23:43 19.02.2022
Փետրվարի 17-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Ֆանտան, Արմավիրի մարզի Փշատավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 9 քմ) […]
23:12 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
22:37 19.02.2022
Փետրվարի 19-ն առաջին սինոպտիկական քարտեզի ստեղծման օրն է, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Առաջին սինոպտիկական քարտեզն ի հայտ է եկել 1855 թվականի փետրվարի 19-ին Փարիզում։ Այնուհետև Փարիզի աստղադիտարանի տնօրեն Ու. Լե Վերյեն Փարիզի գիտությունների ակադեմիային ներկայացրել է Եվրոպայում գործող եղանակային քարտեզն առավոտյան ժամը 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ 1857 թվականից ի վեր Ռուսաստանը և Ֆրանսիան […]
21:48 19.02.2022
Փետրվարի 19-ին` տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]
20:39 19.02.2022
Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են, և ներկայացրել է այդ ոլորտների զարգացման հեռանկարները Հայաստանում: ԱԳ նախարարը գոհունակությամբ է նշել բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման համար ՀՀ-ում ստեղծված […]
19:28 19.02.2022
Մոտ 15 հոգեբաններ միջազգային փորձագետի օգնությամբ ծանոթանում են այնպիսի նորագույն մեթոդներ, որոնք միտված են երեխաներին ու դեռահասներին դուրս բերել հոգեբանական ծանր իրավիճակներից։ Երկրում իրար հաջորդած իրադարձությունների՝ համավարակի ու 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակները հաշվի առնելով, այժմ հոգեբաններն ուսումնասիրում են թե երեխաներն ու դեռահասները ինչպես են տանում իրենց ընտանիքի վշտերը, մեծերի տագնապները, հուսահատություններն ու […]
18:58 19.02.2022
Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի` Ֆրանսիա այցի վերջին կանգառը Նիցցայում էր: SOS Armeni Cote d’Azur կազմակերպության նախագահ Սամսոն Օզարարատի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, շրջայց կատարեցլ «Պարսամեան» հայկական ամենօրյա դպրոցում: Ներկայացնելով գրասենյակի գործունեություն՝ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Կոտ դ՛Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդին մաս կազմող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց […]
18:09 19.02.2022
Գյումրի բժշկական կենտրոնի 20 բուժքույր մասնակցել է սուր իշեմիկ կաթվածի բուժման մասնագիտացված վերապատրաստումների: Դասընթացները կազմակերպել են Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը և Հայ-ամերիկյան բուժքույրերի ասոցիացիան: Չորսշաբաթյա դասընթացներից հետո, Գյումրի ԲԿ-ի բուժքույրերը ստացել են որակավորման վկայականներ՝ սուր իշեմիկ կաթվածի բաժանմունքում աշխատելու համար: Գյումրու բժշկական կենտրոնի միջին օղակի բուժանձնակազմը մշտապես վերապատրաստվում է տարբեր մասնագիտացումներում:
17:22 19.02.2022
Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։ Հայաստանի և […]
17:00 19.02.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 18-ին բաժին է ներկայացել 37-ամյա Արմեն Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Արմեն Գ.-ն ներկայացվել է դատարան:
15:48 19.02.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի: Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա […]
15:41 19.02.2022
Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։ Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ […]
15:31 19.02.2022
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցերով եղել է մի շարք բժշկական կենտրոններում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մեդլայն», «Սուրբ Աստվածամայր», «Արմենիա», Մասիսի, Սպիտակի, Գյումրու բուժկենտրոններում, շրջել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոններում։ Փոխնախարարը ծանոթացել է COVID-19-ով պացիենտների բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական […]
15:25 19.02.2022
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ […]
14:55 19.02.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա Մանուկ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստմասե 2 տարա՝ մեթադոնային լուծույթ 10 մգ/1մլ գրությամբ: Խափանման […]
14:52 19.02.2022
Շիրակի պետական համալսարանում ավարտվել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ Մրցույթն անցկացրել է նոր ձևավորված հոգաբարձուների խորհուրդը, որը նախկին 24-ի փոխարեն այս անգամ ունի 20 անդամ: Մրցույթին ներկա էր 19-ը։ Մինչ մրցույթի մեկնարկը, հոգաբարձուների խորհուրդը հաստատել է օրակարգը, ապա 30 րոպեի ընթացքում […]
14:36 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
14:16 19.02.2022
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները փետրվարի 18-ին, ժամը 23.10-ին, Սարյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Տիգրան Կ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 7-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
14:14 19.02.2022
Փետրվարի 19-ին, ժամը 10:28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին խճուղու թիվ 8 փակուղում՝ «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ալաբ-Մեդ» ՓԲԸ-ի կաթսայատանը (մոտ 50 […]
13:54 19.02.2022
Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Jaguar, Mercedes E320, Toyota, Mercedes C180 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունում պարզվում է վարորդների ինքնությունը։
13:10 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:43 19.02.2022
Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ ներկայացրած միակ թեկնածուն բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն է։ Մրցույթն անցկացնում է նոր ձևավորված հոգաբարձուների խորհուրդը, որը, նախկին 24-ի փոխարեն, ունի 20 անդամ։ Մրցույթին բոլոր անդամները ներկա են, քվորում ապահովված է։ Մինչ մրցույթի մեկնարկը, հոգաբարձուների խորհուրդը հաստատել է օրակարգը, ապա 30 […]
12:21 19.02.2022
Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց: Նշված հասցե մեկնած Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 5-ի ժամը 10.00-ից փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ոստիկանություն զանգած քաղաքացու՝ ՌԴ-ում բնակվող եղբոր տուն և ոչինչ չգողանալով՝ հրկիզման միջոցով վնասել են գույքը: Հարուցված քրեական գործի […]
12:12 19.02.2022
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Լալա Հովսեփյանը։ Նա փետրվարի 6-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
11:13 19.02.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ […]
11:03 19.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1469 նոր դեպք ✓5879 թեստավորում ✓2587 առողջացած ✓ 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414 764 դեպք, որոնցից 388 780-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8308 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 857 715 թեստավորում:
10:49 19.02.2022
Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում:
09:57 19.02.2022
Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր […]
08:35 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դիլիջանի ոլորաններում և Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: […]