08:11 21.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 1 շենք, Խանջյան փ. 33, 35 շենքեր, Հանրապետության փ. 76, 78 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Ն․Ստեփանյան փ. 12 շենք, Մոլդովական փ. 48/4 շենք, […]
23:55 20.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին […]
23:49 20.01.2022
Հունվարի 18-20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Առափի գյուղում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 25 քմ) և […]
23:40 20.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:57 20.01.2022
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Պաշտպանի տեղեկացմամբ՝ անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում […]
22:28 20.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած […]
21:40 20.01.2022
Հունվարի 20-ին, ժամը 18:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի խոզաբուծարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:10-ին: Խոզաբուծարանի տարածքում այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:
21:35 20.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Ապարանի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Արագածի (ճանապարհածածկը՝ սև), Սպիտակի (ճանապարհածածկը՝ հատված-հատված սպիտակ), Սիսիանի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի ճանապարհածածկը՝ սև), Հրազդանի (ճանապարհածածկը՝ սև), Գավառի (ճանապարհածածկը՝ սև), Մարտունիի (Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս (ճանապարհածածկը՝ սև) Վարդենիսի (ճանապարհածածկը՝ սև), Թումանյանի (ճանապարհածածկը՝ սև), Թալինի (ճանապարհածածկը՝ սև), Անիի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Արթիկի (ճանապարհածածկը՝ սպիտակ), […]
20:15 20.01.2022
N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 20-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցների առկայությունը:
20:09 20.01.2022
Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում է ընդունել։ Նախագծի ընդունումը կնտաստի գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելուն, տեղական արտադրությունը զարգացնելուն և հումքային բազայով ապահովելուն, ինչպես նաև տեղական արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն ավելի մրցունակ դարձնելուն։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի […]
19:55 20.01.2022
Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու […]
19:48 20.01.2022
Երեկվանից շարունակվող առատ ձյան հետևանքով հյուսիսային Ամասիայի տարածաշրջանի բնակավայրերի ճանապարհներն այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում եղել են փակ ու դժվարանցանելի: Որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասել է մինչև 2 մետրի: Առատ տեղումներն ուղեկցվել են բքով, ինչի պատճառով ճանապարհներին ցածր տեսանելիություն է եղել: Չնայած ամբողջ օրվա ընթացքում ճանապարհը սպասարկող ընկերության իրականացված ձյան մաքրման աշխատանքներին, մինչև կեսօր […]
19:42 20.01.2022
Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում Հայաստանում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարի վերաբերյալ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ընտրվել է անգլիական Hawk eye ընկերությունը: VAR համակարգի ներդրման գործընթացը վերահսկելու են ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետները, իսկ ուսումնական պարապմունքներն անցկացնելու են Hawk Eye մասնագետները Ռուսաստանից, ինչպես նաև VAR-ի հրահանգիչներ այլ երկրներից: ՀՖՖ-ն ընտրել […]
19:36 20.01.2022
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։ Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները: Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ […]
19:06 20.01.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը 2022թ․ հունվարի 19-ին մասնակցեցին Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած արարողությանը՝ հանձնելու շարժական հոսպիտալի համար նախատեսված 665.000 դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում։ Սարքավորումները ներառում են դեֆիբրիլյատորներ, ռենտգեն […]
19:01 20.01.2022
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսադիտարկման համակարգերի ներդրման խնդիրներ։
18:48 20.01.2022
Հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Էդվարդ Վոնի գլխավորած պատվիրակությունը: ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Զրուցակիցները […]
18:25 20.01.2022
Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության ոլորտում համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Էդվարդ Լ. Վոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոն, […]
18:20 20.01.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելություն` ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն […]
18:17 20.01.2022
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել է 2021թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների, ինչպես նաև՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Նախ արձանագրվել է, որ ավելի վաղ՝ 2018թ. ՀՀ գլխավոր […]
18:14 20.01.2022
ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին Մալաթիայի քրեական հետախույզների հետ։ Ոստիկանության ծառայողները նախ հայտնաբերեցին 42 և 38 տարեկան երկու տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրանց թմրամիջոց էր իրացրել 50-ամյա տղամարդը։ Երևանում բնակվող երկու տղամարդ կասկածանքով բերման ենթարկվեցին […]
17:55 20.01.2022
Հունվարի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ անցած տարվա մայիսին 18 և 23 տարեկան երկու երիտասարդ Արտաշատի Արամ Խաչատրյան փողոցում հափշտակել էին մի կնոջ պայուսակը, ապա փողը վերցնելով՝ պայուսակը վերադարձրել էին կնոջը։ Արտաշատի ոստիկանները տեղեկության իսկությունը ճշտելուց հետո նախ հայտնաբերեցին 18-ամյա երիտասարդին ու, կողոպուտ կատարելու […]
17:50 20.01.2022
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ: Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ […]
17:44 20.01.2022
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և ռազմամթերքի, Բաղրամյանում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի, իսկ Վաղարշապատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և […]
17:37 20.01.2022
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գայի պողոտա-Ա. Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Jinbei մակնիշի և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
17:14 20.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Անիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհին և Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում բուք է։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վերին Խոտանան ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը […]
17:05 20.01.2022
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իր երախտագիտությունն է հայտնում Ճապոնիայի ժողովրդի մեծահոգաբար տրամադրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամական աջակցության համար, որի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն կարողացավ ժամանակին ու խիստ անհրաժեշտ օգնություն տրամադրել հակամարտության հետևանքով տուժած ընտանիքներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին, տարեցներին ու հատուկ կարիքներ ունեցող անձանց։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ […]