Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում 350 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն 7 ծրագիր է իրականացվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում 350 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն 7 ծրագիր է իրականացվում

19:20 11.09.2021

Այս տարվա սուբվենցիոն ծրագրերում նորից համայնքները առաջնահերթություն են տվել գյուղամիջյան ճանապարհների, ջրագծերի նորոգմանը, մանկապարտեզների կառուցմանը։ Ախուրյան խոշորացված համայնքի ներկայացրած յոթ ծրագրերն էլ հաստատվել են, որոնց  ընդհանուր արժեքը 350 միլիոն դրամ է, միջինը՝ 50 տոկոս համայնքի  ներդրումով։

Երկրաշարժի հետևանքով նախկին Ախուրյան շրջկենտրոնը ևս կորցրել է բազմաբնակարան շենքերի կեսից ավելին, մի մասն էլ վթարայնության պատճառով ապամոնտաժվել են։ Այժմ բնակավայրում 23 շենք է հաշվառված, որոնք բնակեցված են։ Վերջին ուսումնասիրություններով Ախուրյանում վթարային շենքեր  չկան: 60-70 ականներին կառուցված բնակելիները ամուր են, բայց դրանց տեխնիկական վիճակի վրա հետագայում կարող են ազդեցություն թողնել բաց ու կոտրված տանիքները։

Նախորդ տարիներին համայնքի բյուջեով 10-ից ավելի շենքերի տանիքներ վերանորոգվել են։ Այս տարի սուբվենցիոն ծրագրով հնարավորություն է ստեղծվել համայնքային բյուջեից քիչ ծախսումներով ևս 3 շենքի տանիք նորոգել ։

«Խիստ վթարված տանիքներն ենք ընդգրկել ծրագրում, 4 տանիք էր, բայց 3-ը  կվերանորոգենք, մյուսի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, խնայված միջոցների հաշվին հաջորդ տարի կվերանորոգենք»,- նշել է Ախուրյանի համայնքապետարանի շինարարության գծող գլխավոր մասնագետ Սամվել Սարգսյանը։

1100 քմ ընդհանուր մակերեսով երեք տանիքների նորոգման համար կծախսվի 31 միլիոն դրամ, գումարի  60 տոկոսը խոշորացված համայնքն է տալիս։

Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ գյուղում էլ ճանապարհ են հիմնանորոգվում, որն համարվում է գյուղամեջ տանող կենտրոնական փողոցը։ Այս տարի Շիրակի մարզում սկսված սուբվենցիոն ծրագրերի մեծ մասը վերաբերում են գյուղամիջյան ճանապարհներին։

1 կմ 200 մետր ընդհանուր երկարության գյուղամիջյան ճանապարհի տակ  60 տարի առաջվա ասֆալտից հատվածներ ու հին եզրաքարեր են շինարարները հանում ։ Անանցանելի փողոցը ավտոմեքենաների ու գյուղտեխնիկայի համար երթևեկելի պահելու համար խճապատումներ կատարվել են, բայց դրանք մնացել են մինչև ձյունն ու անձրևները։ Հեռացված հողային ու խճային զանգվածը օգտագործում են  գյուղի  այլ հատվածներում փողոցները հարթեցնելու համար:

«Ճանապարհը քանդելուց հետո շեբինային ու գրունտային նյութը օգտագործում ենք գյուղի երկրորդական ու  դաշտամիջյան ճանապարհները հարթեցնելու համար։ Տեղափոխում ենք գյուղացիների օգնությամբ»,- ասում է Արևիկ գյուղի վարչական ղեկավար Վարդգես Մելքոնյանը։

Հիմնանորոգվող ճանապարհը կունենա նաև բետոնյա սալերով կառուցված ջրահեռացման  համակարգ, իսկ ոռոգման ջուրը տնամերձներ հասցնելու համար որոշ հատվածներում կտեղադրվեն ստորգետնյա խողովակներ։

Խոշորացված փնջի գյուղերում  այս տարի իրականացվող բոլոր 7 սուբվենցիոն ծրագրերը ներկայացվել են բնակիչների առաջարկություններն հաշվի առնելով։ Ամեն մի համայնքի ամար կա սահմանված ֆինանսական  ներդրումների շեմ, որի համապատասխանության դեպքում է միայն ծրագիրը հաստատվում ։

Այս տարվա  սուբվենցիոն ծրագրերը Շիրակի մարզի բոլոր համայնքներում ուշ են  սկսվել, բայց ավարտի ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում, աշխատանքները մինչև տարեվերջ կավարտվեն: Արդեն քննարկում են հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի փաթեթները։ Սպասվելիք կրկնակի խոշորացման արդյունքում համայնքային ընդհանուր բյուջեն ավելի կմեծանա, ինչն էլ հնարավորություն կտա ֆինանսավորմամբ ավելի մեծ ծրագրերի հայտ  ներկայացնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP