23:48 18.02.2022
Փետրվարի լույս 17-ի գիշերը, ժամը 5-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին տաքսու վարորդի՝ Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչ։ 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
23:40 18.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:31 18.02.2022
Փետրվարի 14-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում է, որ Աշտարակ քաղաքում իր բեռնատարից գողություն են կատարել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվում է, որ գիշերը գողացել են «Դաֆ» մակնիշի բեռնատարի մարտկոցները`ընդհանուր մոտ 300 հազար դրամ արժողությամբ: Տուժած վարորդը նաև հայտնում է, որ նախորդ երեկոյան մեքենան խափանվել ու մնացել էր Աշտարակի […]
23:00 18.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի […]
22:21 18.02.2022
Փետրվարի 16-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք առգրավվեց։ Քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Կողբ գյուղի 25-ամյա մի բնակիչ անօրինական զենք ունի։ Նույն օրը նրա վագոն-տնակում հայտնաբերվեց օդամղիչ հրացան՝ ձևափոխված և հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար: Հրացանն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական […]
21:45 18.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից […]
21:25 18.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
21:19 18.02.2022
Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագներն են արձանագրել Վարդենիսի ոստիկանները: Բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին Վարդենիսի Մամիկոնյան փողոցից և Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 54 և 45 տարեկան երկու տղամարդու։ Բերման ենթարկվածների խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշի, ընդհանուր 7 գրամից ավելի դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածներ: […]
21:00 18.02.2022
Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ 2018 թվականից էր այն ներառվել դպրոցաշինական ծրագրում։ Ուսումնասիրությունների արդյունքում մարզային 26 դպրոցների մասնաշենքերի հետագա շահագործումը համարվել է խիստ վտանգավոր։ Շիրակի մարզում այդպիսիք են համարվել Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները: Արթիկի դպրոցի շինարարությունը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից։ Երկու համայնքներում դպրոցների կառուցման ծրագիրն իրականացվում է […]
20:30 18.02.2022
Գյումրիում արձանագրված գողությամբ զուգորդված ավազակային հարձակման վերջին դեպքերի մի մասը բացահայտվել է։ Դեռևս նախաքննության փուլում է գազալցակայանի վրա կատարված զինված ավազակային հարձակումը։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեպքերը 2021-ին նվազել են նախորդ տարվա համեմատ։ Շիրակի մարզի դատախազության ամփոփ տվյալներով 2021 թվին արձանագրվել է գողության 212 դեպք, 2020-ի համեմատ դեպքերը նվազել են 40-ով, աճել են […]
19:30 18.02.2022
Փետրվարի 18-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու դիրքերի ավագները ստուգել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։
19:28 18.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: […]
19:25 18.02.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործման կարևորությունը՝ նշելով, որ այն կայուն և […]
19:12 18.02.2022
Փետրվարի 18-ին՝ ժամը 18:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, […]
19:03 18.02.2022
2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հայտարարել էր «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման հրավեր։ Այսօր հաղթող ընկերության՝ «Գլոբալ Պրոյեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանին են ներկայացրել «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների համալիրի նախագիծը։ Հանդիպմանը մասնակցել են «Արգելոցապարկային համալիր» […]
18:52 18.02.2022
Փետրվարի 18-ին՝ ժամը 18:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին:
18:44 18.02.2022
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Ավելի մանրամասն՝ այստեղ:
18:39 18.02.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն […]
18:34 18.02.2022
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը՝ առցանց ձևաչափով: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար […]
18:26 18.02.2022
ԱՊՀ անդամ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարներն այսօր առցանց ռեժիմով անցկացրել են խորհրդի 26-րդ նիստը։ Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրի միգրացիոն իրավիճակը, միգրացիոն օրենսդրության փոփոխությունները և միգրացիոն իշխանությունների իրավական փորձառությունը նոր կարգավորումների կիրարկման ոլորտում։ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված նոր կարգավորումները սահմանահատման և ՀՀ տարածքում գտնվելու առնչությամբ, ներկայացրել […]
18:19 18.02.2022
Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացել է Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 9-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար (Secretary West) Ռինաթ Սանդհուն։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բարձրաստիճան շփումների ընթացքն ու օրակարգը, Հայաստանի և […]
18:12 18.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը: Նախարարությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրային քննարկման ներկայացված 2022-2023 ուստարվա համար բուհերին հատկացվող ընդունելության անվճար տեղերի և «Հայաստանի […]
17:40 18.02.2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 2021 թվականին բացահայտված իրավախախտումների, վարչական արձանագրությունների և կայացված որոշումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել: «Կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 𝟏𝟑𝟕𝟑 որոշում։ Դրանցով սահմանվել է ընդհանուր առմամբ 𝟏𝟐𝟔 մլն 𝟏𝟑𝟎 հազար ՀՀ դրամի տուգանք։ Նշանակված տուգանքների բաշխվածությունն այսպիսին է․ տրանսպորտ՝ 𝟏𝟖 մլն 𝟗𝟒𝟎 հազար դրամ, քաղաքաշինություն՝ 𝟒𝟗 մլն 𝟖𝟏𝟎 հազար, Էներգետիկա և […]
17:33 18.02.2022
ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փետրվարի 17-ին այցելել է N զորամիավորում։ Գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանը շնորհավորել է անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել մարտական պատրաստության և ստորաբաժանումների պատրաստականության ամրապնդմանը։ ԳՇ պետի տեղակալը հետևել է զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսական և գործնական պարապմունքների ընթացքին, […]
17:26 18.02.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել նախարարության ենթակա 26 մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: Օրակարգում մի քանի հարց է ներառված եղել: Քննարկվել են մարզադպրոցների՝ 2021 թվականին կատարած աշխատանքները, մարզադպրոցներում առկա խնդիրները: Խոսելով նախորդ տարվա ընթացքում կատարված […]
17:20 18.02.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի ընթացքում ստացել է 654 դիմում-բողոք՝ 2020 թ-ի 426-ի փոխարեն կամ մոտ 35%-ով ավելի։ Ստացված դիմում-բողոքներից, օրենքով սահմանված կարգով, 32-ը վերադարձվել է, 88-ը՝ վերահասցեագրվել, 151-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Քաղաքացիներից ստացված 390 դիմումների հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ, որոնցով կազմակերպվել են վարչական լսումներ: Ընդհանուր առմամբ, 2021 թ-ին […]
17:07 18.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:00 18.02.2022
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանն Աթենքի Արքեպիսկոպոսարանում հանդիպել է Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Տ. Իէրոնիմոսին: Վերջինս դեսպանին մաղթել է ամենայն հաջողություններ իր առաքելության իրականացման ընթացքում։ Դեսպանն անդրադարձել է հույն և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամական առնչություններին, երկու երկրների միջև հարաբերություններին ու այդ համատեքստում կարևորել Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ եկեղեցիների միջև ամուր կապերը։ […]