TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին «Merсedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին և գլորվել ներքև․կա տուժած

11:35 30.01.2022

Հունվարի 30-ին, ժամը 01:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Merсedes» (վարորդ՝ Լ․ Գ․, ծնված 1999 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսի 2085 նոր դեպք

11:12 30.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2085 նոր դեպք ✓5900թեստավորում ✓ 257 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով,  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 366433  դեպք, որոնցից 335719-ը՝  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 21135 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան  8046 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2722315  թեստավորում:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

10:10 30.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա

23:50 29.01.2022

Հունվարի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան քաղաքներում, Նոր Գեղի, Արզնի, Պտղնի, Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Շիրակի մարզի Ամասիա, Հացիկ, Վարդաղբյուր, Մեծ Սեպասար գյուղերում և Սարալանջ-Սարավան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած […]

̰ ̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:12 29.01.2022

Հանրապետության տարածքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Կապանում բախվել են Ford Fokus-ն ու Volkswagen Golf-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

21:45 29.01.2022

Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց, բախվել են Կապանի բնակիչներ, 21-ամյա Մուշեղ Լաչինյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 37-ամյա Աննա Օհանջանյանի վարած Ford Fokus մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական […]

̰
Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԿԳՄՍ փոխնախարար

20:43 29.01.2022

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։ Այլ կարգավորում չկա»,- գրել է նախարարը։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:30 29.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է․ փակ է կցորդիչով բեռնատարների համար

19:58 29.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Գյումրիում անչափահասների մասնակցությամբ հանցագործության դեպքերն աճել են

19:53 29.01.2022

Գյումրիում գրեթե եռակի աճել են դեռահասների կողմից կատարված հացագործությունները։ 2020-ին 8 անչափահասի մասնակցությամբ գրանցվել է 6 դեպք, 2021-ին կատարվել է 20 դեպք, որին մասնակից են եղել 25 անչափահասներ։ Ոստիկանության արձանագրումով՝ եթե նախորդ տարիներին անչափահասների կատարած իրավախախտումները վերաբերում էին միայն գողության և ծեծի դեպքերին, այժմ դրանց բնույթն ընդլայնվել է։ 2021-ին Գյումրիում ոչ մի երեխա ընտանեկան բռնության […]

̰
Շիրակի ջրօգտագործողներն առաջարկում են ձմռանը Կառնուտի ջրամբարում  ոռոգման ջուր կուտակել՝ նախորդ տարվա իրավիճակում չհայտնվելու համար

19:24 29.01.2022

Գյուղատնտեսական  աշխատանքների սեզոնից առաջ ազոտական պարարտանյութից բացի, թանկացել են դիզվառելիքի գները, ինչը ևս պատճառ կարող է դառնալ վարուցանքի ծավալների նվազման: Ոռոգման ջրի խնդիրն էլ այնպես չէ, որ լիովին լուծված է։ Անցած տարի ջրի պակասի պատճառով տուժել են, Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնին բավարար քանակի ջուր չամբարվեց։ «Ներկա պահին Շիրակ ջրանցքով Կառնուտի ջրամբար ջուրը էսպես կերթա,բայց կտեսնինք, […]

̰
Գյումրիում բնակարանների առք ու վաճառքի ծավալներն ավելացել են, գները՝ թանկացել

19:00 29.01.2022

Տրվում է վարձով կամ վաճառվում է․․․ Նման հայտարարություններ կարելի է կարդալ Գյումրիի տարբեր բնակելի թաղամասերում, փողոցների այն հատվածներում, որոնք ավելի բանուկ են։ Բնակարանային վաճառքի գործարքներն ավելացել են։ Առքուվաճառքի ակտիվությունը անշարժ գույքի ընդամենը մեկ գործակալության պատկերով հետևյալն է՝ եթե երկու տարի առաջ վաճառքի գործարքները 5 տոկոս էին կազմում, հիմա հասնում են 10-15 տոկոսի։ «Ելնելով  համավարակային իրավիճակից […]

̰
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

18:45 29.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Վանաձորում բախվել են «Mercedes-Benz» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները․ կա մեկ զոհ

