17:07 20.09.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Լիլա Փիթերսին, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներին, աշխատակիցներին ու տեխնիկական թիմի անդամներին: Այս մասին մարզպետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Սեպտեմբերի 20-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունեցինք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին, Գլոբալ հաղորդակցության վարչության ղեկավար Արմինե Պետրոսյանին, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլային, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներին ու տեխնիկական թիմի անդամներին։
Հյուրերին ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք հրետակոծված բնակավայրերում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով տարհանված բնակչության կարիքների գնահատման և նվազագույն կենսապայմանների ապահովման, ագրեսիայի և հրետակոծության հետեւանքով վնասված բնակարանների, դպրոցի և բուժկետի, ենթակառուցվածքների վերականգնման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, անվտանգության նկատառումներից ելնելով՝ 12 բնակավայրերում կրթության հեռավար իրականացման հետ կապված խնդիրներին։
Նշեմ, որ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում՝ Վարդենիս համայնքի բնակավայրերում վնասված բնակարանները եւ ենթակառուցվածքները վերականգնելու, տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու, 12 բնակավայրերում հեռավար ուսուցում կազմակերպելու, առաջին անհրաժեշտության եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների իրականացման համար։
Առաջարկել եմ համագործակցված աշխատանքի միջոցով կարգավորել թշնամական ագրեսիայի հետեւանքով ի հայտ եկած բոլոր խնդիրները, ապահովել տուժած բնակչության նվազագույն կարիքները ամենատարբեր ուղղություններում։ Բոլոր այն ծրագրերը, որոնք գործողության մեջ կդրվեն՝ կստանան Գեղարքունիքի մարզպետարանի եւ Վարդենիսի համայնքապետարանի անվերապահ աջակցությունը։ Դրա համար անհրաժեշտ է մեր մշտական ու ամենօրյա համագործակցված աշխատանքը։ՄԱԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին իրենց առաքելությունների բովանդակությունը եւ ուղղությունները։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին իր հերթին նշեց, որ հանդիպման ավարտից հետո իր գլխավորությամբ ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը մեկնելու է Վարդենիս համայնք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և կարիքները գնահատելու, գործողությունների պլանը մշակելու և իրականացնելու համար»։
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...