Գյումրեցի ծանրամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Գյումրեցի ծանրամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

18:45 10.02.2022

Հայաստանի ծանրամարտի առաջնությունում գյումրեցի մարզիկների արդյունքներն ընդհանուր հաշվարկում լավագույնն են, չորս ծանրորդ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում։ Չորս ծանրամարտիկները Հայաստանի չեմպիոն են դարձել՝ տարբեր քաշային կարգերում։ Գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի իր ցուցանիշներով գերազանցել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոններին։

«Աշխարհի առաջնությունից հետո ինքը մի կարճ ժամանակահատված հանգստացավ, մի տասը մարզումից հետո գնաց ուսումնամարզական հավաքի ու մասնակցեց Հայաստանի առաջնությանը։ Իր բարձրացրած կիլոգրամները շատ բարձր արդյունք էին այդքան քիչ մարզվելուց հետո»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է նրա անձնական մարզիչ Կարեն Կարապետյանը:

Վարազդատն այժմ էլ ուսումնամարզական հավաքների է, Հայաստանի առաջնությունից հետո միանգամից անցել է մարզումների, Եվրոպայի առաջնությանն է պատրաստվում։ Մինչ մարզումներին միանալը ShantNews.am-ի թղթակիցը հանդիպել է չեմպիոն Հակոբ Մկրտչյանին, որը Հայաստանի առաջնությանը հանդես է եկել նոր քաշային կարգում՝ 96-ից անցում կատարելով 89 կգ քաշային կարգի, որով հանդես է գալու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

«Մի 10 կգ քաշ եմ գցել, բայց արդեն մինչև Եվրոպա հաստատ էդ ամիսները կբավականացնեն, որ հասցնեմ այն արդյունքին, հաստատ մեդալով կվերադառնամ»,- ասել է Հակոբ Մկրտչյանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջնությանը ծանրորդները բարձր քաշերի չեն մոտենում, հիմնական ուժերը պահելով միջազգային առաջնությունների։ Այդպես է նաև կանանց ծանրամարտում։ Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի առաջնության մասնակիցների 30 տոկոսը գյումրեցի մարզուհիներն են եղել, որոնք լավ ցուցանիշներ են գրանցել․

«Ունեցանք 10 մեդալ, որից 2-ը ոսկի, 5-ը՝ արծաթ, մնացածը՝ բրոնզ։ Այս տարի նորություններ ունեցանք․ 45 կգ քաշային կարգում հանդես եկավ Նատալիան, ինքը չնայած տարիքով փոքր է, բայց իրավունք ուներ մասնակցելու մեծահասակների առաջնությանը, և դարձավ հաղթող։ Հաղթեց նաև Գրիգորյան Ալեքսանդրան»։

17-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը Հայաստանի առաջնության չեմպիոններից է։ Նա նույնպես փոխել է քաշը և հանդես է գալիս 55 կգ կարգում։ Իսկ նախորդ՝ 49 կգ քաշային կարգում հասցրել է դառնալ Եվրոպայի փոխչեմպիոն։ Ալեքսանդրայի արդյունքներից անձնական մարզիչ Քրիստինե Պետրոսյանը դժգոհ չէ։

Վեց տարվա դադարից հետո կանանց հավաքական է վերադարձել աշխարհի և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը։ Հայաստանի առաջնությունում մարզուհին չեմպիոն է դարձել, իսկ հաղթանակը հեշտ չի տրվել։ Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը նշում է՝ Հռիփսիմեն դեռ լիարժեք մարզավիճակում չէ, ինտենսիվ մարզումները շարունակում է։

«Եթե նա կարողանա համապատասխան կիլոգրամներ բարձրացնի, ուրեմն անպայման կմասնակցի, եթե պիտի մեդալ չբերի, ինքս թույլ չեմ տա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնությանը»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Արտաշես Ներսիսյանը։

Հռիփսիմե Խուրշուդյանը և առաջնությունում առաջին հորիզոնական գրաված մյուս ծանրորդուհիները Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն երիտասարդների, ապա մեծահասակների Եվրոպայի առաջնություններին։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կընդունի Ալբանիան մայիսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

18:39 27.06.2025

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

18:30 27.06.2025

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

18:24 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

18:16 27.06.2025

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

Սիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

18:08 27.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...

SHANTNEWS

18:00 27.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP