19:30 23.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության և Youth and Environment Europe միջազգային կազմակերպության համատեղ ծրագրի (դասընթացի) մասնակիցները: Սեպտեմբերի 18-25-ը Աղվերանում իրականացվող ծրագիրը երիտասարդների կարողությունների զարգացման դասընթաց է, որի նպատակն է խթանել գյուղական բնակավայրերի, փոքրամասնությունների և խոցելի խմբերի երիտասարդների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներին: Դասընթացին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել եվրոպական 12 […]
19:27 23.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով խորհրդարանականներին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության հանձնառությունն է ավելի […]
19:07 23.09.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը ողջունել են միմյանց, խոսել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները: Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական կրթության, […]
18:58 23.09.2022
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանական ուժերի գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
18:50 23.09.2022
2002թ.-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն «Կասկադ» համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետարանի և «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում, չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին: Այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր […]
18:42 23.09.2022
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դիմումը(ըստ ներկայացված ձևի) և դիմումին […]
18:35 23.09.2022
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ Կցանկանայի հանձնաժողովի անդամներին տեղեկացնել մեր տարածաշրջանում վերջին զարգացումների մասին: Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց […]
18:26 23.09.2022
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 22-ին հյուրընկալել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները: Որպես կայացած գործակցության օրինակ՝ առանձնացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացված Word Press Photo միջազգային ցուցահանդեսը, և դիտարկվել միջոցառումն ամեն տարի թանգարանում կազմակերպելու հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցող թանգարանի […]
18:20 23.09.2022
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»: Տուժածներից 5-ը երեխաներ են. նրանցից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ, որն ուղղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ: Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդրոսկրի կոտրվածք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ […]
18:14 23.09.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Առցանց նիստին մասնակցել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Ալեքսեյ Սանդիկովը: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վերընտրվել […]
18:04 23.09.2022
Սեպտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
17:57 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ողջունելով խորհրդարանական պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի թագավորությանը Հայոց ցեղասպանության […]
17:53 23.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՍԴՀԿ դերն ու ներգրավվածությունը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում: «Ուժը մենք ենք, դուք եք՝ մենք բոլորս միասին, բոլոր նրանք են, ովքեր մտահոգ են մեր պետության ապագայով»,- նշել […]
17:33 23.09.2022
Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 9-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Մոլդովական փողոցի մի բնակչից: Ըստ նրա` առավոտյան տնից դուրս էր եկել, իսկ երեկոյան վերադառնալով՝ նկատել էր, որ տնից գողություն է կատարվել: Տարել էին փող, ոսկյա զարդեր ու բջջային երկու հեռախոս: Դեպքի վայր մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ։ Պարզվեց՝ տան մուտքի դուռը բացել էին […]
17:20 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ` Գ. Բ., ծնված 1984 թ.) և […]
17:14 23.09.2022
Սեպտեմբերի 18-ին Աշտարակի քրեական հետախույզները Արագածոտնի մարզի Աղձք համայնքում հայտնաբերել ու ձերբակալել են նույն համայնքի 2 բնակչի, իսկ նրանց վարած մեքենան՝ տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 22-ին նրանց մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեցին 10 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ըստ ձերբակալված տղամարդու՝ ինքն էր վայրաճ կանեփից թմրանյութ պատրաստել։ Շարունակելով […]
17:00 23.09.2022
Սեպտեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է փոխնախարար, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանի հետ։ Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները՝ ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը։ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։ […]
16:33 23.09.2022
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի մեկնարկել է թռիչքներ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով։ «Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։ Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»։ Ավելի վաղ տեղեկացրել […]
16:14 23.09.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսը սեպտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի […]
15:09 23.09.2022
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։ «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, […]
15:07 23.09.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում: Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն […]
13:13 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում տեղի է ունեցել քննարկում սեպտեմբերի 13-ից սկսված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետևանքների վերաբերյալ, տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից։ Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլյա Պիտերս Յահիայի գլխավորած պատվիրակության՝ Սյունիք կատարած այցի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը, ՄԱԿ-ի […]
12:56 23.09.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին ավագանու արտահերթ նիստում հարց են հղել, թե որ ուղղություններն է համակարգելու: «Դրանք հիմնականում հինգն են: Առաջին հերթին թաղապետարանների համակարգումն ու վերահսկումն է: Երկրորդը շինբարեկարգման բլոկն է, երրորդը՝ կանաչապատման, չորրորդը՝ մշակույթ և, իհարկե, հաշվի առնելով իմ փորձը, նաև Կառավարության հետ աշխատանքը, իրականացվող խոշոր ծրագրերը, որտեղ, կարծում եմ, իմ ներդրումը դրական կլինի»,- […]
12:32 23.09.2022
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն Ֆեյսբուքի էջում տեղելացնում է, որ Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան – Սոչի – Երևան երթուղով չվերթnերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ «Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների […]
12:27 23.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Շնորհավորելով Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ […]
12:08 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո ներկաներ, Հարգելի գործընկերներ, Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, որի նպատակն է իրացնել մեր նախնիների մշակութային ներուժն ի պաշտպանություն մշակութային բազմազանությանը և խաղաղությանը: Ցանկանում […]
12:01 23.09.2022
Տեղի է ունենում Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ ընտրելու մասին հարցն էր: Մինչ ելույթը, Ավինյանը Երևանի ավագանու անդամներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը։ Նա նշել է, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երևանցիներին։ «Երևանը միայն անցյալը չէ, Երևանը […]
11:57 23.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով: Փոխադրամիջոցները ձեռք են բերվել կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Ընդհանուր առմամբ գնվելու է «UAZ Patriot» մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8 […]
11:51 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ: Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։ Զրուցակիցները նաև մտքեր են […]