18:21 29.01.2022

Հունվարի 29-ին, ժամը 12:52-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Opel Astra» (վարորդ՝ […]

̰
Պեկինի օլիմպական խաղերի են մեկնում Աշոցք համայնքի 3 դահուկորդները

18:15 29.01.2022

2022 թվականի փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Հայաստանից օլիմպիական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ՝ 3 դահուկորդ, 1 լեռնադահուկորդ և գեղասահքի զույգը։ Տարվա գլխավոր մարզական միջոցառման` դահուկավազքի մրցումներում, Հայաստանը կներկայացնեն Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը։ Մեր մարզիկները, մարզիչներ` Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ, մրցավայր կմեկնեն […]

̰
Ազոտական պարարտանյութի թանկացման դեմ դարձյալ բողոքում են Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները

17:35 29.01.2022

Հողագործներն ու ֆերմերները շարունակում են բողոքել ազոտական պարարտանյութի գնաճից՝ պահանջելով պատասխանատու գերատեսչություններից միջամտել վաճառքի գները կայունացնելու հարցում կամ սուբսիդավորմամբ խնդիրը կարգավորել։ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններն արդեն մտահոգ են, մեծածախ ու մանրածախ շուկայում եռակի թանկ գնով վաճառվող պարարտանյութ ձեռք բերելու և ցանքատարածքները մշակելու դեպքում կունենան ֆինանսական մեծ կորուստներ, իսկ աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի պարարտացման սեզոնը […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Վանաձորում

17:00 29.01.2022

Հունվարի 27-ին ոստիկանության Էրեբունու և Բազումի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Հասմիկ Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են Բանակի օրվան նվիրված միջոցառումներ

16:53 29.01.2022

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։ Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում ու մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։ Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի […]

̰
Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

16:22 29.01.2022

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով […]

̰
Խթանիչ դեղաչափն օրգանիզմում մոտ 3 անգամ ակտիվացնում է հակամարմինների արտադրությունը

16:07 29.01.2022

Խթանիչ դեղաչափն օրգանիզմում մոտ 3 անգամ ակտիվացնում է հակամարմինների արտադրությունը. բուստեր կարելի է ստանալ Covid-19-ի դեմ ամբողջական պատվաստումից 6 ամիս անց։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում:

̰
Մեղրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում

15:56 29.01.2022

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 27-ին, ժամը 03.40-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 40-ամյա Անդրեյ Ա.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 28-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին։

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

14:56 29.01.2022

Հունվարի 27-ին ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 28-ամյա Հարություն Վ.-ին, որը 2014 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Կիսելեվսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ էլ բացվեց Միքայելյան ինստիտուտում

14:33 29.01.2022

Ծանր վիճակում հայտնված զինծառայողների, նրանց մոտ առկա գանգուղեղային տրավմաների բուժական ամբողջ ընթացքը կապահովվի մեկ հարթակում․ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բացվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները

14:20 29.01.2022

Ավարտական փուլում են Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձոր քաղաքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կենտրոնը, որն սպասարկելու է համայնքի շուրջ 16000 շահառուի, գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով՝ ապահովելով սոցիալական ծառայությունների հասցեական և արագ մատուցում:

̰
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

14:06 29.01.2022

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 27-ին բաժին է ներկայացել 38-ամյա Հովհաննես Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]

̰
Օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

13:29 29.01.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 28-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Կոնստանտին Ռ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Փորձել էր գողություն անել, բայց 3-րդ հարկից ընկել էր

12:49 29.01.2022

Հունվարի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել էր […]

̰
Վարչական արձանագրություն չկազմելու դիմաց պարեկներին կաշառք էր առաջարկել

12:39 29.01.2022

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին, որը վարչական արձանագրություն չկազմելու համար իրենց կաշադք էր առաջարկել։ Նախապատրաստվում են նյութեր:

̰
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

12:27 29.01.2022

Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից փող են գողացել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանություն բերման է ենթարկվել 30-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը: Կատարվում է քննություն։

̰
BACK_TO_TOP