09:22 16.02.2022
Փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
08:20 16.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է […]
08:09 16.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Կառավարական 2-րդ մասնաշենք մասնակի, Ամիրյան փ. 4/7 հասցե՝ ՛՛Գիրոս՛՛ ՍՊԸ և […]
23:59 15.02.2022
Փետրվարի 15-ին` ժամը 09:26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար:
23:55 15.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է […]
23:15 15.02.2022
Գրպանահատությունները կատարվում են հիմնականում կանգառներում, երթուղայիններում, մետրոյում, տոնավաճառներում և, առհասարակ, այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումը մեծ է։ Դրամապանակի, բջջային հեռախոսի և անձնական այլ իրերի նկատմամբ մի փոքր անուշադրություն՝ և ամսվա ծանր աշխատանքի արդյունքը թեթև ձեռքով հափշտակված է։ Նման դեպքերի անդրադառնալիս բազմիցս խոսել ենք իրերի նկատմամբ ուշադիր լինելու մասին, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ […]
22:45 15.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:09 15.02.2022
Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր էին ստացվում։ Քաղաքացիները հայտնում էին, որ գողացել են մեքենաների օդի կարգավորման և «ABS» համակարգերը։ Գողությունները լինում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին։ Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և […]
20:51 15.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Գավառի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]
20:46 15.02.2022
Եվրոպական խորհրդարանի անդամները ահազանգում են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին՝ դատապարտելով հայկական եկեղեցիները իբրև «աղվանական» ներկայացնելու և դրանցից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ եվրոպացի պատգամավորները Թվիթերում կոչ են արել միջազգային հանրությանը գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները: «Միջազգային հանրությունը պետք […]
19:55 15.02.2022
2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ): Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան: 1987 թվականին ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը: 1989-1993 թթ. սովորել է Ռուսաստանի […]
19:15 15.02.2022
«Գյումրի» բժշկական կենտրոնը դարձյալ գրություններով և ցուցանակներով բաժանվել է միջին, ռիսկային ու բարձր ռիսկային գոտիների։ Արդեն երկու օր է՝ կենտրոնում վերաբացվել է «Քովիդ»բաժանմունքը։ Հոսպիտալացվել են մարզի և այլ տարածաշրջաններից ուղեգրված հիվանդները։ «Բացի մեր տրիաժ բաժանմունքից, որտեղից երեկ ընդունել էինք 12 հիվանդների, մնացած հիվանդները ուղեգրվել են հանրապետական տրիաժ բաժանմունքից, տարբեր մարզերից՝ Լոռի, Տավուշ։ Հիվանդները այս պահի […]
18:30 15.02.2022
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Զրուցակիցները ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և […]
17:59 15.02.2022
Ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ Մեծ Մասրիկ գյուղի անչափահաս մի բնակիչ Արտանիշ գյուղի մի տնից գողություն է արել: Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո փետրվարի 10-ին իրավապահները, բնակարանային գողության կասկածանքով, անչափահասին ներկայացրին ոստիկանության Ճամբարակի բաժին: Պարզվել է, որ նա փետրվարի 9-ին քարով կոտրել է առանձնատան մուտքի դռան կողպեքը, տնից գողացել փող, սննդամթերք […]
17:58 15.02.2022
2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 14-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Հրամանատարական կազմը շնորհավորել է զինծառայողներին նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու հայրենի երկրի սահմանները։
17:56 15.02.2022
Բնապահպանական հանցագործությունների դեմ Գորիսի ոստիկանների պայքարն արդյունավետ էր: Փետրվարի 14-ին բաժնի համայնքային ոստիկանները Գորիս-Տաթև ճանապարհին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գորիսի 26-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի թափքում մոտ 3 խմ վառելափայտ էր՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը նույն ճանապարհի մեկ այլ հատվածում ծառայություն էին իրականացնում նաև բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները: Նույն կասկածանքով […]
17:55 15.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը փետրվարի 15-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 32.0մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.7մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.11մլն մ³: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը հավասար է նախորդ տարվա նույն օրվա ծավալին»:
17:54 15.02.2022
Փետրվարի 11-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ փետրվարի 10-11-ը ինչ-որ մեկը բացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղի իր անասնագոմի պատուհանը, մտել ներս ու գողացել 2 ցլիկ։ Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը՝ կարճ ժամանակում պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Բաժնի քրեական հետախույզները պարզեցին կասկածվողի ինքնությունը՝ նույն գյուղի 45-ամյա բնակիչ է։ […]
17:46 15.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է […]
17:42 15.02.2022
Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ: Նորակոչիկները մասնակցում են մարտական պատրաստության պարապմունքների, ծանոթանում համազորային կանոնադրություններին, զինծառայության առանձնահատկություններին։ Պարապմունքների կազմակերպման ընթացքն ստուգելու նպատակով N զորամասի հրամանատարը փետրվարի 15-ին հանդիպել է զինծառայողների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերին, հորդորել խստորեն հետևել անվտանգության պահպանման կանոններին և հետևողականորեն զարգացնել մասնագիտական գիտելիքները։
17:26 15.02.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ միասին այցելել է համայնքային մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: «Շտապբուժօգնություն» ընկերությունում հատկապես կարևորվել է քաղաքացիների կանչերին արագ արձագանքելը: Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ այժմ քայլեր են ձեռնարկվում շտապբուժօգնության զանգերի կենտրոնում հատուկ համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն […]
17:19 15.02.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը և նախարարի խորհրդական Է․ Հունանյանը։ Ողջունելով հյուրերին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ «Լիտվան աշխարհում առաջին երկիրն է, […]
17:07 15.02.2022
Փետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
16:53 15.02.2022
Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը փետրվարի 6-11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Համազգային» թատրոնը փառատոնին ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացմամբ: Թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Նազերզադեհ» […]
16:48 15.02.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց պահանջել և Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: […]
16:35 15.02.2022
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու […]
16:23 15.02.2022
ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Բացման արարողությանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի […]
16:16 15.02.2022
𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հանրության կողմից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 𝟕𝟎𝟒 դիմում-բողոք։ Ստացված բողոքների 𝟓𝟎𝟐-ը վերաբերում է քաղաքաշինության, 𝟕𝟒-ը՝ տրանսպորտի անվտանգության, 𝟕𝟒-ը՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության, 𝟑𝟓-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, իսկ 𝟏𝟗-ը՝ հողի պահմանման և հողօգտագործման բնագավառներին։ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի ընթացքում ստացված 𝟕𝟎𝟒 բողոքներից 𝟒𝟑𝟕-ը վերաբերում է Երևանում գործունեություն […]