23:24 04.02.2022
Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 6000 քմ, Արարատ գյուղում՝ 4000 քմ, Արևշատ-Լանջազատ ավտոճանապարհին՝ 1.5 հա, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Մեծավան գյուղում՝ 4 հա, Սյունիքի մարզի Մեղրի […]
21:15 04.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
21:08 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում […]
20:50 04.02.2022
Այսօր Թումոն և գերմանական KfW զարգացման բանկը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` Թումո Բեռլինի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի Թումո կենտրոնների և տուփերի ցանց։ «Թումո Երևանում կայացած ստորագրման արարողության ընթացքում, KfW-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը նշեց. «Թումո Բեռլինի բացումը առաջին և նշանավոր քայլն էր, որը հիասքանչ հնարավորություններ նվիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրված պայմանագիրը մեծ առաջխաղացում […]
20:38 04.02.2022
Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ […]
20:30 04.02.2022
Շիրակի մարզպետարանում ընդունել են Օդեսայի մարզի պատվիրակությանը՝ Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներին և Բերեզովկայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներին, նրանց ուղեկցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Կարևորելով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը և այս հարցում հայ համայնքի դերը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ողջունում է Արթիկ համայնքի և Ուկրաինայի Բերեզովկա քաղաքների նոր մեկնարկած գործընկերությունը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են […]
19:59 04.02.2022
Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Անիտա Հախվերդյանը: Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից։
19:41 04.02.2022
Տարիներ շարունակ Հայաստանը համարվել է տարեց տուրիզմի երկիր։ Այստեղ զբոսաշրջությունը հիմնված է անցյալի թողած ժառանգության վրա։ Պատմական արժեքներն ու հնավայրերը կարևորելով, այսօր ոլորտի մասնագետները փորձում են այլ ուղղություններ զարգացնել, որն ըստ էության առնչվում է ակտիվ տուրիզմին նաև։ Օրինակներից մեկը սպորտային զբոսաշրջության ակտիվացումն է, որը դրական միտումներ է ցույց տալիս Աշոցքում։ Իսկ ընդհանուր առմամբ զբոսաշրջիկին ակտիվ […]
19:30 04.02.2022
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին և զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով N զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն այցելել է ենթակա զորամասեր։ Ստուգվել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը, խմբային և անհատական զրույցներ են անցկացվել նորակոչիկ զինծառայողների հետ։
19:21 04.02.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ այսօր մասնակցել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ (UNDP) աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսին։ Կարևորելով էներգաարդյունավետության բարձրացման առանցքային նշանակությունը, ինչպես նաև հանրապետության բնակարանային ֆոնդի պահպանումը և դրանով իսկ բազմաբնակարան շենքերի շահագործման […]
19:12 04.02.2022
Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։ Հայ մշակույթը և երաժշտասեր հասարակությունը մեծ կորուստ ունեն. կյանքից հեռացել է ժամանակակից հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից […]
18:54 04.02.2022
2022 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն իրականացրել են Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում և Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Իր շնորհավորական ուղերձում Արման Դիլանյանը մասնավորապես նշեց, որ իր գործունեության 26 տարիների ընթացքում Բարձր […]
18:49 04.02.2022
Փետրվարի 4-ին՝ ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած […]
18:40 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Մեղրու սար» կոչվող հատվածում և […]
18:31 04.02.2022
ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է […]
18:24 04.02.2022
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում: Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկել է խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար լավ կլինի, […]
18:18 04.02.2022
Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև իր աշխատանքները կկազմակերպի վերանորոգված և նոր գույքով հագեցած վարչական շենքում: Իսկ մինչ վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Վարժանքի պլանի համաձայն՝ Աշտարակ քաղաքից 7կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է […]
18:10 04.02.2022
2021թ ընթացքում հանցավորության վիճակի միտումների ուսումնասիրության շրջանակներում Երևան քաղաքի դատախազությունում արձանագրվել է, որ մայրաքաղաքում 2021թ. եղել է բնակարանային գողության 585 դեպք, որը 3-ով նվազ է 2020թ.-ի համեմատ: Դրա հետ մեկտեղ որոշակիորեն աճել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը՝ 2020թ. 22.5%-ի փոխարեն կազմելով 23.4%: Վերլուծության արդյունքները վկայում են, որ Երևան քաղաքում բնակարանային գողությունների համար մեծամասամբ նպաստավոր պայմաններ […]
17:49 04.02.2022
Փետրվարի 4-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։
17:17 04.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:08 04.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են գողության, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերի մի շարք հանգամանքներ: Քաղաքացին 2022թ. հունվարի 7-ին ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վ. Ձորակ փողոցի իր տան դուռը կոտրելու միջոցով գողացել են մետաղե չհրկիզվող պահարան, […]
16:59 04.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են: Արթուր […]
16:58 04.02.2022
ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022թ. […]
16:52 04.02.2022
Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացրել է «Քաղաքացիների ձայնը և գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որի շրջանակներում, մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, մշակվել է Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական առաջարկ ուղեցույց։ Ծրագրի նպատակն է օգնել ՏԻՄ-երին հասկանալու համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները տուրիզմը համայնքներում զարգացնելու համար։ Ստեղծված ուղեցույցը ներկայացնելու համար հրավիրվել էր քննարկում, […]
16:48 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կոտայքի […]
16:45 04.02.2022
Փետրվարի 4-ին՝ ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման […]
16:35 04.02.2022
Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայումս աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը: Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան […]
16:30 04.02.2022
ԿԳՄՍ-ի կողմից անցկացվող «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնք, ըստ կրթական աստիճանների՝ բակալավր, մագիստրոս և 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ և սպորտ, զբաղեցրել են 1-3-րդ տեղերը: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած […]
16:08 04.02.2022
Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը փետրվարի 4-ին քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ՝ առաջարկվել է սահմանել, որ կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքերում, եթե գույքը […]
16:04 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» (ձյուն) կոչվող հատվածը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ […]