TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:12 17.02.2022

Փետրվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս, Տաթև-Քաշունի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Առողջապահության նախարարի տեղակալն այցելել է Գյումրի

17:06 17.02.2022

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այցելել է Գյումրի: Փոխնախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, ծանոթացել բուժկենտրոնի հնարավորություններին, հանդիպել կենտրոնի քովիդ բաժանմունքի բուժանձնակազմի հետ, այցելել ինֆեկցիոն բաժանմունք։

̰
Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածները միմյանց կապող Բաբաջանյան փողոցը

16:45 17.02.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը։ Փոխվարչապետը կարևորել է նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք ուղղված են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի սահուն ընթացքի ապահովմանը: Մասնավորապես, ի թիվս այս թեմաների, […]

̰
Շենգավիթում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան

15:52 17.02.2022

Կառավարությունն ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այդ տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։ Շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, […]

̰
Կսահմանվի ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ

15:50 17.02.2022

Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը: Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության […]

̰
Կերկարաձգվի տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը

15:49 17.02.2022

Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 6 մլն լիտր (2019 թվականին արտահանված տեղական արտադրության կոնյակի սպիրտի մակարդակի 50%-ը) կոնյակի սպիրտի […]

̰
Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների․ ԱԱԾ

15:45 17.02.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ […]

̰
Կկառուցվեն ու կբարեկարգվեն կրթական, մշակութային, մարզական մի քանի տասնյակ հաստատություններ

15:44 17.02.2022

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակում կատարել վերաբաշխում և ֆինանսական միջոցներ ուղղել կրթության, մշակութային և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովմանը։ Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, գումարը նախատեսվում է ուղղել, մասնավորապես՝ 4 միջին մասնագիտական […]

̰
Սևան համայնքում կստեղծվի 400-450 նոր աշխատատեղ

15:32 17.02.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասներին: Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն կտրվի Սևան համայնքում 51.41468 […]

̰
Պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրները հնարավոր է՝ ազատվեն զինծառայությունից

15:31 17.02.2022

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում չզեկուցվող հարցերի մեկը վերաբերում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն: Այդ նախագծով առաջարկում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինծառայությունից։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն է: Ըստ գործադիրի հիմնավորման՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի […]

̰
ԵԱՏՄ պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված է 10 ոլորտ

15:16 17.02.2022

Էկոնոմիկայի նախարարությունը սահմանվել է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին։ ԵԱՏՄ պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են 10 ոլորտներ` հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, կահույքի և փայտամշակման արդյունաբերությունը, երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունը, թեթև և քիմիական արդյունաբերությունները, նավաշինությունը։

̰
Պետությունը շարունակում է ծառայություններ տրամադրել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական ցերեկային կենտրոններում

15:14 17.02.2022

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տրամադրել խնամքի ցերեկային ծառայություններ։ Ծառայությունները մատուցվում են ինչպես պետական ենթակայությամբ գործող ցերեկային կենտրոններում, այնպես էլ դրամաշնորհների միջոցով՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։ Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական ցերեկային կենտրոններում կյանքի […]

̰
Հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրանյութ, թմրամիջոցի վերամշակման «լաբորատորիա». ոստիկանների բացահայտումը

15:00 17.02.2022

Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել էին «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ ունեին, որ ուղևորի մոտ թմրանյութ կար: Ստուգման նպատակով մեքենան կանգնեցնելու պահին 38-ամյա ուղևորը, որ Ապագա գյուղի բնակիչ է, փաթեթներ էր նետել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին 5 փաթեթ՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

14:26 17.02.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձեռք բերված տեղեկությունները փետրվարի 16-ին իրացնելով՝ մայրաքաղաքի Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու քրեական ոստիկանություն բերման ենթարկեցին սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա մի տղամարդու։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ին՝ ժամը […]

̰

13:40 17.02.2022

Սույն թվականի փետրվարի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 08:58-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 […]

̰
Հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 16-17-ը

13:35 17.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 16-17-ը: Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հայ-ուկրաինական նոր համագործակցություն գիտակրթական ոլորտում

13:28 17.02.2022

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվգենի Իմասը Կիևում ստորագրել են կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Ստորագրման արարողությանը ներկա էին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արթուր Սելեցկին, Երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Լյուդմիլա Պանչենկոն և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան […]

̰
Հայտարարվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ հատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց

13:23 17.02.2022

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ 0+000-կմ 60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման գործընթաց։ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը ՀՀ կառավարության 24.09.2021թ. թիվ 1564-Ա որոշմամբ սահմանվել է որպես առաջնահերթություն: Շինաշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջազգային մրցույթ` ICB «Երկփուլանի բաց մրցույթ` […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:18 17.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի […]

̰
Հրդեհ Կամարիս գյուղում․ անկել է մոտ 650 թև թռչուն

13:15 17.02.2022

Փետրվարի 17-ին՝ ժամը 06:47-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]

̰
Գորիսում 19-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել համաքաղաքացուն

13:03 17.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 23-ին` ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցում գործող սրճարանի դիմաց քաղաքի 19-ամյա բնակիչը խոսակցություն է ունեցել համաքաղաքացու հետ, որի ընթացքում հայհոյանքներ […]

̰
Այսօր հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը

12:40 17.02.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք Կառավարության՝ 2022 թվականի փետրվարի 17-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին անցնելը, ուզում […]

̰
Պլանավորվում է Ադրբեջանի պատգամավորների այց․ Երևանում կանցկացվեն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը

12:26 17.02.2022

Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երեւան, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ […]

̰
«Հյուսիս–հարավ» նախագիծը ՀՀ կառավարությունը վերաձևակերպել է որպես «Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք» նախագիծ. Նիկոլ Փաշինյան

12:19 17.02.2022

Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման համատեքստում ՀՀ կառավարությունը «Հյուսիս–հարավ» նախագիծը վերաձևակերպել է որպես «Հյուսի-հարավ, արևելք-արևմուտք» նախագիծ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրել է, որ այս շրջանակներում այսօր հայտարարվել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը։ «Նախագծի արժեքը մի քանի միլիոն դոլար է, և այս մասշտաբի ներդրումային ծրագիր ՀՀ պատմության մեջ […]

̰
Փետրվարի 16-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 85 դեպք

12:11 17.02.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 9, ծանր վիրավորանքի՝ 7, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու խուլիգանության՝ 3-ական, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, […]

̰
Մեքենան ընկել է ձորակը. վարորդը մահացել է

11:46 17.02.2022

Փետրվարի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 41-ամյա վարորդ Էդգար Թորոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հետախուզվողներ են հայտնաբերվել

11:31 17.02.2022

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գեղամ Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է […]

̰
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը գնահատել է դրական

11:10 17.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Կարևորվել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշվել, որ այս համատեքստում պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին: […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1723 նոր դեպք, 24 մահ

11:07 17.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1723 նոր դեպք ✓5734 թեստավորում ✓1668 առողջացած ✓ 24 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8253 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 846 177 թեստավորում:

̰
Այսօր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է

10:37 17.02.2022

Փետրվարի 17-ն ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է։ 11 տարի առաջ այս օրը՝ կարևորելով ականազերծման գործընթացը և պատերազմի պայթուցիկ մնացորդների ռիսկերը հասցնելու համար այնպիսի նվազագույն մակարդակի, որը թույլ կտա մեր քաղաքացիներին բարելավելու կյանքի որակը, 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունը հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «ՀԱՓԿ» […]

̰
BACK_TO_TOP