21:00 16.09.2021
Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում շահագործման կհանձնվի նորակառույց սառնարանային տնտեսություն: 250 տոննա տարողության տնտեսությունը կառուցվել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ IFAD-ի ֆինանսավորմամբ, որի 20 տոկոս ներդրումը համայնքինն է։ Սրանով պայմաններ ու հնարավորություններ են ստեղծվում գյուղի ցանքատարածքներից ու այգիներից ստացած բերքի պահման համար, արդյունքում կնվազի բերքի կորուստը, իսկ հաջորդող տարիներին հողագործները կավելացնեն մշակաբույսերի ցանքատարածքներն ու մրգատու այգիները:
Տիկին Մարինեն տնամերձ հողում այս տարի առաջին անգամ պոմիդորի, սմբուկի ու պղպեղի սածիլներ է տնկել: Թեև տարին չորային էր, բայց կարողացավ բերք ստանալ՝ դույլերով ջուր կրելու հաշվին։ Մինչ այս հողամասում միայն կարտոֆիլ է ցանել, մշակել։ Իր փորձով է համոզվել՝ ավանդական մշակաբույսերից բացի, հնարավոր է այս հողերում այլ կուլտուրաներից բերք ստանալ։
«Սերմը ես անձամբ ցանել եմ, սածիլները տնկել։ Փաստորեն համոզվեցի, որ ամեն ինչ էլ մեզ մոտ աճում է, եթե ուզենանք, ամեն ինչ էլ կկարողանանք ստեղծել, մեր հողերը շատ լավն են ու բերրի»,- ասում է տիկին Մարինեն։
Բերքը ձմռանը պահեստավորելու համար մառանում հարմար պայմաններ չունեն: Կարտոֆիլն ավանդական եղանակով պահում են հորերում, բանջարեղենի համար այդ պայմանները նպաստավոր չեն:
Գյուղում մրգատու այգիներն էլ քիչ չեն, այգեկութի սեզոնին տանձի, խնձորի, անգամ ծիրանի ու դեղձի բերք են ստանում։ Երկար պահել չեն կարողանում, մի մասը վաճառում են ,մյուսն էլ ձմռան համար պահածոյացնում։ Հիմա, այն ինչ կառուցվում է գյուղում տնտեսությունների համար մեծ օգուտ է լինելու։
250 տոննա տարողության նոր սառնարանային տնտեսությունում տարբեր մշակաբույսերի ու պտուղների համար ստեղծվում են ջերմաստիճանային կարգավորման լիարժեք պայմաններ, որոնք հնարավորություն կտան հողագործներին նվազեցնել բերքի կորուստները, գյուղմթերքը թարմ ու անվնաս վաճառել ամբողջ տարվա ընթացքում, բացի դրանից սերմացուի բերքատվությունը մի քանի անգամ կավելանա:
Կառուցման աշխատանքները երկու ամիս է , որ ընթանում են, շահագործման պատրաստ կլինի հոկտեմբերին։ Սառնարանում ջերմամեկուսացում ու հերմետիկություն ապահովելու համար պոլիուրետանից պատրաստված ու ցինկապատ սենդվիչային 6 մ երկարության պանելները տեղադրվում են հատուկ տեխնոլոգիայով: Սառնարանային կառույցը զբաղեցնում է ընդհանուր 2000 քմ տարածք:
Սառնարանային տնտեսության հնարավորությունները, ըստ մասնագետների, բավարար է նաև հարակից գյուղերի բերքն ու սերմացուն պահեստավորելու համար: Հոռոմ գյուղի տնտեսություններից բացի, արդեն մի քանի ֆերմերային տնտեսություններից առաջարկներ ունեն գյուղմթերքի ապահով ձմեռացման համար։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...