովելն է։ Հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Սա ձեռք կբերվի փոքր և միջին ձեռնարկությունների […]

̰
Ապօրինի պահվող հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության բաժիններում

18:30 28.09.2022

Ապօրինի պահվող հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության բաժիններում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հնարավորությունը

18:23 28.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Գառնիկ Հայրապետյանի: Հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը: Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում […]

̰
Ութ ոչխարից վեցը վերադարձվեց տիրոջը. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

18:14 28.09.2022

Ութ ոչխարից վեցը վերադարձվեց տիրոջը. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Սյունիքի Խոտ գյուղում այրվել է մոտ 17 հա հնձած արտ

18:06 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոտ գյուղի սկզբնամասում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած արտ:

̰
Տեղի են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները

17:57 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական հերթական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի կիրառման, ինչպես նաև երկու […]

̰
Վահագն Խաչատուրյանը պետական բարձր պարգև է հանձնել բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանին

17:55 28.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Նախագահը պետական պարգևը հանձնելով դոկտոր Ռոջեր Օհանեսյանին՝ շնորհավորել է նրան, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ:

̰
Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ

17:50 28.09.2022

Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն ձևավորել երկու նոր դատարաններ՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները: Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել առաջին հերթին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

17:40 28.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին: Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ […]

̰
18 արկղ կիսաչորացված, 252 հատ մշակված կանեփի բույս․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

17:32 28.09.2022

18 արկղ կիսաչորացված, 252 հատ մշակված կանեփի բույս․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ

17:25 28.09.2022

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ից սկսած, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ: Խնդրում ենք չանհանգստանալ»:

̰ ̰
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար

17:11 28.09.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն և Ա. Ն.-ն իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին ընթացք չտալու համար կաշառք են առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկներին: Մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս ծառայություն իրականացնելու ժամանակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան` նրա կողմից վարչական […]

̰
BACK_TO_TOP