18:37 11.02.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը: Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է […]
18:30 11.02.2022
Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Փետրվարի 2-ին նրանք Գյուլիքևխվյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 49-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Փետրվարի 8-ին էլ նրանք այցելել են Այգեգործների փողոցի […]
18:24 11.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով մարզական բարձր կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Կոչումները մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 20 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի, իսկ 16 մարզիկ՝ այդ թվում բռնցքամարտի աշխարհի արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և ծանրամարտի […]
18:12 11.02.2022
Փետրվարի 9-ին Կապանի բաժնի համայնքային ոստիկանները Կարմրաքար բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար։ Թափքում հայտնաբերվել է մոտ 28 խորանարդ մետր փայտանյութ։ Սյունիքի մարզում բնակվող 35-ամյա վարորդը ներկայացրել է բեռի օրինականությունը վկայող ժամկետանց փաստաթուղթ։ Բացի դրանից՝ պարզվել է, որ ըստ փաստաթղթի՝ թափքում պետք է լիներ 18 խորանարդ մետր փայտանյութ։ «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի […]
18:06 11.02.2022
Վերջին տարիներին Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է. միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումն աճել է շուրջ 83 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը՝ ընդգծելով, որ 2018-2019 թվականների համեմատ ներկայում գիտության ֆինանսավորումը գրեթե կրկնապատկվել է: «Վերջին երկու […]
17:55 11.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև գողության փորձի մի շարք դեպքեր, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով տվյալ հանցագործության համար ՀՀ Քրեական օրենսգրքով պատասխանատվության տարիքի հասած […]
17:49 11.02.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այսօր՝ փետրվարի 11-ին, վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմինը դիտարկել […]
17:29 11.02.2022
N զորամասում փետրվարի 10-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։
17:16 11.02.2022
Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Այսօր Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ […]
17:11 11.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
17:06 11.02.2022
Փետրվարի 11-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Հրամանատարությունը ստուգել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։
16:35 11.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական […]
16:22 11.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական […]
16:05 11.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի […]
15:45 11.02.2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվել և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով հնարավորինս պարզեցվել են տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները։ Ըստ այդմ, եթե ստուգայցի […]
15:18 11.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններին և ոչ պետական դպրոցներին տրամադրել է «2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումները»։ Պարզաբանենք, թե ինչ է փոխվել, և […]
15:07 11.02.2022
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Ռոման Ն.-ն, որը 2016 թ. հունիսի 7-ից ՌԴ Արխանգելսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել […]
15:03 11.02.2022
Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Տոնը նշվում է 2016 թվականից և նպատակ ունի ընդգծել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորությունը: Կանանց իրավունքների և հնարավորությունների լիարժեք իրացման հարցում պետությունը շարունակում է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ հավասարապես ապահովելու աղջիկների և կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքի բոլոր […]
14:56 11.02.2022
«ՀայՓոստի» անունից կեղծ նամակներ են տարածվում։ Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է՝ նման նամակներ ստանալիս ստուգեք պաշտոնական աղբյուրը։
14:45 11.02.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
14:40 11.02.2022
ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.01.2022 թվականին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, […]
14:33 11.02.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը: Որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով: Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, չեն ապահովվել հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ […]
14:22 11.02.2022
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի շրջանակում արդեն իսկ կայացել են Երևանի, Կոտայքի, Սյունիքի, Լոռիի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փուլերը: Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, վարչության զանգվածային սպորտի և […]
13:12 11.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի […]
13:06 11.02.2022
Փետրվարի 11-ին՝ ժամը 12։21-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու կցորդիչով բեռնատարներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 161-րդ կմ-ում տեղակայված առաջնային օգնության հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 12։43-ի դրությամբ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
12:48 11.02.2022
Փետրվարի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին, ով ժամանել է Երևան՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում Ա. Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների […]
12:46 11.02.2022
ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել […]
12:42 11.02.2022
2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որից` 4-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 8-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, […]
12:22 11.02.2022
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը մեծապես կարևորում է դարերի խորքից եկող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Հայաստանը և Իրանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և գոհունակությամբ պետք է […]
12:18 11.02.2022
Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի 10-ին Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆորնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։ Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք […]