16:59 18.02.2022
Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Մասիս Գրիգորյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի նկարիչների միությունը։ Մասիս Գրիգորյանը 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին եղել է դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականից Հայաստանի նկարիչների […]
16:56 18.02.2022
Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից տեսանյութերով ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։ Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն խնդրելու՝ մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, […]
16:45 18.02.2022
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ հանդիպմանն այսօր քննարկել է Կանաչ Երևանի շրջանակում առկա համագործակցությունը։ Դեսպանը կարևորել է Եվրոպական միության շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի հետ կապված առաջնահերթությունները, ինչպես նաև վերահաստատել ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Կանաչ Երևանի հայեցակարգի հաջող իրականացմանն ուղղված ծրագրերին։
16:43 18.02.2022
Մարզաբնակ 2000 երիտասարդ ձեռք կբերի մասնագիտական հմտություններ, նրանց 70%-ը կապահովվի աշխատանքով․ ԱՍՀՆ և ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ըստ այդմ, ՀՕՖ-ի կողմից 2022-2026 թթ․ կկազմակերպվի 15-29 տարեկան մարզաբնակ շուրջ 2000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատում, մասնագիտական ուսուցում, վերապատրաստում […]
16:25 18.02.2022
Փետրվարի 16-ին՝ ժամը 06։20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Կարինե Քալաշյանին, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Կարինե Քալաշյանը մահացել էր: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին բաժին ներկայացած 45-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է […]
16:21 18.02.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ Երևանը հետաքրքրված է […]
16:17 18.02.2022
Փետրվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արարատյան փողոցի 33-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Նույն օրը քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին Հրազդանի կիրճում ու բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, նմանատիպ զանգվածով տարա և մոխրացած հետքերով […]
16:07 18.02.2022
ՀՀ արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ փետրվարի 17-ին Վանաձոր քաղաքում բացվել է Քաղաքացիական կենտրոն: Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորությամբ տեղի է ունեցել այս մեծ նախագծի նոր փուլի գործարկումը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի […]
15:02 18.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է ԵՄ անդամ երկրների կամավորության լավագույն փորձի ներկայացման սեմինար՝ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում: Միջոցառումը հիբրիդային ձևաչափով էր. շահառու կողմի մասնակիցներն ու բանախոսների հիմնական մասը մասնակցել է առկա, իսկ ԵՄ փորձագետներն՝ առցանց։ Սեմինարը կազմակերպել և վարել են ԵՄ փորձագետներ Սեսիլիա Ուներամը և Էրիկ Էգարդը: Շվեդիան ներկայացրել են այդ […]
15:00 18.02.2022
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, 330 դահլիճում կազմակերպում է աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ -ից։
14:21 18.02.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացան հերթական տվյալները, որոնք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։ Համատեղ միջոցառման արդյունքում փետրվարի 16-ին Սևան քաղաքի Խաղաղության փողոցում հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 46, 49 և […]
14:14 18.02.2022
Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նշանավոր հոբելյանը կարժևորի երկու մեծ գրողների` Ավ. Իսահակյանի և Եղ. Չարենցի բարեկամության մասին պատմող գեղեցիկ հուշերի, դրվագների բեմականացմամբ, որին կմասնակցեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնի երիտասարդ արտիստները դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի ղեկավարությամբ: Գիրք նվիրելու օրվա խորհուրդը կամփոփվի նաև նախօրոք հայտարարված գրքահավաքի արարողությամբ, որին ակտիվորեն մասնակցել են նաև […]
13:54 18.02.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 18-ին` ժամը 13:00-ից մինչև ժամը 16:00-ն, դադարեցվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
13:50 18.02.2022
Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում բնակարանային գողություն էր եղել։ Բաց պատուհանով մտել էին տներից մեկն ու գողացել 550 հազարից ավելի դրամ: Գաղտնի հափշտակության մասին հաղորդումը ոստիկանության Մարտունու բաժնում ստացվեց փետրվարի 15-ի առավոտյան: Օպերատիվ խումբը մեկնեց Արծվանիստ։ Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Մարտունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ […]
13:29 18.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի […]
12:47 18.02.2022
Փետրվարի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից Խորենացի փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևեանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հարվածի հետևանքով Tesla-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota […]
12:44 18.02.2022
Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ […]
12:15 18.02.2022
ՀՀ Արդարադատության նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ փետրվարի 17-ին, Վանաձոր քաղաքում բացվել է Քաղաքացիական կենտրոն: Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում գլխավորությամբ տեղի է ունեցել այս մեծ նախագծի նոր փուլի գործարկումը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի […]
12:08 18.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Հավելենք, որ 2022թ. փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գտնվող «Ֆորդ Տրանզիտ» […]
11:38 18.02.2022
Փետրվարի 16-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած օտարերկրյա քաղաքացիները հաղորդում էին տվել, որ փետրվարի 5-ի ժամը 22.30-ից կեսգիշերն ընկած ժամանակահատվածում Գրիգոր Լուսավորչի փողոցի ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները, ակնհայտ անհամապատասխան հաշիվը վճարելու շուրջ ծագած խնդրի պատճառով, իրենց մեկուկես ժամ ապօրինի զրկել են ազատությունից և հնչեցրել ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների […]
11:11 18.02.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն առցանց ձևաչափով մասնակցել է Հաշմանդամության հիմնահարցերով համաշխարհային հեղինակավոր գագաթաժողովին։ Նորվեգիայի և Գանայի կառավարությունների կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։ Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն […]
11:06 18.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1417 նոր դեպք ✓5659 թեստավորում ✓2825 առողջացած ✓ 25 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 851 836 թեստավորում:
10:57 18.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ակունք գյուղի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիմակավորված, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել Ակունք գյուղի բնակարաններից մեկը, բռունցքով հարվածել բնակչուհու դեմքին և որպես զենք օգտագործվող առարկայի՝ […]
10:49 18.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի 34-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 20:35-ին, «Հերացի» թիվ 1 […]
10:44 18.02.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում […]
10:36 18.02.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով #որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով […]
10:31 18.02.2022
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Լևոն Չաուշյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ցավակցում Չաուշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին: Լևոն Չաուշյանը 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը: 1973 թվականից դասավանդում […]
10:10 18.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և […]
09:31 18.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի […]