TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 17.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի […]

̰
Իջևանի ոստիկանները ամիսներ անց բացահայտեցին բնակարանային գողությունները

23:20 17.02.2022

2021 թվականի ապրիլի 29-ին ոստիկանության Իջևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գետահովիտ գյուղի իրենց տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն արձանագրեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տան մուտքի դռան փականը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր: Հարուցվեց քրեական գործ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Իջևանի ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, երբ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

22:53 17.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություններ են արել. ոստիկանների բացահայտումը

22:43 17.02.2022

Փետրվարի 12-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայի գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություն անելիս հանցագործներից մեկին բռնել են: Բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ րոպեներ անց կասկածվողներից մեկը՝ հենց դեպքի վայրից, մյուսը՝ Ազատության պողոտայից բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք, ևս […]

̰
Գավառի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

22:11 17.02.2022

Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Տվյալն իրացվեց փետրվարի 10-ին: Կեսօրին Գավառի Քալաշյան փողոցից բաժին բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող մոտ 3 գրամ զանգված: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

̰
Հավանություն է տրվել ՀՀ-ի և Սիրիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին

21:33 17.02.2022

Հավանություն է տրվել 2021 թ. մայիսի 14-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջև օդային հաղորդակցություններ հաստատելը և նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը: Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

21:21 17.02.2022

Փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Տաթև-Քաշունի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
 Հաշվառվել և քարտեզագրվել են Գյումրիի տնակային տարածքները․ 89 տնակային ավանում կա 2769 տնակ

21:01 17.02.2022

88-ի երկրաշարժի հետևանքով Գյումրիում ձևավորված տնակային ավանների թիվը նվազել է՝ 96-ից դառնալով 89։ Տնակային տարածքներ կան, որտեղ 2 կամ 3 ժամանակավոր կացարան է մնացել, ամենամեծը շարունակում է մնալ Գյումրիի ավտոկայան թաղամասը՝ հասցեավորումը 104 տնակային ավան, որտեղ դեռ 154 տնակ կա։ Քարտեզագրումը ցույց է տալիս, թե տնակն ինչ նշանակության հողատարածքում է տեղադրված։ Քարտեզում դրանք նշված են […]

̰
Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման համար հատկացվել է 765 հազար դրամ

20:49 17.02.2022

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ  765 հազար դրամ է հատկացվել է Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննման համար։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Կառավարությունը 1 մլրդ 619 մլն դրամ գումար է հատկացրել Շիրակի մարզում «մոդուլային» դպրոցների կառուցման նպատակին

20:28 17.02.2022

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզին 1 մլրդ 619 մլն դրամ գումար է հատկացվել՝ Կապս, Արեգնադեմ, Բերդաշեն բնակավայրերում «մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցների շենքերի կառուցման նպատակով, ևս 50 մլն դրամ նախատեսվել է Բերդաշենի դպրոցը գույքով և տեխնիկայով ապահովելու նպատակին։ 9 մլն 880 հազար դրամ գումար ուղղվել է Արթիկ համայնքում և Արթիկի Արևշատ բնակավայրում «մոդուլային» տիպի՝ 144-ական […]

̰
Ներկայացվել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված հետազոտությունների արդյունքները․ ԱԱՏՄ

20:20 17.02.2022

Հայաստանում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված բազմակողմ հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են առցանց միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ-ում ԵՄ դեսպանի կարծիքով՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով […]

̰
Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ, գումարների հատկացում. կառավարության նիստի մանրամասները

20:13 17.02.2022

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Որոշում է կայացվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային գումար հատկացնել Երևանում մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման համար, մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը աջակցություն է հայտնել նեդրումային մի ծրագրի: Մինչ նիստի օրակարգին անդրադառնալը, սակայն, վարչապետը խոսել է ճանապարհների ապաշրջափակման համատեքստում ճանապարհաշինության մասին:

̰
Գյումրիի տեքստիլ ոլորտի ընկերություններին ՀՀ  էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկայացրել է զարգացման լրացուցիչ առաջարկություններ

20:05 17.02.2022

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում տեքստիլ ոլորտի ընկերություններ այցերը շարունակվում են։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել «Զաքարյան ջինս» և «Լենտեքս» ընկերություններ։ Փոխնախարարը շրջայց է կատարել գործարաններում, տեղում ծանոթացել արտադրական գործընթացին ու գործարանների տեխնիկական հագեցվածությանը։ Գործարարների հետ մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում հավաքագրվել են արդյունաբերական գործընթացին, արտադրանքի […]

̰
Շատին բնակավայրում շչակ է գործարկվելու

19:52 17.02.2022

Փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
«Հայաստանի հետ սկսված գործընթացը կարևոր է»․ թուրք գործիչ

19:07 17.02.2022

«Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Վերջինիս խոսքերով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: Այս համատեքստում նա, ի թիվս Արաբական Միացյալ Էմիրություններր, Իսրայելի և մյուս երկրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող երկխոսության գործընթացին: «Հայաստանի […]

̰
Գյումրիի Մուշ և Անի թաղամասերի բազմաբնակարան շենքերի 25-30%-ը  բնակեցված չեն

18:53 17.02.2022

Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում շենքերի 25-30 տոկոսը չբնակեցված է կամ փակ դռներով բնակարաններն են։ «Կարին» համատիրության սպասարկման տարածքում են  52 շենքերի 1750 բնակարաններ, որտեղ մեծ թիվ են կազմում  փակ դռները։ Ձմռանը շենքերում  ջրագծերն ու կոյուղագծերը  հաճախակի  են սառչում, խցանվում։ Անհատապես ջրազրկելու հնարավորություն չկա, խնդիրը կարգավորելու համար ստիպված են լինում ամբողջ շենքը ջրազրկել: «Էն մյուս […]

̰
Զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

18:30 17.02.2022

N զորամիավորման զորամասերում փետրվարի 16-17-ն անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ներկայացվել ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:

̰
Վանաձոր, Հրազդան և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:23 17.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Հրազդան և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 1-13-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ փետրվարի 3-ին, 6-ին, 9-ին, 11-ին և 13-ին, Հրազդանում՝ փետրվարի 12-ին, Ալավերդիում՝ փետրվարի 1-ին, 2-ին, 6-9-ը, 11-ին և 12-ին»։

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրենին

18:20 17.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը շնորհավորել է Ջոն Ալելոյին՝ ԱՄՆ ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման […]

̰
Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

18:17 17.02.2022

Փետրվարի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևանի Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերել ու Աշտարակի բաժին բերման են ենթարկել Լեռնարոտ գյուղի 29-ամյա մի բնակչի: Նա հունվարի 21-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք:

̰
Անցկացվել է զինվորական երդման արարողություն

18:12 17.02.2022

N զորամասում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Նորակոչիկներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:  

̰
Էջմիածնում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

18:09 17.02.2022

Փետրվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզային վարչությանը ենթակա մյուս տարածքային ստորաբաժանումների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, մահակներ, դանակներ, էլեկտրահարող սարք և այլն: Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք. հայտնաբերվել ու առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 10-16-ը

18:05 17.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 10-16-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ փետրվարի 12-ին և 15-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:

̰
Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

18:03 17.02.2022

Փետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ շնորհավորել է Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս է հայտնել, որ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 բեռնատար ավտոմեքենա

17:52 17.02.2022

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 բեռնատար ավտոմեքենա:

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

17:48 17.02.2022

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները լարվածության թուլացման ուղղությամբ: Քննարկվել են նաև միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: […]

̰
Վահրամ Դումանյանը ԵԿՊԿ պրոֆեսոր Ալինա Փահլևանյանին պարգևատրել է գերատեսչության Ոսկե մեդալով

17:44 17.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է երաժշտագետ, բանագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը: Հայ երաժշտարվեստի զարգացման, սերունդների կրթման, դաստիարակման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան […]

̰
ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին

17:33 17.02.2022

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային: Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ արդյունավետ փոխգործակցության առնչությամբ և կարևորել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են […]

̰
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է

17:29 17.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի […]

̰
Խաղաղապահ բրիգադում մեկնարկել է ուսումնական տարին

17:17 17.02.2022

2022թ․ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է անցկացվել ԶՈՒ խաղաղապահ բրիգադում։ Բրիգադի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին, մաղթել արդյունավետ ծառայություն, ներկայացրել առաջնային խնդիրները։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

̰
BACK_TO_TOP