23:15 15.02.2022
Գրպանահատությունները կատարվում են հիմնականում կանգառներում, երթուղայիններում, մետրոյում, տոնավաճառներում և, առհասարակ, այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումը մեծ է։ Դրամապանակի, բջջային հեռախոսի և անձնական այլ իրերի նկատմամբ մի փոքր անուշադրություն՝ և ամսվա ծանր աշխատանքի արդյունքը թեթև ձեռքով հափշտակված է։ Նման դեպքերի անդրադառնալիս բազմիցս խոսել ենք իրերի նկատմամբ ուշադիր լինելու մասին, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն մայրաքաղաքում գործում են 20-ից ավելի գրպանահատներ, որոնք, այսպես ասած, ակտիվորեն զբաղվում են գրպանահատությամբ։ Նրանք մշտապես գրպանահատության դեմ պայքարող ոստիկանների ուշադրության կենտրոնում են և մշտապես պահվում են նրանց տեսադաշտում։
Մասնագիտացված ստորաբաժանումը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի կազմում է։ Այս ուղղությամբ մասնագիտացած միակ ստորաբաժանման ծառայությունը օրը 24 ժամ է. այլ տարբերակ չկա էլ՝ գրպանահատության դեմ պայքարող մի քանի քրեական հետախույզ և նրանցից ավելի գրպանահատներ։ Գրպանահատության դեմ պայքարող ոստիկանները 2020 թվականին բացահայտել են 43 դեպք։ Բացի այդ, հայտնաբերել են 2 հետախուզվողի, ապօրինի պահվող երեք միավոր հրազեն, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 85 դեպք, որից 3-ը՝ իրացման։
Նրանց փոխանցմամբ՝ գրպանահատները գործում են հիմնականում երկու-երեք հոգով և իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում են առավելապես երթուղայիններում։ Մեկը կամ երկուսը շեղում են տուժողի ուշադրությունը, այդ ժամանակ էլ մյուսը գողանում է նրա դրամապանակը։ Կամ էլ արհեստական հրմշտոց են ստեղծում և այդ ժամանակ էլ դրամապանակ գողանում։ Քիչ չեն դեպքերը, երբ տուժողը չի դիմում ոստիկանություն, ոստիկաններն են օպերատիվ աշխատանքով պարզում, որ այսինչ երթուղայինում կամ այսինչ տոնավաճառում գրպանահատություն է եղել։ Գրպանահատը հայտնաբերվում է, գողոնը հիմնականում՝ ոչ. դրամապանակում եղածը՝ փող, բանկային քարտեր, վերցնում են ու դրամապանակից ազատվում։
Քաղաքացիներին հուզող հարցերից է գրպանահատների քրեական պատասխանատվությունը։ Նախկինում գրպանահատությունը դասվում էր մասնավոր հետապնդման հանցատեսակների շարքին։ Այլ խոսքով, եթե տուժողը չէր բողոքում, քրեական գործ չէր հարուցվում։ Այժմ գրպանահատությունը դասվում է հանրային հետապնդման հանցագործությունների թվին։ Այսինքն, քրեական գործ հարուցվում է՝ անկախ տուժողի բողոքից։ Օրենսդրական փոփոխությունը գրպանահատությունները կանխելուն ու գրպանահատի քրեական պատասխանատվության անխուսափելիությանն ուղղված դրական քայլ է։ Բողոքի բացակայությունը հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում արարքը կատարած անձը փոխհատուցում էր վնասը։ Այս դեպքերում ոստիկանությունն այլևս անելիք չունի, և գրպանահատը բաժնից դուրս է գալիս ու շտապում կանգառ կամ մեկ այլ մարդաշատ վայր։
Գրպանահատության դեպքերն էականորեն կնվազեն, եթե ուշադիր լինենք մեր իրերի նկատմամբ. սա կանխարգելման լավագույն տարբերակն է։Պետք է պայուսակը պահել փակ ու պահել տեսադաշտում՝ երթուղայինում այն չվստահելով անծանոթի։ Խոշոր գումար ունենալու դեպքում պետք չէ ամբողջը տեղավորել դրամապանակում, բանկային քարտերի հետ էլ պետք չէ պահել դրանց ծածկագրերը։ Իսկ եթե գրպանահատին, այսպես ասած, բռնել եք գործի վրա, ապա պետք չէ նրա հետ երթուղայինում կամ փողոցում հարցեր պարզել. միանգամից ահազանգեք 1-02։
Հնարավորինս շուտ ահազանգելով՝ կնպաստեք ոստիկանների արագ արձագանքին։
Իմացեք՝ ոստիկանությունը ամեն օր է տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկում գրպանահատության դեպքերը հնարավորինս նվազեցնելու և գրպանահատներին օպերատիվ հայտնաբերելու համար. դա քրեական հետախույզների աշխատանքն է, որի արդյունքներն ավելի քան տեսանելի են. գրեթե ամեն օր գրպանահատության դեպքեր են բացահայտվում։ Այսուհանդերձ պայքարի լավագույն միջոցը կանխարգելումն է. հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք ուշադիր։
22:45 28.05.2025
Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբՀայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Petr Piruncik (@piruncik) ...
22:36 28.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...
22:26 28.05.2025
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպանՄեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից: Դեսպան Ջոն Գալագերն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»։ 🇬🇧🇦🇲 Congratulations to all Armenians on the day of […] ...
22:17 28.05.2025
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասինԱյսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...
22:09 28.05.2025
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։ ...