Փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.88 oC

Փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը

19:54 02.02.2022

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ մինչև 5 ռիսկային գոտիներ։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի մակարդակներ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոս՝ կախված ապահովագրական պրոդուկտից:

 

2022 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը: Ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2022 թվականի գյուղատնտեսական տարվա համար՝

  • ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • համայնքների բաշխում՝ ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի, կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ – Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել է

16:29 16.05.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել։ Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...

Թրամփը հաստատել է, որ միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացվել Իրանին

16:25 16.05.2025

Թրամփը հաստատել է, որ միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացվել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի նոր առաջարկ։ Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկ։ Հինգշաբթի օրը նաև Թրամփը նշեց, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և […] ...

Պերեսը պահանջել է «Ռեալի» խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը

16:21 16.05.2025

Պերեսը պահանջել է «Ռեալի» խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պահանջել է թիմի խաղացողներից հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։ Ակումբի նախագահը բարկացած է Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։ «Ռեալը» գործնականում զրկվել է Լա լիգան հաղթելու հնարավորությունից։ Պերեսը հույս ունի, որ «Ռեալն» անհաջող մրցաշրջանի վերջում կկարողանա հաղթել աշխարհի ակումբային գավաթը։ Հենց այդ նպատակով Պերեսն […] ...

Նիկոլ Փաշինյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

16:15 16.05.2025

Նիկոլ Փաշինյանը Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին վարչապետը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

16:10 16.05.2025

Թմրամիջոցը հարևանին իրացրել էր 22-ամյա երիտասարդը. Վաղարշապատի համայքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 14-ին 60-ամյա տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 7 գրամ դեղնականաչավուն զանգված: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 60-ամյա տղամարդուն թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով իրացրել է 22-ամյա համագյուղացին։ Վերջինս ևս […] ...

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

16:04 16.05.2025

Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսիի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10 տոկոսը

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը՝ ներդնելով 20 միլիոն ֆունտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հայազգի ամուսինը կմիանա լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդին։ Օհանյանը նախկինում ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի ամենամեծ բաժնետերն էր: Նա 2024 թվականին ռեկորդային գումարով վաճառել է ակումբը։ Օհանյանը հիմա հույս […] ...

BACK_TO_TOP