Հայաստանցի հոգեբաններն ուսումնասիրում են համավարակի ու  պատերազմի հետևանքով երեխաների մոտ առաջացած իրավիճակները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Հայաստանցի հոգեբաններն ուսումնասիրում են համավարակի ու  պատերազմի հետևանքով երեխաների մոտ առաջացած իրավիճակները 

19:28 19.02.2022

 

Մոտ 15 հոգեբաններ միջազգային փորձագետի օգնությամբ ծանոթանում են   այնպիսի նորագույն մեթոդներ, որոնք միտված են երեխաներին ու դեռահասներին դուրս բերել հոգեբանական ծանր իրավիճակներից։  Երկրում իրար հաջորդած իրադարձությունների՝ համավարակի ու 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակները հաշվի առնելով, այժմ հոգեբաններն  ուսումնասիրում են թե երեխաներն ու դեռահասները ինչպես են տանում իրենց ընտանիքի վշտերը, մեծերի տագնապները, հուսահատություններն ու կորուստները։ Ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան մեկ տարի անց, երբ կհրապարակվի մասնագիտական խմբի գիտական հետազոտությունների մասին միասնական զեկույցը։

Աղետներից ու պատերազմներից հետո, հատկապես երեխաների առողջության և սթրեսների ազդեցության ուսումնասիրման հարուստ փորձ տեղի մասնագետները դեռևս չունեն։ Հայաստանում երեխաների և դեռահասների շրջանում նոր ներդրվող հոգեբանական աջակցության մի ամբողջ մեթոդոլոգիա են մշակում հոգեբանները, որպեսզի կարողանան օգնել արտակարգ կամ ծանր իրավիճակներում հայտնված ընտանիքներին բարձրացնել երեխաների տոկունությունը։ Ըստ մասնագետների հոգեբանական ազդեցությունները երկարատև են և միջսերնդային։ Հոգեբանները նշում են՝ պետք են այնպիսի մեթոդներ կիրառել, որ ընտանեկան ողբերգության մասին երեխային տեղեկություններ փոխանցվեն այնպիսի նրբությամբ, որ հետագայում դրանք լրջագույն ազդեցություն չթողնեն։

«Կարող է էս պահին երեխայի վրա ազդեցություն չկա, բայց պատահական ընտանեկան միջսերնդային պատմությունները կարող են կտրուկ ներգործել նրա հոգեվիճակի վրա, և ընտանիքի գիտելիքն ու իմաստությունն է պետք, թե ինչպես է հանձնում ընտանեկան թեկուզ տխուր պատմությունները երեխային։ Շատ երեխաներ, որոնք արցախյան պատերազմի հետևանքները կրեցին և կրում են, բազմաթիվ երեխաներ ովքեր տառապում են ընտանեկան բռնություններից, ունեն կորուստներ, սուգեր և այլն․․․ Էս մեթոդոլոգիայով կարող ենք իրենց մոտ առաջացնել տոկունության մի աստիճան, որն իրենց կօգնի առաջ գնալ, լինել լավատես և պատրաստ լինել նորից դիմակայել այլ խնդիրների»- նշում է «Արևամանուկ» հոգեբանասոցիալական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Գմյուրը։

Հայաստանի տարբեր մարզերի հոգեբաններին իտալացի փորձագետն իր մասնագիտական, փորձագիտական հմտություններն է փոխանցել։ Մեթոդները նոր են տեղի հոգեբանների համար, որոնք հետագայում կդառնան կիրառելի երեխաների և նրանց ընտանիքների հետ տարվող աշխատանքում։  Երեխայի հոգեբանության դոկտոր Ֆրանչեսկա Ջիորդանոն Գյումրի է ժամանել Միլանից։ Վերջին 12 տարիների ընթացքում իրականացրել է հետազոտություններ՝ ուղղված դժվարին, անելանելի իրավիճակներում հայտնված երեխաների տոկունության բարձրացմանը։ Հայ գործընկերների հետ աշխատելով,  իր գիտելիքները փոխանցելուց բացի, փորձում է ծանոթանալ նաև հայկական փորձին:

«Կարծում եմ, հայերի մշակույթի մեջ այնքան շատ կան կյանքը իմաստավորելու սիմվոլներ ու տարրեր, որոնք ուժ են տալիս ոգևորելու, ապրելու և ցանկացած դժվարությոններ հաղթահարելու համար։ Առաջին անգամ եմ Հայստանում, բայց առաջին իսկ պահից հասկացել եմ, որ հայերի մեջ դժվարություններին դիմակայելու պոտենցիալը շատ մեծ է»,- նշում է երեխայի հոգեբանության դոկտոր Ֆրանչեսկա Ջիորդանոն։

 

Մինչև տարեվերջ հոգեբանների կատարած հետազոտությունների արդյունքները հիմք են դառնալու գիտական նոր ուսումնասիրությունների, որից հետո կազմված նոր ուղեցույցը լուրջ ձեռնարկ կդառնա այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են երեխաների մոտ առկա սթրեսային իրավիճակները հաղթահարելու դժվարին գործով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

BACK_TO_TOP