10:22 17.02.2022
Փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
09:16 17.02.2022
Փետրվարի 17-ին, ժամը 06:47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]
09:07 17.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց […]
08:11 17.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 1 շենք, Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 4ա, 10, 12 շենքեր, Շոպրոնի […]
00:05 17.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց […]
23:56 16.02.2022
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկման նպատակով փետրվարի 14-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել են մեթոդագործնական հավաք-պարապմունքներ։ Քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված հարցեր։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, սահմանվել առաջիկա անելիքները։ Ցուցումներ են տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինվորական կարգապահության ամրապնդմանն […]
23:47 16.02.2022
Փետրվարի 14-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 9 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյան և Արմավիրի մարզի Շահումյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները […]
23:37 16.02.2022
Փետրվարի 15-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում, Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Կապան-Տաթև և Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
23:00 16.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց […]
22:44 16.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:21 16.02.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Զվարից Մեղրի եկող ջրատարի վթարի աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 17-ին ժամը 08։00-20:00-ն կդադարեցվի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:54 16.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի […]
20:24 16.02.2022
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցեց ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակների հետ համատեղ կազմակերպված «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի մեկնարկի արարողությանը: Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող բարեփոխումներն ուղղված են միգրացիայի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանն ու ապաստանի և միգրացիայի հարցերում ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության […]
20:15 16.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
19:59 16.02.2022
Սեպտեմբերից շահագործման հանձնված Գյումրիի Ակադեմիական վարժարանի հիմնանորոգված շենքում դասերը շարունակում են երկհերթ։ Պատճառը համավարակային կանոնների պահպանումը կամ տարածքային պայմանները չեն, այլ գույքի պակասն է։ Դպրոցի ունեցածը հին է և բավարար չէ աշակերտության քանակին։ Խնդրի կարգավորման ուղղությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գումարային հատկացում կատարել է, բայց գույքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթներն արդեն մի քանի […]
19:55 16.02.2022
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
19:52 16.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի […]
19:48 16.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Դրանք առնչվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Դատախազության, քննչական մարմինների, Ազգային ժողովի գործունեությանն ու առանձին գործառույթների իրականացմանը: Առաջարկությունների հետ կապված տեղի է ունեցել […]
19:42 16.02.2022
Փետրվարի 16-ին՝ ժամը 09:37-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքին հարակից տարածքում առկա են արգելափակված ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար ավտոմեքենա:
18:45 16.02.2022
Գյումրիի երկաթուղային կայարանի առանձնահատուկ ճարտարապետությանը բնորոշ շենքին հանդիպակաց՝ պատմամշակութային հուշարձան Սևյանի մշակույթի պալատը ժամանակին քաղաքի այցեքարտն էր, այստեղ էին զուգորդվում մշակույթի առանձնահատկությունները։ 1929 թվականի կառույցը 88-ի երկրաշարժի հետևանքով չի փլուզվել, ավելի շատ հրդեհից է տուժել, հետո հաջորդած տարիներին որևէ պահպանություն չի տարվել, բաց տանիքով ու վնասված պատերով շենքը մաս-մաս քանդվել է։ Այս 30 տարիների ընթացքում […]
18:18 16.02.2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Բաբայանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
18:14 16.02.2022
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 15-ին այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր: Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման […]
18:10 16.02.2022
Փետրվար 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի), տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում […]
18:06 16.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022թթ. ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին: Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում թրաֆիքինգի դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, Քննչական կոմիտեի համապատասխան վարչության կողմից կատարված աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության […]
17:55 16.02.2022
Փետրվարի 15-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Թևոսյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 29 ու 30 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ։ 30-ամյա տղամարդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Ոստիկանության […]
17:43 16.02.2022
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ամենօրյա քարոզչությունը՝ արդյունքների մասին պարբերաբար իրազեկելով հանրությանը։ Օրերս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արաբկիրի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում, մասնավորապես, Արաբկիրում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Նոր Նորքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ «Մոսին» հրացանի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև […]
17:28 16.02.2022
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի» հետ աշխատող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ամփոփել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, պատերազմի մասնակիցներին պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Հոգեբանները արդյունքներն ամփոփել էին նաև գիտական հետազոտության ձևաչափով. առաջին անգամ հոգեբանական աշխատանքը համակարգված […]
17:20 16.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Լիտվայի պետության վերականգնման օրվա կապակցությամբ: Ձեզ համար կարևորագույն այս տոնին բարեկամ լիտվացիներին մաղթում եմ բարեկեցություն, հետագա առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ, իսկ Լիտվայի Հանրապետությանը՝ խաղաղություն […]