17:54 25.09.2022
«Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել […]
17:16 25.09.2022
Թվիթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ ՄԱԿ-ում իր ելույթում պարզ հարց է հնչեցրել` արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագիրը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու», – գրել է վարչապետը:
17:00 25.09.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)-ի արտահերթ նիստը, որտեղ կոնգրեսի անդամները վերահաստատել են իրենց վստահությունը գործող նախագահին: Երևանում կայացած արտահերթ նիստում կոնգրեսը դեմ է քվեարկել նոր ընտրություն անցկացնելուն: Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը քվեարկել են դեմ, 36-ը կողմ, 4-ը ձեռնպահ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի […]
15:48 25.09.2022
Հայաստանի 18 համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 26.38 տոկոսը կամ 62 448 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 50.16 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 12.23 տոկոս։
15:39 25.09.2022
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:44 25.09.2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը, միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Արայիկ […]
14:00 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի […]
13:38 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը: […]
13:20 25.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում […]
13:12 25.09.2022
Հայաստանի 18 համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 10.03 տոկոսը։ Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 23.40 տոկոսը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 4.95 տոկոս։
12:50 25.09.2022
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ […]
12:40 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում […]
12:30 25.09.2022
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ.-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մաքսել Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մաթևոս Ա.-ն […]
11:44 25.09.2022
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք […]
11:00 25.09.2022
Սեպտեմբերի 23-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Ջրվեժ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
10:41 25.09.2022
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
10:36 25.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:00 25.09.2022
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել […]
23:59 24.09.2022
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-8 մ/վ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4, 26-ի գիշերը ևս […]
21:16 24.09.2022
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը ՄԱԿ-ի թիմին է ներկայացրել զարգացման փոփոխված առաջնահերթությունները, քննարկել ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խոցելի խմբերի պաշտպանվածությանն ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, […]
20:19 24.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առթիվ, որում ասվում է՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական […]
19:37 24.09.2022
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Սեպտեմբերի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 59 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 74 պացիենտ, որից 10-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 368 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 133 թեստավորում: […]
19:11 24.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հայաստանի ղեկավարի հանդիպումների օրակարգի առանցքում Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան է եղել: Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ […]
18:55 24.09.2022
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» […]
17:58 24.09.2022
«Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ 843 մլն 545 հազար դրամ ընդհանուր արժեքով ծրագրի գումարի 50 տոկոսը պետության համամասնությունն է կազմում, համայնքը կներդնի գումարի 20 տոկոսը, մնացած 30 տոկոսը այլ ներդրողների (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր և համայնքի բնակիչներ) մասնաբաժինն է։ Շինարարական աշխատանքները իրականացվում են «ԿԻՄ-ՔԱՐ» […]
17:41 24.09.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Տեսակցության վերաբերյալ տեղեկությունը 1lurer.am-ին հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Նշենք, որ Հայաստանի դիմումի հիման վրա […]
17:28 24.09.2022
Կանադական հետազոտական The Fraser Institute-ը հրապարակել է համաշխարհային տնտեսական ազատության 2022 թվականի զեկույցը, որում երկրների տնտեսական ազատության աստիճանը չափվում է 2020 թվականի տվյալների հիման վրա։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ համաձայն զեկույցի, 2020 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների վարկանիշի համաձայն, Վրաստանը 165 երկրների շարքում 7,78 միավորով 15-րդ տեղում է և նախորդ տարվա վարկանիշի համեմատ նվազել է 4 քայլով։ Արժույթի […]
17:00 24.09.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին Գավառի բաժին է ներկայացել 56-ամյա Արտակ Գ.-ն, որը 2007 թ. հունիսի 6-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Փաստի մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
16:52 24.09.2022
«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։ «Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը և հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել և շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», – ասել է Միգալինը: Նա նաև հայտնել […]
14:55 24.09.2022
Ս. Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: «Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական […]